Category: Գեոպոլիտիկա

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Պակիստանի փոխվարչապետ և ԱԳ նախարար Մոհամմադ Իշ…

    🇦🇲🇵🇰 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Պակիստանի փոխվարչապետ և ԱԳ նախարար Մոհամմադ Իշաք Դարը ստորագրել են Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե։
    Կոմյունիկեի ստորագրմամբ Հայաստանը և Պակիստանը հաստատում են դիվանագիտական հարաբերություններ։
    Հայաստանի և Պակիստանի կառավարությունները համաձայնել են փոխանակվել Ներկայացուցիչներով և միմյանց ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը՝ «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961 թ. Վիեննայի կոնվենցիային և միջազգային սովորույթային պրակտիկային համապատասխան փոխադարձության հիման վրա դիվանագիտական հարաբերությունների կյանքի կոչման նպատակով։
    ՀՀ ԱԳՆ
    @armgeopolitic