Category: Գեոպոլիտիկա

  • Մենք խաղաղություն ենք ուզում, բայց այն, ինչ դու անում ես, խաղաղություն ՉԻ բերելո…

    Մենք խաղաղություն ենք ուզում, բայց այն, ինչ դու անում ես, խաղաղություն ՉԻ բերելու, և դու արդեն այս պահից ես քո կեղծ խաղաղությունը ստի հիմքով կառուցում, դու թաքցնում ես ժողովրդից Ադրբեջանի պահանջները ու վերջում մարդկանց կանգնեցնելու ես փաստի առաջ։
    Մեր խնդիրն է դա քեզ թույլ չտալ !
    @armgeopolitic

  • Գրքի երեւանյան միջազգային փառատոնում Մեդիամաքսի տաղավարում վաճառքների առաջատարը…

    🇦🇲 Գրքի երեւանյան միջազգային փառատոնում Մեդիամաքսի տաղավարում վաճառքների առաջատարը նոր հրատարակված «Դավիթ Տոնոյան. Բանակը, քաղաքականությունն ու պատերազմը գիրքն է» եղել։
    Այս գրքի նպատակը ոչ թե Դավիթ Տոնոյանի «դիմանկարի», այլ հնարավորինս ամբողջական պատկերի ստացումն էր, ինչը կարող է օգնել ավելի լավ հասկանալ 44-օրյա պատերազմի դասերը։
    Գրքի «Թղթապանակ» բաժնում ներկայացված բազմաթիվ փաստագրական նյութերն օգնում են ավելի լավ պատկերացում կազմել կարևոր իրադարձությունների և դրանց նախապատմության մասին:
    Գիրքը վաճառվում է «Բուկինիստ» եւ «Զանգակ» գրախանութների ցանցերում:
    @armgeopolitic

  • Գերմանիայի իշխանությունները նախատեսում են մինչև 2029 թվականը 10 մլրդ եվրո հատկա…

    🇩🇪 Գերմանիայի իշխանությունները նախատեսում են մինչև 2029 թվականը 10 մլրդ եվրո հատկացնել քաղաքացիական պաշտպանության համակարգի զարգացմանը, այդ թվում՝ ռմբապաստարանների կառուցմանը:
    @armgeopolitic

  • Սամվել Կարապետյանի Նոր ուղերձը ԱԱԾ մեկուսարանիցԱշխատանք բոլորի համար։ Բարեկեցու…

    🇦🇲 Սամվել Կարապետյանի Նոր ուղերձը ԱԱԾ մեկուսարանից

    Աշխատանք բոլորի համար։ Բարեկեցություն բոլորի համար:
    Տիպիկ հայաստանյան տեսարան, որը նկարագրում է իշխանավորների անգործությունը:
    Աշխատանքային օրվա ընթացք. հայկական փոքր քաղաք կամ գյուղ, իրար հետ կանգնած աշխատունակ և եռանդուն հայ տղամարդիկ ստիպված են իրենց զբաղեցնել նարդի խաղալով: Հուսահատությամբ լցված, երբեմնի հաջողությունները հիշելով: Մարդիկ փաստացի զրկվել են լավ կյանքի մասին նույնիսկ երազելու կարողությունից:
    Այսօրվա նման իրականության միակ պատասխանատուն այս իշխանությունն է՝ մեր ժողովրդի համար արժանապատիվ հնարավորություններ չստեղծելով, հուսահատեցնելով, բարեկեցիկ ապագայի նկատմամբ հավատը կոտրելով:
    Ես վստահ կարող եմ պնդել, որ չնայած այս ծանրագույն պայմաններին՝ կարող ենք շատ արագ ապահովել անհրաժեշտ ու կոնկրետ լուծումներ՝ ուղղված մեր ժողովրդի բարեկեցությանը:
    Հայաստանը տարեկան ներմուծում է մոտ 4 մլրդ դոլարով ավելի ապրանք, քան արտահանում է: Սա նշանակում է, որ առկա է մեծ պոտենցիալ մեր երկրում արտադրությունների կառուցման, շահավետ ներդրումային ծրագրեր ստեղծելու համար՝ հատկապես շրջանների բնակիչներին ապահովելով արժանապատիվ աշխատանքով:
    Շատ կարճ ժամանակում կարող ենք ներգրավել միջազգային խոշոր ներդրողների՝ իրենց արտադրական հզորություններով, խթանել տեղական բիզնեսը՝ թիրախային պետական աջակցության ծրագրերով, այլ ոչ թե «փայ մտնել», կամ փորձել «խլել»:
    Գյուղատնտեսության ոլորտում բարեփոխումները պետք է լինեն իրական, հողի վրա. գյուղացու բերքը մթերող ընկերությունների մեջ այնքան շատ մրցակցություն պետք է լինի, որ ապրանքը վաճառելով՝ գյուղացին վերջապես շահույթ պետք է կարողանա ստանալ՝ ապահովելով իր ընտանիքի բարեկեցությունը:
    Իսկ մեր գյուղմթերքը լավ հումք կարող է լինել սննդի արդյունաբերության զարգացման:
    Մի քանի տարում միջազգային ճանաչում ունեցող խոշոր ընկերությունները պետք է լինեն ներկայացված Հայաստանում և գործունեություն ծավալեն մեր երկրում, որի միջոցով ապահովվելու է տուրիզմի զարգացման տեմպերի որակապես նոր աճ ու նոր պայմաններ:
    Վստահ եմ, որ այս և մի շարք տնտեսական այլ ծրագրեր շատ կարճ ժամանակում կփոխեն մեր ժողովրդի կյանքի որակը, ի վերջո կդադարի արտագաղթը և կլինի արժանապատիվ աշխատանքը բոլորի համար:
    Անելու ենք՝ մեր ձևով։
    @armgeopolitic

  • Վարդան Ղուկասյանի (Դոկ) դատավարության շուրջ ստեղծված իրավիճակը ինձ հետաքրքիր է ո…

    Վարդան Ղուկասյանի (Դոկ) դատավարության շուրջ ստեղծված իրավիճակը ինձ հետաքրքիր է ու ես հետևում եմ այդ գործընթացին, սակայն շարունակում եմ չհասկանալ, թե ինչ է կատարվում։
    Ես չեմ տեսնում որևէ մարդու, դա լինի իր փաստաբանը կամ իր անունից հանդես եկող անհասկանալի ծագմամբ ինչ-որ մարդիկ, որոնց ու որոնց խոսքին այս հարցում կարող եմ վստահել, հետևաբար ավելի ճիշտ կլինի, որ սպասենք այդ մարդը հայտնվի ազատության մեջ ու մեր հարցերը որևէ ձևաչափով հենց իրեն ուղղենք։
    Կարծիքները, իհարկե, կարող են տարբեր ու հակասական լինել, բայց չոր քաղաքականություն է, այդ մարդն էլ դարձել է դերակատար, հետևաբար ինչպես մյուս գործիչների դեպքում, նրան էլ երբեմն-երբեմն կանդրադառնանք։
    Ամեն դեպքում, ինչ-որ տարօրինակություններ տեսնում եմ այս ամենում։

  • Գլոբալ առումով, Նիկոլի ժամանակաշրջանում եթե մարզադաշտից խաղի վերջում տարածքներ չ…

    Գլոբալ առումով, Նիկոլի ժամանակաշրջանում եթե մարզադաշտից խաղի վերջում տարածքներ չեն հանձնվել, կամ մեր հավաքականից ոչ մեկի գերի չեն տարել, արդեն իսկ կարելի է համարել հաղթանակ…
    Արգիշտի Կիվիրյան

  • Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օ…

    🇦🇲🇹🇷 Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը:
    @armgeopolitic

  • Խոսում ենք խաղաղության գաղափարի, Փաշինյանի վերջին հայտարարությունների և պատերազմ…

    Խոսում ենք խաղաղության գաղափարի, Փաշինյանի վերջին հայտարարությունների և պատերազմի թեմայի շուրջ…
    https://youtu.be/eKeMLQt9Olw?si=u7dGBcWc6kXoSS-p

    Պատերազմի շանտաժին հակադրում ենք անվտանգության երաշխիքների համակարգ | Պլատֆորմ 66

    Պատերազմի շանտաժին հակադրում ենք անվտանգության երաշխիքների համակարգ | Պլատֆորմ 66
    Այս հաղորդման ընթացքում Էդմոն Մարուքյանը և Կարպիս Փաշոյանը քննարկում են խաղաղության գաղափարը, #Փաշինյան ի վերջին հայտարարությունները և պատերազմի հարցը։ Անդրադառնում են #Զանգեզուր…

  • Ի՞նչ եմ ակնկալում այժմ Նիկոլ ՓաշինյանիցՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հեռացումՀՀ-ու…

    Ի՞նչ եմ ակնկալում այժմ Նիկոլ Փաշինյանից
    ▪️ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հեռացում
    ▪️ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Նարեկ Մկրտչյանի նշանակման չեղարկում և նրա ներկայության բացառում պետական կառավարման համակարգում
    ▪️Օրենքի ամենախիստ պատիժ լկտիություն թույլ տված անձնավորության նկատմամբ
    Եթե վերը թվարկված հարցերը ստանան լուծում, դրան, բնականաբար, կլինի պատշաճ գնահատական մեր կողմից։ Ոստիկանի դեմ, օրենքի դեմ ցանկացած քայլ, ցանկացած ոտնահարում պետք է պատժվի ամենախիստ ձևով։

  • Իտալիան հրաժարվել է Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու տարբերակից։@armgeopolitic…

    🇮🇹🇺🇦🇷🇺 Իտալիան հրաժարվել է Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու տարբերակից։
    @armgeopolitic