Category: Գեոպոլիտիկա

  • ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը «նոր դարաշրջան» կբացի Մերձավոր Արևելքի համար: …

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագիրը «նոր դարաշրջան» կբացի Մերձավոր Արևելքի համար: Իրանը կարող է մուտք ստանալ բազմամիլիարդանոց հիմնադրամ, եթե երկիրը կատարի ԱՄՆ-ի հետ համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները։
    Ջեյ Դի Վենս
    @armgeopolitic

  • Լրագրողական դաշտի «Ջունգլի Անոների» վնգստոցից կարելի է հասկանալ, որ Հայաստանից թ…

    Լրագրողական դաշտի «Ջունգլի Անոների» վնգստոցից կարելի է հասկանալ, որ Հայաստանից թռած ոմն մեկը շատ դժգոհ է ընտրությունների արդյունքներից:
    Դե իրեն հասկանալ կարելի է. մարդը լրիվ այլ հաշվարկ ուներ ու, ինչպես միշտ, լրիվ թարս գնաց:
    @armgeopolitic

  • Եթե Հայաստանի ղեկավարությունը կողմնորոշվի բացառապես Արևմուտքի որևէ օգնության, աջ…

    Եթե Հայաստանի ղեկավարությունը կողմնորոշվի բացառապես Արևմուտքի որևէ օգնության, աջակցության ուղղությամբ, ապա, անշուշտ, սխալ կգործի, և այդ դեպքում իրավիճակը երկրի ներսում կբարդանա։ Իհարկե, հավելյալ արգելքներ և դժվարություններ կառաջանան երկրի տնտեսական զարգացման հարցում։ Բայց ես, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը ողջամտորեն կվարվի:
    ՌԴ արտաքին հետախուզական ծառայության հետախուզական ծառայության տնօրեն Նարիշկին

  • Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթ…

    🇦🇲 Ռոբերտ Քոչարյանը մեղադրյալ չէ որևէ քրեական վարույթով, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից․ հաստատում են դատարանից և քննչական մարմիններից:
    @armgeopolitic

  • «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի հիմնական հատվածներից մեկը:Իլհամ Ալի…

    🇦🇿🇦🇲 «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի հիմնական հատվածներից մեկը:
    Իլհամ Ալիև
    @armgeopolitic

  • Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին հայտարարել է…

    🇮🇱🇮🇷🇺🇸 Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին հայտարարել է, որ Իսրայելը զորքերը դուրս չի բերի Լիբանանից և իրեն պարտավորված չի համարում կատարել ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի «լիբանանյան վերապահումը»։ Այս մասին հայտնել է Ynet պորտալը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
    Ըստ տեղեկությունների՝ Նեթանյահուն հստակ հասկացրել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կմնա Լիբանանում իր ներկայումս զբաղեցրած դիրքերում և կշարունակի գործել «Հեզբոլլահ» շարժման կողմից եկող սպառնալիքի դեմ, ներառյալ ահաբեկչական ենթակառուցվածքների ոչնչացումը և Իսրայելի վրա ցանկացած հարձակմանն արձագանքելը։
    Ավելի վաղ ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդ հանդիսացող Պակիստանի պաշտոնատար անձինք հաստատել են Վաշինգտոնի և Թեհրանի միջև համաձայնության ձեռքբերումը։ Այն նախատեսվում է ստորագրել Ժնևում հունիսի 19-ին։ Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադիի խոսքով՝ 60-օրյա զինադադարի ընթացքում կողմերը քննարկելու են, ի թիվս այլ հարցերի, Թեհրանի միջուկային ծրագիրը, իսկ հունիսի 15-ից հայտարարվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային շրջափակման ավարտը, ինչպես նաև ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցումը բոլոր ճակատներում, ներառյալ Լիբանանում։
    @armgeopolitic

  • Քիչ առաջ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին ուղղել եմ պատգամավորական հարցում, պարզել…

    Քիչ առաջ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին ուղղել եմ պատգամավորական հարցում, պարզելու, թե ինչպես է հատուկ վերահսկվող տարածքից՝ «Զվարթնոց»
    օդանավակայանում գտնվող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հսկիչ-անցագրային կետի խցիկում տեղադրված տեսախցիկով արված տեսանկարահանումը հայտնվում Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի տելեգրամյան էջում։
    Թերեւս հարցադրումներս հռետորական են, քանի որ վաղուց հայաստանյան իրավապահ համակարգը դարձել է Նիկոլի իշխանությանը եւ կամակորություններին սպասարկող
    անօրինական գործունեություն իրականացնող հաստատություն։
    Ի դեպ, նման բովանդակությամբ հարցում առաջին անգամ չէ, որ հղում եմ Ազգային անվտանգության ծառայությանը։ Բազում անգամներ Ազգային ժողովում բարձրաձայնել եմ այն դեպքերի մասին, երբ քաղաքական նպատակներով, հատուկ
    պահպանվող տարածքներից՝ ՀՀ Ազգային ժողովից, «Զվարթնոց» օդանավակայանից տեսագրությունները հայտնվում իշխանական քարոզչամեքենային ձեռքում։
    Հ.Գ. ի դեպ, ստացել եմ բազում ահազանգեր, որ ընտրություններին նախորդած մի քանի օրը ՀՀ սահմանային անցակետերում հայտնված ռազմական ոստիկանության
    հաշվառումների հիման վրա մի քանի հազար մեր հայրենակիցների Հայաստանի տարածքից ելքի վրա դրված է արգելք, որն օրենքի կոպտագույն խախտում է ու ծանր քրեական հետեւանքներով լի։ Նիկոլը բոլորին փորձում է իր
    հանծագործություններին դարձնի մեղսակից։
    Գեղամ Մանուկյան
    @armgeopolitic

  • Հետաքրքիր ա էլի, օրինակ երեկ ԿԸՀ դիմաց ընդդիմադիր ուժերի առաջնորդներն ինչու՞ ներ…

    Հետաքրքիր ա էլի, օրինակ երեկ ԿԸՀ դիմաց ընդդիմադիր ուժերի առաջնորդներն ինչու՞ ներկա չէին: Ասենք, օրինակ Ծառուկյանի առաջնորդած ուժի մանդատների համար առաջինը ո՞վ պիտի պայքարի:
    Վարազդատ Հարությունյան
    @armgeopolitic