Category: Գեոպոլիտիկա

  • Վալոդյա Գրիգորյանի սպանություն կատարելու մեջ կասկածյալը նախկին համայնքապետ Մհե…

    🔴🇦🇲 Վալոդյա Գրիգորյանի սպանություն կատարելու մեջ կասկածյալը նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդու՝ փետրվարին սպանված 29-ամյա Գրիգոր Օհանյանի եղբայրն է․ վերջինիս իրավապահները հայտնաբերել են հենց իր տանից
    MediaHub-ը հայտնում է, որ նրան հայտնաբերել հաջողվել է կինոլոգների աշխատանքի շնորհիվ. շները գտել են այրված հագուստի հետքեր, որոնք էլ բերել են Ախտոյանի հորաքրոջ եղբոր տուն: Մեզ ասացին, որ իր գործողությունները կատարելուց հետո, ենթադրաբար, նա փորձել է այրել հագուստը, սակայն մինչև վերջ այն չի այրվել, ապա հարևանի տան բակով՝ հողատարածքով, մտել է իր տուն, որպեսզի հետքերը կորցնի, և այնպիսի իրավիճակ է ստեղծել, թե այդ ժամին տանն է եղել: Իրավապահ մարմինները նրա տուն են եկել կիսատ այրված հագուստի հետքերով:
    @armgeopolitic

  • Լևոն Տեր-Պետրոսյանը լուրջ դերակատարություն է ունենալու առաջիկա խորհրդարանական ը…

    🇦🇲 Լևոն Տեր-Պետրոսյանը լուրջ դերակատարություն է ունենալու առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
    Լևոն Զուրաբյան
    @armgeopolitic

  • Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդի…

    🇷🇺🇦🇲 Կրեմլում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
    @armgeopolitic

  • Սպիտակ տանը Դոնալդ Թրամփն ընդունել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին։@armgeopolitic…

    🇺🇸🇹🇷 Սպիտակ տանը Դոնալդ Թրամփն ընդունել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
    @armgeopolitic

  • ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ՊԵՏՔ Է հրաժարական տա …

    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ՊԵՏՔ Է հրաժարական տա ❗️

  • Ընթանում է Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը․ ծաղկեպսակ է ուղարկվել…

    🇦🇲 Ընթանում է Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը․ ծաղկեպսակ է ուղարկվել նաև Նիկոլ Փաշինյանի անունից։
    @armgeopolitic
  • Օրեր առաջ «Մեր ձևով» շարժման այս պահին փաստացի առաջնորդ Նարեկ Կարապետյանը հայտար…

    Օրեր առաջ «Մեր ձևով» շարժման այս պահին փաստացի առաջնորդ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը փչացրել է հարաբերությունները Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
    Այսօր Կոբախիձեի ծննդյան օրն է, ինչի առթիվ Փաշինյանը առավոտյան շնորհավորական ուղերձ է հղել, սակայն Կարապետյանի բարձրացրած հարցը շարունակում է մնալ օդում կախված․ ի՞նչ վիճակում են այս պահին Փաշինյան — Կոբախիձե հարաբերությունները։ Այն, որ վերջին շրջանում Փաշինյան — Կոբախիձե շփումներ չկային, դա նկատելի էր։
    Եթե Նարեկ Կարապետյանը տիրապետում է ինֆորմացիային, որ այդ հարաբերությունները այժմ «փչացած» են ու «փչացնողն» էլ Փաշինյանն է, ապա վստահաբար նա նաև գիտի պատճառը։ Արդյո՞ք դա կապ ունի ճանապարհների ապաշրջափակման հետ, թե՞ կա որևէ այլ հարց։
    Ես հավատում եմ Նարեկ Կարապետյանի խոսքին, քանի որ նրան ճանաչում եմ որպես մարդու, որը երբեք սխալ ինֆորմացիայի մասին չէր խոսի, սակայն քանի որ հարցը վերաբերում է Հայաստան — Վրաստան հարաբերություններին, կարծում եմ՝ Կարապետյանը պետք է էլ ավելի բացի փակագծերը ու ներկայացնի, թե ինչ է կատարվել։

  • Նիկոլ Փաշինյանի նեղ շրջապատում կան մարդիկ, որոնք նրան ամենօրյա ռեժիմով համոզում …

    Նիկոլ Փաշինյանի նեղ շրջապատում կան մարդիկ, որոնք նրան ամենօրյա ռեժիմով համոզում են գնալ արտահերթ ընտրությունների` հենց հիմա տրամաբանության մեջ։
    Փաշինյանը հակված չէ դրան, բայց նաև չի բացառում այդ հնարավորությունը։
    Ընդդիմադիր հատվածին հորդորում ենք, ժողովրդական լեզվով ասած, արխային չընկնել։
    @armgeopolitic

  • Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական ձեռագրերը նույնական են: Դրանք…

    Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական ձեռագրերը նույնական են: Դրանք բնորոշվում են արկածախնդրություն-քծնանք-արկածախնդրություն ցիկլով: Ընդ որում երկուսի վարքագծի մոտիվացիան էլ բացառապես նեղ անձնական է:
    Սարգսյանը իր թշվառ լեգիտիմության խնդիրը լուծելու համար փորձ արեց եվրոասոցացման, քանի որ շատ էր քննադատվում կոռուպցիայի և ընտրակեղծարարության համար: Ռուսների բամփումից հետո փոխանակ խելքը գլուխը հավաքեր, որոշում է ռուսներին քծնել և հայտարարում մաքսային միությանն անդամակցելու մասին: Սերժ Սարգսյանը Փաշինյանին այսքան նման չէր լինի, եթե այդքանից հետո եվրոպացի պաշտոնյաների առաջ հրապարակային չհայտարարեր, որ դեռ պատրաստ է ԵՄ ասոցացման, ուղղակի «իրեն ասել են, որ այդ կառույցները անհամատեղելի են»:
    Նույնը անում է Փաշինյանը՝ ընդունելով ԵՄ անդամակցության օրինագիծը, զուգահեռ հայտարարում, որ ԵՏՄ-ից դուրս չենք գալիս, զուգահեռ Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ դառնալու հայտ ներկայացնում:
    Արտաքին քաղաքական տեսանկյունից, եթե նայենք, ապա կմտածենք, թե պարոնայք Սարգսյանը և Փաշինյանը միջնակարգ կրթություն չեն ստացել և տարբեր տնտեսական գոտիների անհամատեղելիության մասին տեղյակ չեն:
    Եթե նայենք արտաքին աշխարհից լեգիտիմություն ստանալու և իշխանությունը պահպանելու տեսանկյունից, ապա երկուսին էլ կարելի է հասկանալ՝ «արկածախնդրություն-քծնանք» մոտեցումը երկրի հաշվին դարձրել են իշխանության պահպանման գլխավոր գործիքը:
    Գրառումը՝ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան էջից

  • Վալոդյա Գրիգորյանի կյանքի ու աշխատանքային վերջին օրը …

    Վալոդյա Գրիգորյանի կյանքի ու աշխատանքային վերջին օրը 😥😥😥