Category: Գեոպոլիտիկա

  • Նարեկ Կարապետյանի Facebook-ի էջը վերականգնվել է«Ոչ բանտերը, ոչ էջերի սահմանափա…

    🇦🇲 Նարեկ Կարապետյանի Facebook-ի էջը վերականգնվել է
    «Ոչ բանտերը, ոչ էջերի սահմանափակումները , ի զորու չեն լռեցնել մեր ձայնը:
    3 ամիս Հաղթանակի համար, և Սամվել Կարապետյանը կլինի մեր Վարչապետը:
    Փոփոխությունները գալիս են»,- գրել է նա:
    @armgeopolitic

  • Իրանը հերքել է The New York Times-ի հաղորդագրությունն այն մասին, որ իբր պատրաստ…

    🇮🇷🇺🇸🇮🇱 Իրանը հերքել է The New York Times-ի հաղորդագրությունն այն մասին, որ իբր պատրաստ է քննարկել հրադադարի հարցը, հաղորդում է Tasnim-ը։
    @armgeopolitic

  • Այսօր մի պահ հետեւում էի կառավարության հետ խորհրդարանի հարցուպատասխանին, մասնավ…

    💥 Այսօր մի պահ հետեւում էի կառավարության հետ խորհրդարանի հարցուպատասխանին, մասնավորապես Իրանի վերաբերյալ հարցի մի դրվագի:
    Այդ դրվագից հետո պարզապես մտորում եմ, թե ո՞րն է այդ հարցուպատասխանի իմաստը ներկայումս ընդհանրապես: Միեւնույն է, զուտ շոուի տեսանկյունից հաղթողը լինելու է Նիկոլ Փաշինյանը, քանի որ նա հայաստաննյան ներքաղաքական դաշտում անգերազանցելի շոումեն է: Ըստ այդմ, ինչու՞ ապահովել նրա համար այդ շոուի միջավայրը:
    Ընդ որում, հենց Իրանի վերաբերյալ հարցից նա ստացավ իրեն անհրաժեշտ շոուն: Ես բոլորովին հեռու եմ մտքից, թե Հայաստան դաշինքի պատգամավորի հարցադրման նպատակը այդ շոուն ստանալու «հող» ապահովելն էր: Անկասկած, հարցերը հնչում են կառավարությանն ու նրա ղեկավարին բարդ իրավիճակում դնելու, նրանց անարդյունավետությունը կամ հանրությանը մատուցվող կեղծիքը բացահայտելու համար, եւ այլն:
    Բայց, պարզ չէ՞ արդյոք, որ այդ մեխանիզմը Հայաստանում այլեւս բացարձակապես սպառված է, եւ առավել եւս այսօր շատ ավելի կարեւոր է հանրության հետ ուղիղ երկխոսության ձեւաչափին ապավինելը, այդ թվում իհարկե թե կառավարության վերը նշածս հանգամանքները բացահայտելու մղումով եւ բովանդակության, ու թե առավել լայն իմաստով հանրությանը պարզապես գործուն այլընտրանքային բովանդակություն մատուցելու:
    Այլեւս հնարավոր չէ որեւէ մեկին համոզել, որ Նիկոլ Փաշինյանը «լավն» է, կամ «վատը»: Այս հարցում կողմնորոշումները այլեւս շատ հստակ են: Նրանք, որ համարում են Փաշինյանին «լավը» կամ «չարյաց փոքրագույնը», այլեւս անշրջելի են իրենց համոզումներում: Նրանք, ովքեր նրան համարում են «վատը», նույնպես՝ այլեւս չունեն հավելյալ համոզումների կարիք:
    Այսօր կարիքը՝ Հայաստանում քաղաքական փոփոխության հասնելու, մեկն է՝ հանրությանը ներկայացնել համոզիչ այլընտրանքային բովանդակություն: Կամ այստեղ է փնտրվում Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխելու հաջողության բանալին, կամ այն չի գտնվելու պարզապես:

  • 2021-ին Աբովյան համայնքում մարդիկ ընտրել են ԲՀԿ-ին, որպեսզի չհաղթի ՔՊ-ն։ Սա շատ …

    2021-ին Աբովյան համայնքում մարդիկ ընտրել են ԲՀԿ-ին, որպեսզի չհաղթի ՔՊ-ն։ Սա շատ հստակ է։ Ու այն, ինչ բացահայտվել է «Հետք»-ի կողմից, առնվազն հարցեր է առաջացնում, որոնք պետք է պարզաբանումներ ստանան։
    Եթե կան գործարքներ, եկեք բաց ու անկեղծ խոսեք աբովյանցիների հետ, մարդիկ իմանան, որ «տակից» լավ էլ «ախպերություն» ա։
    Դեռ չենք ուզում առաջ ընկնել ու սպասում ենք պատշաճ արձագանքի։
    @armgeopolitic

  • Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով ձեւավորված աշխարհակարգը փլուզվում…

    🇹🇷 Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով ձեւավորված աշխարհակարգը փլուզվում է։ Ավանդական դիվանագիտությունը կորցնում է իր իմաստը, իսկ միջազգային իրավունքի նորմերն անտեսվում են:
    Աշխարհն այնքան է «տաքացել», որ եւ կարող է բռնկվել ամենափոքր կայծից։ Անարդարությունն ամենուր խորանում է՝ ձեռք բերելով քրոնիկ բնույթ։
    Մեր աշխարհն արագորեն շարժվում է դեպի քաոս, որտեղ տիրում են ուժն ու ուժեղի իրավունքը։ Իրանի վրա հարձակումները դրա հերթական վկայությունն են։ Պարզ չէ, թե ժամանակակից կարգին ինչ համակարգ է փոխարինելու։
    Ռեջեփ Թայիփ Էրդողան
    @armgeopolitic

  • Իրանի զինված ուժերը վերջին 48 ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել Մերձավոր Արև…

    🇮🇷 Իրանի զինված ուժերը վերջին 48 ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող առնվազն ինը ամերիկյան ռազմաբազայի։
    @armgeopolitic

  • Նիկոլ Փաշինյանը ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի։Նազելի Բաղդասար…

    🇦🇲 Նիկոլ Փաշինյանը ԱՄԷ-ում կամ որևէ այլ երկրում անշարժ գույք չունի։
    Նազելի Բաղդասարյան
    @armgeopolitic

  • Էդմոն Մարուքյանն ու Կարպիս Փաշոյանը վերլուծում են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակ…

    🇦🇲 Էդմոն Մարուքյանն ու Կարպիս Փաշոյանը վերլուծում են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։
    @armgeopolitic
    https://youtu.be/w9eIx3v4-ME?si=RAXWUj5GEPyE3_Nz

    Իրանը Սիրիա կամ Իրաք չէ. Ինչպե՞ս է պահպանվում կառավարման համակարգը Խամենեիի մահից հետո

    Իրանը Սիրիա կամ Իրաք չէ. Ինչպե՞ս է պահպանվում կառավարման համակարգը Խամենեիի մահից հետո | Platform 92 Հատուկ թողարկում
    Այս թողարկման ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքում բռնկված #պատերազմ ական գործողությունների իրական պատկերը, որտեղ ԱՄՆ-ի և Իսրայելի…

  • Իրանը պնդում է, որ հրթիռային հարձակում է իրականացրել ամերիկյան ականակիրի վրա և …

    🇮🇷🇮🇳 Իրանը պնդում է, որ հրթիռային հարձակում է իրականացրել ամերիկյան ականակիրի վրա և այն այրել, այս պնդումը հետագայում հաստատվել է NASA-ի հրդեհների հետևման ջերմային քարտեզի տվյալներով։
    Ամերիկյան ականակիրը շատ մոտ է եղել Հնդկաստանի ջրերին, ինչը ենթադրում է, որ Հնդկաստանը թույլ է տալիս իր նավահանգիստներն օգտագործել Իրանի վրա ամերիկյան հարձակումների համար։
    @armgeopolitic

  • Խիստ մտահոգիչ ենք համարում «Հետք»-ի կողմից կատարված այս հետաքննությունն ու բացահ…

    Խիստ մտահոգիչ ենք համարում «Հետք»-ի կողմից կատարված այս հետաքննությունն ու բացահայտումները, չափազանց խիստ մտահոգիչ ենք համարում ու սա իսկապես չի կարող հրապարակային քննարկման ու հարցեր տալու թեմա չդառնալ։
    Մի քանի ճշգրտում ունենք կատարելու, որոնք այս պահին համապատասխան խողովակներով կատարում ենք, այնուհետև այս թեմայի մասով ավելի կոնկրետ գնահատականներ ու հարցադրումներ կարվեն։
    @armgeopolitic
    🇦🇲 Անշարժ գույք՝ զբոսայգու դիմաց․ ՔՊ-ականների, Էդուարդ Բաբայանի եւ արտոնյալ գործարարի կապը Աբովյան քաղաքում եւ Առինջ գյուղում բազմաբնակարան 3 շենք է կառուցվում։ Կառուցապատողը «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ն է, որը 2018 թ․-ից հետո է սկսել շինարարությամբ զբաղվել։ 2020…