Եթե անկեղծ լինենք իրավիճակը վերլուծելիս, ապա ԱՄՆ-ը, մեծ հաշվով, իր խնդիրը լուծեց Իրանում, մնում է միայն իր համար ցանկալի իշխանություն ունենա, որպեսզի տարածաշրջանում Իրանը լինի ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող պետություն:
Արդյո՞ք ԱՄՆ-ին պետք է Իրանի փլուզում կամ մասնատում: Դժվար թե, իրեն ավելի շատ պետք է իր շահերը սպասարկող Իրան:
Թրամփն արդեն հայտարարել է, որ մի քանի թեկնածու է տեսնում Իրանի ղեկավարի պաշտոնում ու, հաշվի առնելով Վենեսուելայի փորձը, Թրամփը կանգ չի առել շահի որդու վրա և կփորձի «լեզու գտնել» ներկայիս ղեկավարության մեջ գտնվող գործիչներից մեկի հետ: Սա ԱՄՆ-ի համար կապահովի ամենասահուն տարբերակը:
@armgeopolitic