Օրեր առաջ «Մեր ձևով» շարժման այս պահին փաստացի առաջնորդ Նարեկ Կարապետյանը հայտար…

Օրեր առաջ «Մեր ձևով» շարժման այս պահին փաստացի առաջնորդ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը փչացրել է հարաբերությունները Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
Այսօր Կոբախիձեի ծննդյան օրն է, ինչի առթիվ Փաշինյանը առավոտյան շնորհավորական ուղերձ է հղել, սակայն Կարապետյանի բարձրացրած հարցը շարունակում է մնալ օդում կախված․ ի՞նչ վիճակում են այս պահին Փաշինյան — Կոբախիձե հարաբերությունները։ Այն, որ վերջին շրջանում Փաշինյան — Կոբախիձե շփումներ չկային, դա նկատելի էր։
Եթե Նարեկ Կարապետյանը տիրապետում է ինֆորմացիային, որ այդ հարաբերությունները այժմ «փչացած» են ու «փչացնողն» էլ Փաշինյանն է, ապա վստահաբար նա նաև գիտի պատճառը։ Արդյո՞ք դա կապ ունի ճանապարհների ապաշրջափակման հետ, թե՞ կա որևէ այլ հարց։
Ես հավատում եմ Նարեկ Կարապետյանի խոսքին, քանի որ նրան ճանաչում եմ որպես մարդու, որը երբեք սխալ ինֆորմացիայի մասին չէր խոսի, սակայն քանի որ հարցը վերաբերում է Հայաստան — Վրաստան հարաբերություններին, կարծում եմ՝ Կարապետյանը պետք է էլ ավելի բացի փակագծերը ու ներկայացնի, թե ինչ է կատարվել։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով