🇦🇲Գագիկ Ծառուկյանին առաջադրված հարկերի հետ կապված մեղադրանքը, ապօրինի լինելու հիմքով, դատախազը դադարեցրել է․ փաստաբան ԲՀԿ առաջնորդն այսօր «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության, թե որ գործով՝ փաստաբանական խումբը չգիտի։ «Կոնկրետ չեն ասել՝ ինչ դրվագով, բայց ասել են, որ լրացուցիչ հարցաքննություն պետք է տեղի ունենա, թե այդ ընթացքում ինչ գործողություններ կլինեն, կերևա։ Ենթադրում ենք, որ խոսքը խարդախության, փողերի լվացման և նմանատիպ գործի մասին է, քանի որ դա է այստեղ քննվում»,– ՔԿ–ի բակում ասաց Երեմ Սարգսյանը։ Քննչական կոմիտեի բակում հավաքվել են նաև մի քանի տասնյակ քաղաքացիներ՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի։ @armgeopolitic
🇦🇲 Գագիկ Ծառուկյանը բերվեց Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ @armgeopolitic
Մեր կուսակցության մանդատն առաջին հերթին պետք է ծառայի Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձի գործին։ Դա նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ մեր համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է եղել։ Իհարկե, իշխանափոխության պարագայում այս հարցի լուծման հնարավորությունները զգալիորեն ավելի մեծ և արդյունավետ կլինեին։
🇦🇲Ուժեղ Հայաստան» դաշինքի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
ArmLur.am–ի տեղեկություններով` մանդատից հրաժարվել են Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան, փաստաբան Գոհար Մելոյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի նախկին տեղակալ Լիլյա Շուշանյանը և Արթուր Դանիելյանը։ @armgeopolitic
🇦🇲Այս պահին հարկային մարմինները ստուգումներ են կատարում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում․ Aysor. am «Առինջ մոլ»-ում աշխատող առևտրականներն ահազանգում են, որ ստուգումներն առավոտից են կատարվում, ինչի հետևանքով չեն կարողանում իրենց տաղավարներում առևտուր անել: Ըստ նրանց՝ ամենայն հավանականությամբ, առևտրի կենտրոնը կկապարակնքվի։ @armgeopolitic