Category: Գեոպոլիտիկա

  • Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի առաջադրվի երրորդ ժամկետով 2…

    🇪🇺 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը չի առաջադրվի երրորդ ժամկետով 2029 թվականի ընտրություններում, այս մասին հայտնել է Politico-ն՝ վկայակոչելով երկու աղբյուր։
    Հրապարակման տվյալներով՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի «աջ ձեռքը»՝ նրա աշխատակազմի ղեկավար Բյորն Զայբերտը, բարձրաստիճան պաշտոնյաների հետ մասնավոր ընթրիքի ժամանակ հայտարարել է, որ ԵՀ նախագահը չի ձգտի երկարաձգել իր լիազորությունները։
    @armgeopolitic

  • Սևանից ժամանած ջրասուզակը Փամբակ գետում հայտնաբերել է ջրահեղձ եղած 7-ամյա աղջնա…

    🇦🇲 Սևանից ժամանած ջրասուզակը Փամբակ գետում հայտնաբերել է ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը. Shamshyan ․com
    @armgeopolitic

  • 39 տարեկան Լիոնել Մեսսին հեթ տրիկով է մեկնարկում աշխարհի առաջնությունը:@armgeop…

    🇦🇷 39 տարեկան Լիոնել Մեսսին հեթ տրիկով է մեկնարկում աշխարհի առաջնությունը:
    @armgeopolitic

  • Զելենսկին չի պատրաստվում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ Պուտի…

    Զելենսկին չի պատրաստվում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ Պուտինի հետ բանակցությունների համար մեկնել Մոսկվա։ Նա պահանջում է, որ բանակցությունների անցկացման վայր ընտրել երրորդ երկիր` Թուրքիա, Մերձավոր Արևելք, Շվեյցարիա։

  • Հայաստանի տնտեսության վիճակի, հնարավոր ռիսկերի ու այդ ռիսկերը կառավարելուն պատրա…

    Հայաստանի տնտեսության վիճակի, հնարավոր ռիսկերի ու այդ ռիսկերը կառավարելուն պատրաստ լինել — չլինելու մասին իրատեսական` քաղաքական գնահատականներից դուրս ասելիք այսօր լսեցի ԿԲ նախագահ Մարտին Գալստյանից:
    Ակնհայտ է, որ մարդը, լինելով պրոֆեսիոնալ, տնտեսությանը, դրա կառուցվածքին, շուկաներին, փողի շարժին տիրապետում է ու ասում է այն, ինչ կա, այլ ոչ թե այն, ինչը մարդկանց ականջին հաճո կլինի:
    Ի դեպ, ԿԲ-ի կանխատեսումներն ինձ համար ամենահավաստին են, որովհետև վերջին տարիներին այդ կանխատեսումները մեծամասամբ ճշգրիտ են դուրս եկել:
    https://youtu.be/BkadFg5BbEg?si=IoD5Ds5rXg61izx8

    Եթե գազի գինը թանկանա, բերելու է գնաճի, այս պահին ՀՆԱ 2 %-ի չափով է սահմանափակումների ազդեցությունը

    Բաժանորդագրվեք 168.am-ի յութուբյան ալիքին և հետևեք 168.am կայքի անընդհատ թարմացվող նորություններին, հարցազրույցներին և վերլուծություններին
    #Լուրեր #Հայաստանից #НОВОСТИ #168 #168am #Armenia #168TV
    #live #news #168jam #Армения #новостиАрмении #Новости_Армении_сегодня…

  • Մենք Լավրովի հետ մանրամասն քննարկել ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Ա…

    🇹🇷🇷🇺🇦🇲🇦🇿 Մենք Լավրովի հետ մանրամասն քննարկել ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև ընթացող խաղաղության գործընթացը։ Սա շատ կարևոր ասպեկտ է տարածաշրջանում խաղաղության համար։
    Հաքան Ֆիդան
    @armgeopolitic

  • Ո՞րը պետք է լինի «Հայաստան» դաշինքի անելիքն այս պահին«Հայաստան» դաշինքի երրորդ հ…

    Ո՞րը պետք է լինի «Հայաստան» դաշինքի անելիքն այս պահին
    «Հայաստան» դաշինքի երրորդ համար Աննա Գրիգորյանն այսօր երկու հարցազրույց է տվել, որոնցից երկուսում էլ նշել է, որ Նիկոլ Փաշինյանը չի ուզում, որ իրենք վերցնեն մանդատները։ Իհարկե, մի քիչ անհամաձայն եմ Աննա Գրիգորյանի այս մտքի հետ, քանի որ Փաշինյանի համար քաղաքական անորոշություն կսկսվեր, եթե ընդդիմադիրները չվերցնեին մանդատները ու դա իր համար մի շարք խնդիրներ կստեղծեր, այդ թվում՝ լեգիտիմության հետ կապված, քանի որ ընդդիմության՝ ԱԺ գնալը այս կամ այն կերպ նշանակելու է, որ իշխանություն — ընդդիմություն տիրույթում հաստատվում է որոշակի «ստատուս քվո» վիճակ, իսկ նման «ստատուս քվոն» Փաշինյանին ապահովում է կանխատեսելիություն գոնե ներքաղաքական դաշտում։ Ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի համար իդեալական տարբերակ կլիներ, եթե «Հայաստան» դաշինքը շեմը չհաղթահարեր ու ԱԺ գնային «Ուժեղ Հայաստանն» ու ԲՀԿ-ն, նա վերջապես կազատվեր Քոչարյանից, որը անգամ 10 տոկոսով, բայց շարունակում է կանգնած մնալ իր կոկորդին։
    Այնուամենայնիվ, արդեն պարզ է, որ եթե անգամ «Հայաստան» դաշինքը չվերցներ մանդատները, «Ուժեղ Հայաստանում» որոշում ունեն գնալ ԱԺ, ուստի, այժմ անհրաժեշտ է խոսել անելիքների մասին՝ հաշվի առնելով հենց այն հանգամանքը, որ ընդդիմությունը վերցնում է մանդատները։
    ▪️«Հայաստան» դաշինքը պետք է նախաձեռնի հրապարակային գործընթաց ու դաշինքի բոլոր անդամները, որոնք կգնան ԱԺ, պետք է հրապարակային կերպով ժողովրդին խոստանան, որ բացառում են ինչ-որ փուլում ՔՊ-ին միանալը ու Փաշինյանի համար սահմանադրական մեծամասնություն ապահովելը։ Հստակ պետք է շեշտվի, որ խմբակցության հետ անհամաձայնության դեպքում իրենք պարտավորվում են վայր դնել մանդատը, այլ ոչ թե դառնալ անկախ պատգամավոր։ Ժողովրդական լեզվով ասած՝ պետք է մտնեն «քֆուրի տակ» ու խոստանան, որ «գեղամնազարյան» չեն դառնա։
    ▪️«Հայաստան» դաշինքը նման քայլով կսահմանի ստանդարտ, որ մյուս ընդդիմադիր ուժը՝ «Ուժեղ Հայաստանը», ևս իրականացնի նման հրապարակային գործընթաց, որովհետև եթե «Հայաստան» դաշինքն արդեն փորձված կազմ է մտցնում ԱԺ, մյուս ուժի դեպքում կան բավականին ռիսկեր, ուստի, այս իրավիճակում «Հայաստան» դաշինքը, հաշվի առնելով սեփական փորձառությունը, պետք է ստեղծի ռիսկերը կառավարելու մեխանիզմներ բոլոր պատգամավորների գործողությունների համար։
    ▪️Մյուս կարևոր քայլը, որը ըստ իս՝ պետք է անի «Հայաստան» դաշինքն ու, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը, դա ԱԺ մտցնելն է այնպիսի կազմ, որը քաղաքական առումով կլինի ամենամարտունակը։ Սա նշանակում է, որ այժմ անցողիկ տեղերում կան մարդիկ, որոնց հայտնվելը ԱԺ-ում երկարաժամկետ քաղաքական պայքարի կտրվածքով համարում եմ սխալ։ Անցողիկ տեղերից դուրս՝ մի քիչ ավելի վերև հորիզոնականներում կան մարդիկ, որոնք ԱԺ-ում լուրջ խնդիրներ կկարողանան ստեղծել Փաշինյանի ու ՔՊ-ի համար։ Սիրում եմ խոսել անուններով․ այդ մարդկանցից մեկը Բորիս Մուրազին է, որը նախընտրական փուլում չի եղել մի բանավեճ, որում չոչնչացնի իշխանության ցանկացած ներկայացուցչի։
    ▪️Վերլուծել դաշինքի 5 տարվա աշխատանքն ԱԺ-ում ու չկրկնել սխալները, փոխել մոտեցումներ, գտնել նոր՝ ավելի արդյունավետ աշխատելաոճ։ Կներեք, բայց «թուրք-դավաճան» տրամաբանությունը չի աշխատում, իսկ պաթոսով ելույթները սկսել են մարդկանց վանել։ Պատերազմից հետո Փաշինյանը երկրորդ անգամ է բոլոր ուժերի մեջ ստանում ամենաշատ քվեն, ինչը նշանակում է, որ կան թեմաներ, որոնք այլևս ակտուալ չեն ու մարդկանց հետաքրքիր չեն՝ որքան էլ ցավալի լինի դա արձանագրելը։ Հանուն արդարության՝ քարոզարշավի ընթացքում «Հայաստան» դաշինքը ցույց տվեց, որ պատրաստ է նման քաղաքական տրանսֆորմացիայի։
    ▪️«Ժամանակ չկա» մոտեցումը չի աշխատում։ Ժամանակ կա ու պետք է ունենալ պայքարի երկարաժամկետ ռազմավարություն՝ ամենատարբեր սցենարներով։

  • Հունգարիայի խորհրդարանը երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ է  մտցրել, որի…

    Հունգարիայի խորհրդարանը երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ է  մտցրել, որի համաձայն` անձը չի կարող երրորդ անգամ հավակնել վարչապետի պաշտոնին, նա կարող վարչապետ լինել միայն երկու ժամկետ և այն էլ 4-ական տարով։
  • ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դա…

    🇦🇲 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը ԿԸՀ-ն կքննի վաղը` ժամը 15:00-ին:
    @armgeopolitic

  • Ինչպես կանխատեսել էինք՝ մեծ է հավանականությունը, որ փորձ կարվի ձերբակալել Ռոբերտ…

    Ինչպես կանխատեսել էինք՝ մեծ է հավանականությունը, որ փորձ կարվի ձերբակալել Ռոբերտ Քոչարյանին ու դրանով նոր տեսարաններ ապահովել հանրությանը, իսկ տեսարանների կարիք, վստահաբար, հանրությունը շատ է ունենալու:
    Մեր տեղեկություններով՝ ԿԸՀ-ն Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով նիստը գումարելու է վաղը։
    @armgeopolitic
    🔴🇦🇲 Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվում Գլխավոր դատախազությունը ԿԸՀ է ներկայացրել միջնորդություն՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածուներ Ռոբերտ Քոչարյանի, Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու…