Կհիշեք, սրանից մոտ 1 ամիս առաջ Արամուս գյուղում մի տղամարդ սպանել էր իր հարևան ամուսիններին, այնուհետև ճանապարհին ևս 2 մարդու կյանք խլել։ Այսօր այդ մարդասպանը անմեղսունակ է ճանաչվել։ Երևի նա շուտով կվերադառնա ազատություն, կշարունակի ապրել, արարել և մարդ սպանել…
🇺🇸🇹🇷🇷🇺 Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ Անկարայի վերադարձը F-35 կործանիչների ծրագրին հնարավոր է միայն ռուսական S-400 հակաօդային պաշտպանության համակարգից լիովին հրաժարվելու դեպքում։ @armgeopolitic
🇦🇲🇬🇪🇦🇿 Իվանիշվիլիի ռեժիմը խոչընդոտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Ադրբեջանը պատմական որոշում կայացրեց պարբերաբար Հայաստանին նավթամթերք մատակարարել, ինչն այս փուլում հնարավոր է միայն վրացական երկաթուղով: Այստեղ այնպիսի սակագին են սահմանել, որ ավելի լավ կլինի դրանից հրաժարվել ամբողջությամբ: Միխեիլ Սաակաշվիլի @armgeopolitic
🇷🇺ՌԴ Պետդուման ցանկանում է արգելել սոցիալական ցանցերը 14 տարեկանից փոքր երեխաների համար՝ սմարթֆոնների վրա անցկացրած չափազանց շատ ժամանակի պատճառով Պատգամավորները նշել են, որ հեռախոսների վրա տեղեկատվության 90%-ը «աղբ» է, ինչը մեծացնում է հոգեկան սթրեսը։ Նրանք ասում են, որ երեխաները սմարթֆոնների վրա անցկացնում են 16-18 ժամ, ինչը մտահոգիչ է։ @armgeopolitic
Պարոն Մարուքյան, Ձեր ճանաչած Հայկ Կոնջորյանը կարո՞ղ էր իրեն թույլ տալ 200 հազար դոլար արժողությամբ տուն գնել, այն էլ՝ 55 հազար դոլար զեղչով, թե՞ ոչ։ Ոնց որ ձեր վրայից ՔՊ-ի գիրկը թռնելը ֆինանսապես լավ է ազդել վրան 🙂
🇦🇲 Իսկ ի՞նչ է փոխվել մեր այն քաղաքացիների կյանքում, որոնք «թալանը վերադարձնելու» հույսով սրանց շարունակում են աջակցել։ Ձեր կյանքում ի՞նչ է փոխվել, Պողոսներ ջան։ Ում աջակցում եք, բոմժից դարձան առանձնատների տերեր, ձեր կյանքում ի՞նչ է փոխվել։ @armgeopolitic