«Մեր մասով ես վստահ եմ, որ ոչ մեկ ճամբար չի փոխի»,- հայտարարել է Լևոն Քոչարյանը News.am-ին տված հարցազրույցում։
Եթե խոսքը վերաբերում է ընդդիմությունից իշխանություն անցնելուն, ապա Լևոնը ճիշտ է․ «Հայաստան» դաշինքից նոր Գեղամ Նազարյան չի լինի, սակայն «Հայաստան» դաշինքն այժմ կանգնած է այլ խնդրի առաջ ու այդ խնդիրը գաղափարական է, այդ խնդիրը հստակեցումն է, թե ով ինչ է ուզում այդ թիմում, որովհետև ճամբար փոխել է նաև ընդդիմության մի թևից մյուս թևը գնալը՝ հանուն անձնական խնդիրների լուծման։ Պատճառաբանությունները կգտնվեն, օրինակ, որ Նարեկ Կարապետյանն իրեն միայնակ չզգա։
Հենց այս հարցում է, որ կոնկրետ «Հայաստան» դաշինքի ընտրողի պահանջը միայն նոր գեղամնազարյաններ բացառելը չէ, այլ սկզբունքային քաղաքական գործունեություն ծավալելը, որովհետև այս ուժին ձայն տված մարդիկ իրենք հանրության քաղաքականացված ընդդիմադիր շերտն են, որոնք ամենապահանջկոտն են։
Այսինքն, «Հայաստան» դաշինքը պետք է ունենա ապագայի իր տեսլականն ու գործողությունների ծրագիրը, այլ ոչ թե լինեն մարդիկ, որոնք վաղը մտածեն, թե էլ ո՞ր ճամբար մտնեն, որ նորից պատգամավոր դառնան։ Ու հենց այս առումով Լևոն Քոչարյանը հիմա արդեն ավելի մեծ պատասխանատվություն է կրում ու թե ինչ ապագա կունենա այս քաղաքական միավորը, կախված է հենց գաղափարական ու սկզբունքային հարցերի պատասխանները գտնելուց։
«Հայաստան» դաշինքում պետք է վերլուծեն, թե ինչու՞ 5 տարում դաշինքը կորցրեց հսկայական թվով ձայներ։ Այստեղ մտածելու շատ բան կա։
https://youtu.be/zABzLGeXJdY
Մերոնցից ոչ ոք ճամբար չի փոխի. Լևոն Քոչարյան
Հետևե՛ք NEWS.am-ին սոցիալական ցանցերում՝
Telegram — https://t.me/newsamarm
Facebook — https://www.facebook.com/newsamarm/
Twitter — https://twitter.com/NEWSam_English
Instagram — https://www.instagram.com/news.am/
NEWS.am Style — https://www.youtube.com/@NEWSamStyle1…
Թողնել պատասխան