Category: Գեոպոլիտիկա

  • Էս խայտառակությունը ԱՄՆ-ում ՀՀ «դեսպանն է»: Գոհ լինենք, որ դիվանագիտական էթիկան …

    Էս խայտառակությունը ԱՄՆ-ում ՀՀ «դեսպանն է»: Գոհ լինենք, որ դիվանագիտական էթիկան բրախած էս սուբյեկտը շորտիկ-մայկով չի գնացել ուղեղային կենտրոններից մեկում քննարկման: Երևի էս խեղճ ինստիտուտում, իրենց գոյության 65 տարիների ընթացքում, սենց կոճերը մինչև հոգու խորքը բաց «դիվանագետ» չեն տեսել:
    Սենց ա լինում, որ «Hello, my name is Narek, I am a tabel» մակարդակի անգլերեն իմացողին ու դիվանագիտական կցորդի աստիճան անգամ չունեցողին, նշանակում են դեսպան:
    Լավ ա նիկոլի փափախներցի էլ չէր դրել, նոր գնացել:
    Արամ Գևորգյան
    @armgeopolitic

  • ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ այս պահի դրությամբ համաձայնություն չի տրվել …

    ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ այս պահի դրությամբ համաձայնություն չի տրվել Ուկրաինային փոխանցել Patriot զենիթահրթիռային համալիրների և Tomahawk թևավոր հրթիռների արտադրության տեխնոլոգիաներն ու լիցենզիաները։
    «Մենք քննարկում ենք դա, բայց նման տեխնոլոգիաներ փոխանցելը հեշտ որոշում չէ: Եվ չնայած ես չեմ կարծում, որ նման բան տեղի կունենա, բայց գիտեք, կան մարդիկ, որոնց  տալիս ես նման տեխնոլոգիաներ, իսկ նրանք մի օր կարող են շրջվել քո դեմ: Դա հնարավոր է: Եթե նայեք պատերազմների պատմությանը, այս տարիների ընթացքում նման բան մի քանի անգամ պատահել է, այնպես չէ՞: Այնպես որ, մենք պետք է շատ զգույշ լինենք»,-ասել է Թրամփը։
    https://t.me/mariamoborona

  • Մնում է հասկանալ՝ վճիռը կայացրած դատավորը քաղաքական գործիչ Փաշինյանի արած «վնգս…

    🇦🇲 Մնում է հասկանալ՝ վճիռը կայացրած դատավորը քաղաքական գործիչ Փաշինյանի արած «վնգստացող դատավորներ» և «կաշառակեր դատավորներ» ֆրազներից ո՞րոնք է նույնպես համարում գնահատողական դատողություն:
    Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանը
    https://yerevan.today/robert-khocharyani-grasenyaki-ardzagankheh՝-datarani-tarorinak-oroshmaneh/

    Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանը

    Այսօր՝ հուլիսի 31-ին, հայտնի դարձավ, որ ընդհանուր իրավասությունների դատարանը մերժել է ՀՀ

  • Մի քանի օր առաջ մենք փաստացի արձանագրեցինք, որ Հանրապետական կուսակցության ներկայ…

    Մի քանի օր առաջ մենք փաստացի արձանագրեցինք, որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների կողմից սկսվեց Արփինե Հովհաննիսյանի կիսաբացահայտ կամ բացահայտ քննադատությունը՝ այն դեպքում, երբ նրանց հասցեին որևէ անձնավորված հայտարարություն չէր արվել, տրվել էր ընդամենը քաղաքական գնահատական ԱԺ արդեն նախկին ընդդիմադիր խմբակցությունների աշխատանքի վերաբերյալ։
    ԵՎ այսօր, «տարօրինակ զուգադիպությամբ», սոցիալական ցանցերում գովազդի միջոցով տարածվում է «ճիշտ լուր», իսկ իրականում տեղեկատվական աղբ հանդիսացող ու հստակ ձեռագիր ունեցող «լուր», որտեղ կրկին թիրախավորված են Ռոբերտ Քոչարյանը և այս անգամ նաև Արփինե Հովհաննիսյանը։ Էջի մի փոքր ուսումնասիրությունը պարզ դարձրեց, որ այն իշխանական ուղղվածության չէ, այլ աշխատում է բացառապես Ռոբերտ Քոչարյանի ու «Հայաստան» դաշինքի դեմ։
    Այս էջի, դրա գործունեության, վարողների վերաբերյալ մենք բավականին ուշագրավ տեղեկություններ ունենք։ Անհրաժեշտության դեպքում դրանք կհրապարակենք։ Նողկալի է, պարոնայք, ցանկացած դեպքում թերևս` տիկնայք․․․
    @armgeopolitic

  • «Քաղաքացիական պայմանագրի» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեք…

    «Քաղաքացիական պայմանագրի» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, 2024-ից ղեկավարում է «Հայփոստը», որն ամբողջությամբ պետական ընկերություն է։ Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ այս պաշտոնում Ալեքսանյանի տարեկան աշխատավարձը գերազանցում է 118 հազար դոլարը, ըստ այդմ՝ իշխանական պատգամավորի կինը պետական ընկերությունից ամսական ստանում է ավելի քան 3.6 մլն դրամ կամ մոտ 10 հազար դոլար աշխատավարձ։
    Ինչպե՞ս է նա նշանակվել այդ պաշտոնում և ինչպե՞ս է ստացվել, որ այդքան աշխատավարձ է ստանում։
    🔗 ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  • «Մեր մասով ես վստահ եմ, որ ոչ մեկ ճամբար չի փոխի»,- հայտարարել է Լևոն Քոչարյանը …

    «Մեր մասով ես վստահ եմ, որ ոչ մեկ ճամբար չի փոխի»,- հայտարարել է Լևոն Քոչարյանը News.am-ին տված հարցազրույցում։
    Եթե խոսքը վերաբերում է ընդդիմությունից իշխանություն անցնելուն, ապա Լևոնը ճիշտ է․ «Հայաստան» դաշինքից նոր Գեղամ Նազարյան չի լինի, սակայն «Հայաստան» դաշինքն այժմ կանգնած է այլ խնդրի առաջ ու այդ խնդիրը գաղափարական է, այդ խնդիրը հստակեցումն է, թե ով ինչ է ուզում այդ թիմում, որովհետև ճամբար փոխել է նաև ընդդիմության մի թևից մյուս թևը գնալը՝ հանուն անձնական խնդիրների լուծման։ Պատճառաբանությունները կգտնվեն, օրինակ, որ Նարեկ Կարապետյանն իրեն միայնակ չզգա։
    Հենց այս հարցում է, որ կոնկրետ «Հայաստան» դաշինքի ընտրողի պահանջը միայն նոր գեղամնազարյաններ բացառելը չէ, այլ սկզբունքային քաղաքական գործունեություն ծավալելը, որովհետև այս ուժին ձայն տված մարդիկ իրենք հանրության քաղաքականացված ընդդիմադիր շերտն են, որոնք ամենապահանջկոտն են։
    Այսինքն, «Հայաստան» դաշինքը պետք է ունենա ապագայի իր տեսլականն ու գործողությունների ծրագիրը, այլ ոչ թե լինեն մարդիկ, որոնք վաղը մտածեն, թե էլ ո՞ր ճամբար մտնեն, որ նորից պատգամավոր դառնան։ Ու հենց այս առումով Լևոն Քոչարյանը հիմա արդեն ավելի մեծ պատասխանատվություն է կրում ու թե ինչ ապագա կունենա այս քաղաքական միավորը, կախված է հենց գաղափարական ու սկզբունքային հարցերի պատասխանները գտնելուց։
    «Հայաստան» դաշինքում պետք է վերլուծեն, թե ինչու՞ 5 տարում դաշինքը կորցրեց հսկայական թվով ձայներ։ Այստեղ մտածելու շատ բան կա։
    https://youtu.be/zABzLGeXJdY

    Մերոնցից ոչ ոք ճամբար չի փոխի. Լևոն Քոչարյան

    Հետևե՛ք NEWS.am-ին սոցիալական ցանցերում՝
    Telegram — https://t.me/newsamarm
    Facebook — https://www.facebook.com/newsamarm/
    Twitter — https://twitter.com/NEWSam_English
    Instagram — https://www.instagram.com/news.am/
    NEWS.am Style — https://www.youtube.com/@NEWSamStyle1…

  • Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով:@armgeopolitic…

    🇦🇲 Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով:
    @armgeopolitic

  • Տարիներ առաջ երբ սկսվեցին ռուսների ու վրացիների միջեւ խնդիրներ, այն ժամանակվա Վր…

    Տարիներ առաջ երբ սկսվեցին ռուսների ու վրացիների միջեւ խնդիրներ, այն ժամանակվա Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Օկրուաշվիլին հայտարարեց որ ռուսները այն ազգն են, որ վրացական գինու փոխարեն եթե ուղարկեն քաքաջուր, մեկա կխմեն։ Թե դա ինչով ավարտվեց, բոլորին հայտնի ա՝ 2008 թվով, ու ռուսական տանկերով Թիֆլիսի մատույցներում։ Հիմա էլ ոնց որ հատուկ գործի ա դրվում այդ նույն սխեման…
    Արգիշտի Կիվիրյան
    @armgeopolitic

  • Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժը չի փոխարինվի ազատազրկմամբ. դատարանը մ…

    🇦🇲 Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի պատիժը չի փոխարինվի ազատազրկմամբ. դատարանը մերժել է դատախազության բողոքը:
    @armgeopolitic

  • Ժամը 14։45-ի սահմաններում ոստիկաններն ու քաղաքացիները Գառնիում հայտնաբերել են ո…

    🇦🇲 Ժամը 14։45-ի սահմաններում ոստիկաններն ու քաղաքացիները Գառնիում հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող, 2012թ. ծնված Վահե Ապիկյանին։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
    @armgeopolitic