Category: Գեոպոլիտիկա

  • Բախում ՔՊ-ի ներսում24News-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր Հա…

    🔴🇦🇲 Բախում ՔՊ-ի ներսում
    24News-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ՔՊ կուսակցության վարչությանը գրավոր պահանջ է ներկայացրել, որպեսզի Ալեն Սիմոնյանին հեռացնեն կուսակցությունից։
    «Սկզբում բոլորս շոկի մեջ էինք, բայց երբ նա պատմեց, թե որն է պատճառը, ելույթից հետո բոլորը սկսեցին ծափահարել։ Երբ Հայկ Սարգսյանը օրենքի նախագիծ է գրել բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու համար, Ալեն Սիմոնյանը ջղայնացել է, քանի որ խաղադրույք ընդունող ընկերությունից ֆինանսական շահ ունի։ Նա սկսել է բացահայտ պատերազմել Սարգսյանի դեմ, վեճը հասել է մինչև Փաշինյանին, Սիմոնյանը պահանջել է նկատողություն տալ Սարգսյանին էթիկայի կանոնները խախտելու համար և կասեցնել օրենքի քվեարկությունը, բայց Փաշինյանը հանձնարարել է կողմ քվեարկել այդ օրենքին։», – 24News-ին փոխանցել է նիստին ներկա անձանցից մեկը, ով նախընտրեց անանուն մնալ։
    Հայկ Սարգսյանը նաև տեսանյութեր է ուղարկել կուսակցության բոլոր անդամներին, որտեղ իր ասածները հիմնավորում է փաստերով։
    @armgeopolitic

  • Ալեն Սիմոնյանը օրերս խոսել էր իր նախկին ընկերոջ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի…

    Ալեն Սիմոնյանը օրերս խոսել էր իր նախկին ընկերոջ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի մասին ու ասել, որ նման քաղաքական գործիչ չկա, այլ ինքը Ալենն է ստեղծել Վանեցյանին։
    Մի կողմ թողնեմ հարցը, թե որպես քաղաքական գործիչ ովքեր ու ինչպես են ստեղծել Ալենին, նրա շրջապատին, ինչպես նաև կաղ շանը ու բերել իշխանության, բայց Վանեցյանի մասով կասեմ, որ այժմ նա ապացուցելու բան ունի ու դա պետք է անի Էջմիածնի առաջիկա ընտրություններում` թույլ չտալով ՔՊ-ի հաղթանակը։
    Ձեզ տեսնեմ, պարոն Վանեցյան։ Ապացուցելու բան ունեք ու Ալենի ասածներին Ձեր պատասխանը պետք է լինի քաղաքական կոնկրետ գործողության տեսքով։

  • Արյուն է հարկավոր, որ փոքրիկը ապաքինվիՌ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնո…

    Արյուն է հարկավոր, որ փոքրիկը ապաքինվի
    Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում՝ շտապ արյուն է հարկավոր 4 տարեկան փոքրիկի համար։ Հոխանյան Կորյուն Գագիկի
    Հասցե՝ Հրաչյա Ներսիսյան փող., 7 շենք (Քանաքեռ-Զեյթուն վարչ. շրջան), Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն։
    Տարածելու համար շատ շնորհակալ կլինենք։
    Նրանք, ովքեր ցանկություն կունենան օգնելու, զանգահարեք այս հեռախոսահամարով՝ 044 20 06 84, 098 29 06…
    🤦‍♂️Նիկոլապետությունում նույնիսկ արյունն ենք ինտերնետով հավաքում…

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռախոսազրույց …

    🇺🇸🇮🇳 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել։
    @armgeopolitic

  • Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է «Արևմուտք-2025» զորավարժությունն…

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել է «Արևմուտք-2025» զորավարժությունների հիմնական փուլի անցկացման վայր «Մուլինո» զորավարժարան, որտեղ նա հայտարարել է, որ «Արևմուտք-2025» զորավարժությունների նպատակն է մշակել պաշտպանություն Ռուսաստանի և Բելառուսի դեմ ցանկացած ագրեսիայից, և որ բոլոր պլանները բխում են   Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիայի ընթացքում ստացած փորձից։
    Պուտինը նշել է, որ զորավարժությունն ընդգրկել է 41 զորավարժարան, մասնակցել է 100 000 զինծառայող, ռազմական միջոցառմանը  ներգրավվել է 10.000 միավոր ժամանակակից ռազմական տեխնիկա և համակարգ, որոնք գործնականում կիրառվում են, այսպես ասած,  մարտական աշխատանքում։

  • Հունաստանը, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան և Հունգարիան արգելափակել են Ռուսաստանի …

    🇪🇺🇷🇺 Հունաստանը, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան և Հունգարիան արգելափակել են Ռուսաստանի քաղաքացիների համար վիզաների նոր սահմանափակումներ մտցնելու ԵՄ առաջարկը, հաղորդում է pronews-ը։
    @armgeopolitic

  • Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ստեղծել մի բանակ, որտեղ բոլորը գալիս են աշխատանքի, ոչ …

    Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ստեղծել մի բանակ, որտեղ բոլորը գալիս են աշխատանքի, ոչ թե ծառայության, որտեղ ձեռնտու է պտտաձողին թռնել և հետո բարձր աշխատավարձ ստանալ։ Մենք այսօր ունենք մի բանակ, որը ինքը կռվել չի ցանկանում։ Եվ դա օբյեկտիվ պատճառ ունի` ով կուզենա վտանգել իրեն, որի սխրանքը չեն հիշելու, որին չեն հիշելու, երբ հետո ասելու են, նա վտանգեց իր կյանքը, որ մենք քեֆ անենք, ընտիր ապրենք։ Փաշինյանը նախ հանրությանը թշնամացրեց ռազմական նախկին ղեկավարության հետ, որոնց սիրում էին, հրամանատարների և սպաների հետ, հիմա արդեն հանրությանը և բանակին օտարացրեց իրարից։ Սա հաջողեց նրան, և այստեղ նաև այլ մեղավորներ էլ կան։
    Ռազմական լրագրող Մարիամ Պետրոսյան
    @armgeopolitic

  • Միքայել Սրբազանի հզոր ելույթը դատարանումhttps://youtu.be/t6hWQ_9aKUg?si=3_ELs-V…

    🇦🇲 Միքայել Սրբազանի հզոր ելույթը դատարանում
    https://youtu.be/t6hWQ_9aKUg?si=3_ELs-V86QvirHHU

    Միքայել սրբազանի ազդեցիկ ելույթը դատարանում

    Հետևե՛ք NEWS.am-ին սոցիալական ցանցերում՝
    Telegram — https://t.me/newsamarm
    Facebook — https://www.facebook.com/newsamarm/
    Twitter — https://twitter.com/NEWSam_English
    Instagram — https://www.instagram.com/news.am/
    NEWS.am Style — https://www.youtube.com/@NEWSamStyle1…

  • Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատերազմ է նախապատ…

    🇻🇪🇺🇸 Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատերազմ է նախապատրաստում Կարիբյան ծովում:
    Մադուրոյի խոսքով ՝ երկիրը պատրաստ է մինչև վերջ պաշտպանվել։
    @armgeopolitic

  • Նիստի ժամանակ Միքայել Սրբազանն իր խոսքում ասում է, թե դատարանը ԱԱԾ մեկուսարանի ի…

    Նիստի ժամանակ Միքայել Սրբազանն իր խոսքում ասում է, թե դատարանը ԱԱԾ մեկուսարանի իր պահման խուցը գաղտնալսելու թույլտվություն է տվել՝ 3 ամսով, բայց իրեն կալանավորել են՝ 2 ամսով։
    Պարզ է չէ՞, թե սա ինչ է նշանակում։
    Ախր այսքան փնթի, այսքան թափթփված քաղաքական հետապնդում կլինի, որ դուք եք անում…Իսկ այն իրավապաշտպան ՀԿ-ներից ձեն-ձուն չկա, չէ՞։
    Դե իհարկե չի լինի, նրանք այսօր մի շարքով կանգնած Փաշինյանին էին լսում, թե բա՝ համապարփակ անվտանգության կոնֆերանս։