Ինչի են Բաքվի պահանջով Պետության հիմնական օրենքը, Սահմանադրությունը փոխել պատրաստները խիստ ղզղնում Մոսկվայի այս կամ այն խոսքից։ Այսինքն ուզածներդ ի՞նչ ա, որ Բաքվի պես մի հատ էլ Մոսկվան բամփի քյանքյուլներիդ, որ դրանից հետո իրենց պահանջներն էլ ծափ տալով կատարե՞ք Այսինքն առանց բամփվելու սեփական քաշի ու հնարավորությունների ընկալումը այս ազգի կողմից անհնարի՞ն է։ Շողուլի են գալիս միմիայն դաժան բամփվելուց հետո… Արգիշտի Կիվիրյան @armgeopolitic
🇷🇺🇦🇲 Հայկական կողմը ցույց տվեց, որ հասկանում է Ռուսաստանի կողմից արտահայտված մտահոգությունները։ Մենք կտեսնենք, թե ինչպես են հարաբերությունները զարգանալու գործնականում: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով @armgeopolitic
🇷🇺🇦🇲 Ապրիլի 1-ին Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը մոտ 2 ժամ զրուցել են, այս մասին հայտարարել է Պեսկովը։ Նա նշել է, որ կողմերը միմյանց են ներկայացրել իրենց դիրքորոշումները՝ հատկապես ՀՀ-ում առաջիկա ընտրությունների համատեքստում։ Քննարկվել են նաև առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։ @armgeopolitic
🇦🇲 Ծնողներս մեզ մեծացրել են որպես հայ եկեղեցու դերը գիտակցող ու կարևորող մարդիկ, մենք էլ մեր երեխաներին ենք այդպես մեծացնում: Ազգային ու ընտանեկան ավանդութներ կան, որ մեզ հայ են պահում, միավորում, դա մեր առանձնահատկությունն է ու ուժը… Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի: Շնորհավոր Սբ. Զատիկ Լևոն Քոչարյան @armgeopolitic