Category: Գեոպոլիտիկա

  • Եթե երկրի ներսում իշխանությունները կարող են խաբել ժողովրդին ու ով խոսի դրա մասի…

    🇦🇲 Եթե երկրի ներսում իշխանությունները կարող են խաբել ժողովրդին ու ով խոսի դրա մասին, նստեցնում են, ապա դրսում, գերտերությունների հետ ցանկացած սուտը միանգամից բռնվում է ու հետևանքները մեր երկրի համար շատ ծանր է լինում։
    Արթուր Վանեցյան
    @armgeopolitic

  • Նիկոլ Փաշինյանն անձամբ է մարդկանց համոզում, որ Սամվել Կարապետյանը չի կարող վարչ…

    🇦🇲 Նիկոլ Փաշինյանն անձամբ է մարդկանց համոզում, որ Սամվել Կարապետյանը չի կարող վարչապետի թեկնածու լինել։
    Փաշինյանը, իհարկե, վտանգը զգում է, որ Սամվել Կարապետյանը կարող է իր կողմը գրավել սովորական մարդկանց ու անձամբ է գյուղեգյուղ ընկած մարդկանց ասում, որ Կարապետյանը չի կարող թեկնածու լինել։
    Իրականությունն այն է, որ Սամվել Կարապետյանը վարչապետի թեկնածու է, իսկ մնացածը տեխնիկական բնույթի հարցեր են։
    @armgeopolitic

  • Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսօր Իրանին «շատ ծանր» հարված կհասցվի։@armgeopo…

    🇺🇸🇮🇷 Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսօր Իրանին «շատ ծանր» հարված կհասցվի։
    @armgeopolitic

  • Հլը 1 րոպե էլի, քանի էս խոսակցությունը բացվեց, մի քիչ ավելի երկար ծավալվենք էս ի…

    Հլը 1 րոպե էլի, քանի էս խոսակցությունը բացվեց, մի քիչ ավելի երկար ծավալվենք էս իրենց ընդդիմադիրի տեղ դրածների հետ:
    Բա այ «ընդդիմադիրներ», մեկիդ մասին մի բան գրվում ա, մի հարց տրվում ա, հազար տեղից ծանոթով, ընգերոջով, բաջանաղով կապի եք դուրս գալիս, թե բա մի հատ կոֆե խմենք, մի հատ պեռաշկի ուտենք, մի հատ էս անենք, էն անենք:
    Է չհասկացանք, բա կոնկրետ հարցը տրվում ա` ինչի՞ համար են ձեզ պատկանող մեդիաները «Հայկական ժամանակ»-ից ավելի «Հայկական ժամանակ»: Բա էս հարցին հստակ պատասխան տվեք, թող մարդիկ իմանան:
    Չենք նստելու, սուս մնանք, թույլ տանք, որ մարդկանց էշի տեղ դնեք, գնաք «տակից» գործարքներ անեք, հետո էլ ընդդիմություն խաղաք: Դե դուք իշխանության քարոզարշավ շարունակեք լուսաբանել` իր բոլոր հետևանքներով:
    ‼️ Իրենց «ընդդիմադիր» հռչակած ԶԼՄ-ները, որոնց տերերը մենք գիտենք, թե ովքեր են (եկեք իրար հիմարի տեղ չդնենք), ամենաակտիվ ձևով լուսաբանում են Նիկոլ Փաշինյանի «ներկուսակցական քարոզարշավը»։ Համենայն դեպս, ինքը դրան այդպես է կոչում։ Չեմ հասկանում, թե ինչու է «ընդդիմադիր»…

  • ԱՄՆ-ը կսկսի լրացուցիչ ուժեր տեղափոխել Մերձավոր Արևելք։@armgeopolitic…

    🇺🇸🇮🇷 ԱՄՆ-ը կսկսի լրացուցիչ ուժեր տեղափոխել Մերձավոր Արևելք։
    @armgeopolitic

  • Իրանի ճակատագիրը կորոշի Իրանի հպարտ ժողովուրդը, այլ ոչ թե Էպշտեյնի ավազակախումբ…

    🇮🇷🇺🇸 Իրանի ճակատագիրը կորոշի Իրանի հպարտ ժողովուրդը, այլ ոչ թե Էպշտեյնի ավազակախումբը:
    Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը` Դոնալդ Թրամփին
    @armgeopolitic

  • Հարևաններին այլևս չթիրախավորելու վերաբերյալ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտ…

    Հարևաններին այլևս չթիրախավորելու վերաբերյալ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտարարությունը կարևոր ուղերձ է մի քանի մակարդակում.
    📌Նախ նման կարևոր որոշումը և դրա ներկայացումը հենց նախագահի կողմից, ապա նաև իրականացման ապահովումը հնարավորություն է ընձեռում Փեզեշքիանի՝ որպես Իրանում անցումային առաջնորդի դիտարկման տարբերակ. այս սցենարը, նախագահի մոտեցումների ընկալելիություն գործոնով պայմանավորված, բավականաչափ տարածված է եղել անգամ մինչև պատերազմը։
    📌Մյուս, թերևս ամենաէական հանգամանքը տվյալ որոշման վերաբերյալ՝ որքանով է՞ համակարգը գործում ուղղահայաց, այսինքն՝ արդյո՞ք «Առաջնորդության ժամանակավոր խորհուրդը» կարողանում է փաստացի կառավարել երկիրը և վերահսկել ԻՀՊԿ-ի գործողությունները։
    Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյան
    @armgeopolitic
    🇮🇷 Իրանի ժամանակավոր կառավարող խորհուրդը որոշել է հարվածներ չհասցնել տարածաշրջանի երկրների վրա, եթե նրանց տարածքից հարձակումներ չլինեն։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան @armgeopolitic

  • Պատերազմ Իրանի դեմ. ինչ է ցանկանում ԹուրքիանՀոդվածը քննարկում է, թե ինչպես է Թո…

    🇮🇷🇹🇷 Պատերազմ Իրանի դեմ. ինչ է ցանկանում Թուրքիան
    ▪️Հոդվածը քննարկում է, թե ինչպես է Թուրքիան գնահատում Իրանի շուրջ հնարավոր ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների հետևանքները։ Թեև Թուրքիան և Իրանը պատմականորեն մրցակիցներ են և տարբեր հարցերում հակադիր դիրքերում են գտնվել (օրինակ՝ Սիրիայի պատերազմում), նրանք դարեր շարունակ խուսափել են ուղիղ ռազմական բախումից և պահպանել հարաբերական կայունություն։ Այդ պատմական փորձը ազդում է նաև Թուրքիայի ներկայիս քաղաքական հաշվարկների վրա։
    ▪️Թուրքիայի համար ամենավտանգավոր սցենարը Իրանի պետական համակարգի փլուզումն է, քանի որ դա կարող է հանգեցնել տարածաշրջանային քաոսի, մեծ փախստականային հոսքի և տնտեսական ծանր հետևանքների Թուրքիայի համար։ Այդ պատճառով Անկարան փորձել է միջնորդել ԱՄՆ-Իրան բանակցություններում և շահագրգռված է հնարավորինս արագ դադարեցնել հակամարտությունը՝ մինչև իրավիճակը դուրս կգա վերահսկողությունից։
    ▪️Միևնույն ժամանակ Թուրքիան շահագրգռված չէ նաև Իրանի լիակատար հաղթանակով, քանի որ դա կարող է ուժեղացնել Թեհրանի ազդեցությունը և արագացնել նրա միջուկային ծրագրերը։ Հետևաբար Թուրքիայի համար առավել ցանկալի տարբերակը Իրանի վերահսկելի թուլացումն է՝ հնարավոր ներհամակարգային փոփոխությունների միջոցով, որոնք կպահպանեն պետության կայունությունը, բայց կսահմանափակեն նրա հավակնությունները տարածաշրջանում։
    https://mediamax.am/am/specialprojects/arm_world/60237/

    Պատերազմ Իրանի դեմ. ինչ է ցանկանում է Թուրքիան

  • Իրանի ժամանակավոր կառավարող խորհուրդը որոշել է հարվածներ չհասցնել տարածաշրջանի …

    🇮🇷 Իրանի ժամանակավոր կառավարող խորհուրդը որոշել է հարվածներ չհասցնել տարածաշրջանի երկրների վրա, եթե նրանց տարածքից հարձակումներ չլինեն։
    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիան
    @armgeopolitic

  • Ադրբեջանի իշխանամերձ մամուլը հերքում է, որ Բաքուն որևէ կերպ ներգրավելու է Իրանի…

    🇦🇿🇮🇷 Ադրբեջանի իշխանամերձ մամուլը հերքում է, որ Բաքուն որևէ կերպ ներգրավելու է Իրանի դեմ պատերազմում
    Սա այն մամուլն է, որի «կուրացիան» իրականացվում է հենց Ալիևի աշխատակազմից, ուստի, կարելի է ենթադրել, որ Ալիևը գոնե այս պահին նման մտադրություն չունի ու այս հրապարակումներով դրա մասին նաև արտաքին ազդակներ է ուղարկում:
    Ստորև` մեկ հատված.
    «Отметим в который уже раз: позиция Азербайджана предельно ясна. Баку неоднократно заявлял, что не участвует и не будет участвовать в каких-либо военных операциях против Ирана. Об этом прямо заявил и президент Алиев на позавчерашнем заседании Совета безопасности.
    Поэтому попытки представить Баку как сторону возможной войны против Ирана — не более чем информационная провокация, рассчитанная на создание напряжения и искажение реальной позиции Азербайджана».
    @armgeopolitic