Category: Գեոպոլիտիկա

  • Նիկոլ Փաշինյանն ընդամենը 1 տարի առաջ հերքում էր Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու…

    Նիկոլ Փաշինյանն ընդամենը 1 տարի առաջ հերքում էր Տիգրանաշենը Ադրբեջանին հանձնելու մասին խոսակցությունները։ Երեկ նա պաշտոնապես հայտարարեց, որ «Քյարքին Ադրբեջանինն է»։
    Նիկոլ Փաշինյանն այսօր հերքում է Հայաստանում 300 հազար ադրբեջանցիներ բնակեցնելու մասին խոսակցությունները։ Թե ինչ է նա հայտարարելու վաղը այս թեմայով, առանձնապես մեծ խելք պետք չէ կանխատեսելու համար։
    @armgeopolitic

  • Ու սա էլ է էլի անհասկանալի ինչ-որ պաշտպանվելու ձև դարձել, որ հենց նման հարցեր ես…

    Ու սա էլ է էլի անհասկանալի ինչ-որ պաշտպանվելու ձև դարձել, որ հենց նման հարցեր ես տալիս նախկին իշխանավորներին՝ Սերժ Սարգսյանի ու Քոչարյանի օրոք պաշտոնավարած, ասում են, թե «իշխանական հարցադրումներ եք մեզ անու՞մ»։ Այսինքն, «հմուտ» տեխնոլոգիայով մեզ փորձում են դարձնել «Նիկոլական»։
    Աշոտյանի դեպքում խոսքը միայն 1 միլիոն դոլարի մասին է, որը, գուցե, նա կարողանա հիմնավորել ինչ-որ կերպ, բայց մարդիկ կան՝ ունեն տասնյակ միլիոնավոր դոլարների գույք ու քեշ փող։ Հիմա չհասկացանք, եթե հարց ենք տալիս էս մարդկանց, մենք ո՞նց ենք դառնում «Նիկոլական», ինչո՞վ ենք մենք «Նիկոլական»։
    @armgeopolitic
    Արմեն Աշոտյանը ՀՀԿ-ի այն եզակի գործիչներից է, որի նկատմամբ ունենք հարգանք, նրան համարում ենք քաղաքական մարդ, որը, ի տարբերություն իր շատ գործընկերների, կարողանում է սխալներ ընդունել ու զբաղված չէ միայն անձապաշտությամբ։ Աշոտյանին համարել ու համարում ենք քաղբանտարկյալ…

  • Արմեն Աշոտյանը ՀՀԿ-ի այն եզակի գործիչներից է, որի նկատմամբ ունենք հարգանք, նրան …

    Արմեն Աշոտյանը ՀՀԿ-ի այն եզակի գործիչներից է, որի նկատմամբ ունենք հարգանք, նրան համարում ենք քաղաքական մարդ, որը, ի տարբերություն իր շատ գործընկերների, կարողանում է սխալներ ընդունել ու զբաղված չէ միայն անձապաշտությամբ։
    Աշոտյանին համարել ու համարում ենք քաղբանտարկյալ, նրա նկատմամբ հետապնդումները ապօրինի ենք համարել, բայց հիմա Դատախազությունը Աշոտյանից պահանջում է 1 միլիոն դոլարից ավել քեշ գումար։
    Ամենայն հարգանքով պարոն Աշոտյանի նկատմամբ, բայց առնվազն իրավունք ունենք հարց տալ, թե արդյո՞ք Դատախազության պահանջը հիմնավոր է, այսինքն կա՞ այդ 1 միլիոն դոլարը, թե՞ ոչ ու եթե կա, ապա որտեղի՞ց նախկին նախարարին 1 միլիոն դոլարից ավել քեշ փող։
    Սրանով մենք ոչ մեկի փողերը չենք հաշվում, մենք ուզում ենք հասկանալ, թե էս գրողի տարած քաղաքական դաշտում ի՞նչ է կատարվել ու կատարվում ու էս ի՞նչ փողեր են պտտվել բոլորի ձեռքը 🤷‍♂️
    @armgeopolitic

  • Զելենսկին արգելել է Ուկրաինայում ցուցադրել ռուսական «Մաշան և արջը» մուլտֆիլմըԸ…

    🇺🇦🇷🇺 Զելենսկին արգելել է Ուկրաինայում ցուցադրել ռուսական «Մաշան և արջը» մուլտֆիլմը
    Ըստ որոշման՝ «Մաշան և արջը» սպառնալիք է ներկայացնում երկրի ազգային անվտանգությանը՝ տարածելով «մանկական բովանդակության քողարկմամբ քողարկված ռուսամետ պատմություններ»։
    @armgeopolitic

  • Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը:Նարեկ Կարապետյանը…

    🇦🇲🇪🇺 Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը:
    Նարեկ Կարապետյանը` Հայաստան — ԵՄ հարաբերությունների մասին
    @armgeopolitic

  • Տիգրանաշենը Ադրբեջանինը չէ․ Փաշինյանի հայտարարությունից հետո ի՞նչ է սպառնում Սյ…

    🇦🇲🇦🇿 Տիգրանաշենը Ադրբեջանինը չէ․ Փաշինյանի հայտարարությունից հետո ի՞նչ է սպառնում Սյունիքին
    https://www.youtube.com/watch?v=-2z1lEFeUsE&t=2s

    Տիգրանաշենը Ադրբեջանինը չէ․ Փաշինյանի հայտարարությունից հետո ի՞նչ է սպառնում Սյունիքին

    #Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը #Տիգրանաշեն ի վերաբերյալ նոր և լրջագույն հարցեր է առաջացնում Հայաստանի սահմանազատման գործընթացի, տարածքային ամբողջականության և անվտանգության շուրջ։
    Չկա ներկայացված որևէ իրավական փաստաթուղթ կամ իրավաքաղաքական հիմք…

  • Եթե խնդիրներ ունեք կառուցապատողի հետ, ձեզ առաջարկում են ստորագրել նոր պայմաններ…

    🇦🇲 Եթե խնդիրներ ունեք կառուցապատողի հետ, ձեզ առաջարկում են ստորագրել նոր պայմանների տակ, հակառակ դեպքում սպառնում են սնանկությամբ կամ ժամկետի ուշացումներով, ապա այս տեսանյութը կարևոր կլինի ձեզ համար։
    Հայաստանում, ինչպես մյուս ոլորտները, կառուցապատմանը ևս անտերության է մատնված ու շատ դեպքերում մարդիկ ուղղակի մնում են միայնակ ու անպաշտպան կառուցապատող ընկերությունների դեմ։
    @armgeopolitic

  • ՌԴ-ում ՀՀ դեսպանը կփոխվիՆիկոլ Փաշինյանը հետ է կանչել Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգ…

    🇦🇲🇷🇺 ՌԴ-ում ՀՀ դեսպանը կփոխվի
    Նիկոլ Փաշինյանը հետ է կանչել Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Հայաստանը Ռուսաստանում այլ դեսպան կունենա։
    @armgeopolitic

  • Հետընտրական արձանագրումներ. կադրերը որոշում են ամեն ինչՀավաքական ընդդիմության, հ…

    Հետընտրական արձանագրումներ. կադրերը որոշում են ամեն ինչ
    Հավաքական ընդդիմության, հատկապես՝ դրա նոր անդամների վերաբերյալ դիտարկումներ արել ենք թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական փուլում։
    Նախընտրական կարևոր հարցադրումներից մեկը վերաբերում էր կադրային քաղաքականությանը․ ի՞նչ սկզբունքով են մարդիկ ընդգրկվում ընտրական ցուցակներում, ի՞նչ քաղաքական պատրաստվածություն, մասնագիտական կամ հանրային փորձ ունեն, և ի՞նչ արժանիքով են հայտնվել այնտեղ։ Այն ժամանակ այս հարցերը հաճախ ընկալվում էին որպես ընդդիմությանը հարվածելու փորձ, ուստի, շատ իրավիճակներում ուղղակի լռել ենք՝ առաջնորդվելով «չվնասելու» տրամաբանությամբ։
    Հետընտրական փուլում, սակայն, դրանք արդեն շատ ավելի առարկայական նշանակություն ունեն։ Երբ որոշում է կայացվել վերցնել մանդատները և օգտագործել խորհրդարանական գործիքները՝ հանձնաժողովներ, ԱԺ փոխնախագահի պաշտոն և այլն, բնական հարց է՝ ո՞վ և ինչպե՞ս է այդ գործիքներն օգտագործելու։ Գործիքների արդյունավետությանն առանձին կանդրադառնանք։
    Ընդդիմության գործունեությունը գնահատող շատ դերակատարներ, այդ թվում՝ մենք, հասկանալի պատճառներով խուսափում են նոր պատգամավորներին ուղիղ թիրախավորելուց՝ պահպանելով որոշակի քաղաքական համերաշխություն։ Թեև միայն վերջին օրերի քննարկումներն արդեն բավական նյութ են տալիս լուրջ գնահատականների համար։
    Իշխանությունն այդ սահմանափակումը չունի և քաղաքական անպատրաստությունը բավական արդյունավետ օգտագործում է՝ կողք կողքի դնելով նախկին ու ներկա հայտարարությունները, իսկ անկեղծ լինելու համար պետք է ասենք, որ այսօր ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակով հայտնված շատ մարդկանց հակասական հայտարարությունները չեն կարող հարցեր չառաջացնել հենց ընդդիմության ներսում։
    Իսկ դրանց հակադրությանը հոդաբաշխ, քաղաքականապես համոզիչ պատասխաններ առայժմ այդպես էլ չեն հնչում։
    Շարունակելի․․․
    🌐 Բաժանորդագրվել «Գեոպոլիտիկա»-ին

  • Ի՞նչ կանեին սոռոսականները ու ընդդիմադիր նիկոլը այսօր։ԶԻԼի տակ ընկած զինվորների թ…

    Ի՞նչ կանեին սոռոսականները ու ընդդիմադիր նիկոլը այսօր։
    ԶԻԼի տակ ընկած զինվորների թեման ու Քյարքի բառը արտասանելը իշխանության քթից կբերեին։
    Կգզզեին ուղղակի։ Մեծից` փոքր։
    Հ.Գ. Հռետորական հարցերի շարքից
    #как_мы_далеки_от_народа
    Տիգրան Քոչարյան
    @armgeopolitic