Category: Գեոպոլիտիկա

  • Ղազարյան֊Կարապետյան սիրառատ զրույցի մասինԱ. Պետրոս Ղազարյանը չափից ավելի բարի, զ…

    Ղազարյան֊Կարապետյան սիրառատ զրույցի մասին

    Ա. Պետրոս Ղազարյանը չափից ավելի բարի, զուսպ ու կառուցողական էր։ Կարծես ոչ թե գիշատիչ, այլ՝ բուսակեր Պետրոսն էր եթերում։ Մի պահ նույնիսկ մտածեցի որ Պետրոսին փոխարինել են, կամ աստված չարասցե, հուշել են լինել ջերմ ու մտերմիկ։ Եվ քանի որ մենք տեսել ենք պարոն Ղազարյանի գիշատիչ եթերները, ապա նրա այսօրվա բուսակերությունը տարակուսանք առաջացրեց։ Մահն է արդյոք թե նինջ քեզ, պատել պայծառ մեր Պետրոս։
    Բ. Փոխադարձ հարգանքի ու զսպվածության, բարիդրացիության մթնոլորտը ընդհանրապես չէր արտացոլում ՔՊ անդամների ու նրանց կից եթերագլուխների վայնասունը թե Կարապետյանները ռուսական դրածոներ են։ Հետևաբար, կամ Պետրոս Ղազարյանը ինքնաբուխ ջերմության ու սիրո բռնկման մեջ էր, կամ էլ՝ սաբոտաժ էր անում 😀
    Գ. Նարեկ Կարապետյանը բավականին լավ էր պատրաստվել
    (իհարկե հաշվի ենք առնումբուսակեր Պետրոսին) և գրեթե հարց ու հարված չկար, որի տակից դուրս չեկավ։
    Ամփոփելով, ավելի ջերմ, հաճելի ու սիրառատ զրույց հնարավոր չէր։ Այսպիսի ընկերական հանդիպում մեկ էլ Լոկոմոտիվ ֊ Կռիլյա֊Սովետով խաղն էր։ Ես միայն հիասթափված եմ ու հուսախաբ, կարելի էր գոնե ամոթից ելնելով մի քիչ սրություն մտցնել ու գոնե կես խաղակես ֆուտբոլի տնազ ցույց տալ, այլ ոչ թե այն ինչ տեսանք։
    Այս տրամադրությամբ, Կարապետյանների «Ուժեղ Հայաստանը» մի գտածո ընդդիմություն կլինի Փաշինյանի համար՝ ունենալով առաջնորդ, որը չի կարող երկրի ղեկավար լինել, այնպես ինչպես Գարեգին Բ է գտածո ընդդիմադիր, երբ ոչ եկեղեցին, որ Գարեգինը չեն կարող քաղաքական հավակնություններ ունենալ։
    Գոռ Մադոյան
    @armgeopolitic

  • Կարապետյան Նարեկի ու Պետրոսի հարցազրույցի մասով էլ ասելիք կա, տարբերվող ասելիք կ…

    Կարապետյան Նարեկի ու Պետրոսի հարցազրույցի մասով էլ ասելիք կա, տարբերվող ասելիք կա, բայց դա թողնենք մի քիչ էյֆորիկ տրամադրությունները հանգստանան ընդդիմության ներսում, որ կարողանան ընկալել մեր վարկածը։

  • Սամվել Կարապետյանն ու նրա թիմը պետք է հստակ «Պլան Բ» ունենան այն դեպքում, եթե Նի…

    Սամվել Կարապետյանն ու նրա թիմը պետք է հստակ «Պլան Բ» ունենան այն դեպքում, եթե Նիկոլ Փաշինյանի որոշմամբ իրենց ուժին չգրանցեն ընտրություններին մասնակցության համար կամ գրանցեն, բայց քարոզարշավի կեսից չեղարկեն գրանցումը, ինչը ավելի հավանական է։
    Կա՞ տարբերակ անելու այնպես, որ Փաշինյանը վախենա նման քայլի գնալուց։ Իհարկե, կա։ Ամեն դեպքում, պետք է գլխում ունենալ մի քանի սցենար ու պատրաստ լինել ամեն ինչի։
    Տեղեկացնեմ Սամվել Կարապետյանին, որ ընդդիմադիր դաշտում բազմաթիվ ուժեր ատամները սրած սպասում են հենց նրան, որ Փաշինյանը չի գրանցի Կարապետյանին, որպեսզի իրենք կարողանան «փախցնել» այդ ձայները ու իրենց տեղը ունենալ «արևի տակ»։

  • Այո, անցյալում եղել են շատ սխալներ, թերացումներ, որ հասցրել են նրան, որ փողոցից…

    🇦🇲 Այո, անցյալում եղել են շատ սխալներ, թերացումներ, որ հասցրել են նրան, որ փողոցից մեկը, որը պետության համար ոչնչով աչքի չի ընկել երբեք, կարողացել է իշխանություն վերցնել, այսինքն, ունեցել է այն աստիճանի աջակցություն, որ կարողացել է վերցնել իշխանությունը։ Չեմ ուզում հիմա ուրիշ հարցերի մեջ մտնել, թե ինչպես, ոնց ու տարբեր տեսությունների մեջ մտնել, բայց իհարկե, կուտակված լուրջ սխալների արդյունքն է նաև դա եղել։
    ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյան
    @armgeopolitic

  • Մարգարիտա Սիմոնյանը առաջին լուսանկարն է հրապարակել քիմիաթերապիայից հետո։@armgeo…

    🇷🇺🇦🇲 Մարգարիտա Սիմոնյանը առաջին լուսանկարն է հրապարակել քիմիաթերապիայից հետո։
    @armgeopolitic

  • ԵՄ խորհուրդը հաստատել է ռուսական բնական գազի լիակատար արգելքի մասին որոշումը։@a…

    🇪🇺🇷🇺 ԵՄ խորհուրդը հաստատել է ռուսական բնական գազի լիակատար արգելքի մասին որոշումը։
    @armgeopolitic

  • Տեղի է ունեցել Ադրբեջանի և Իսրայելի Արտաքին գործերի նախարարների հանդիպումը։…

    Տեղի է ունեցել Ադրբեջանի և Իսրայելի Արտաքին գործերի նախարարների հանդիպումը։

  • Քննչական կոմիտեում Նարեկ Կարապետյանի հետ կապված վարույթ է նախաձեռնվելՆիկոլ Փաշի…

    🔴🇦🇲 Քննչական կոմիտեում Նարեկ Կարապետյանի հետ կապված վարույթ է նախաձեռնվել
    Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը՝ «Հայկական Ժամանակը», հայտնում է, որ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով պարտադիր զինվորական ծառայությունից առերևույթ խուսափելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված ՀՀ քննչական կոմիտեում վարույթ կա նախաձեռնված:
    Նույն տեղեկություններով՝ նա չի անցել որոշ ռենտգեն հետազոտություններ:
    Հարցի առնչությամբ «Հայկական ժամանակ»-ը կապ է հաստատել ՀՀ քննչական կոմիտե, որտեղից, սակայն, գրավոր հարցում են պահանջել:
    @armgeopolitic

  • Հայտարարությունն այն մասին, որ այսօր տարանցիկ ճանապարհն անցնում է Վրաստանի, իսկ…

    🇬🇪🇦🇲🇦🇿 Հայտարարությունն այն մասին, որ այսօր տարանցիկ ճանապարհն անցնում է Վրաստանի, իսկ վաղը այն կանցնի Հայաստանի միջով, ոչնչացնում է այն ամենը, ինչին մենք որպես երկիր հասել ենք 1990-ական և 2000-ական թվականներին։
    Վրաստանը հայտնվել է ծայրահեղ դժվարին աշխարհաքաղաքական փակուղու մեջ, որը շուտով կավարտվի կամ մեր լուծարմամբ որպես անկախ պետություն, կամ մեր ազատագրմամբ Իվանիշվիլիի ճիրաններից և երկրի վերադարձով արագ զարգացման ուղի։
    Միխայիլ Սաակաշվիլի
    @armgeopolitic