Category: Գեոպոլիտիկա

  • Ռետրո կադրեր ՌԴ նախկին նախագահ Ելցինի մասնակցությամբ, որոնցում նա ալկոհոլի ազդե…

    🇷🇺 Ռետրո կադրեր ՌԴ նախկին նախագահ Ելցինի մասնակցությամբ, որոնցում նա ալկոհոլի ազդեցության տակ է:
    @armgeopolitic

  • Ռուսաստանը բենզին կգնի ՀնդկաստանիցԱրտերկրից վառելիքի ներմուծումն անհրաժեշտ է շո…

    🇷🇺🇮🇳 Ռուսաստանը բենզին կգնի Հնդկաստանից
    Արտերկրից վառելիքի ներմուծումն անհրաժեշտ է շուկայում դեֆիցիտը փակելու համար: Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծի համաձայն՝ նավթային ընկերությունները կկարողանան սուբսիդիաներ ստանալ ԵԱՏՄ-ից դուրս բենզին գնելու համար։
    Հնդկաստանը գնում է ռուսական նավթ և հումքի մի մասը վերավաճառում է նավթամթերքի տեսքով։ Ընդ որում, հնդկական բենզինը 20%-ով բաղկացած է սպիրտից, գրում է Reuters-ը։
    @armgeopolitic

  • Ադրբեջանցիների վերադարձի թեման պետք է դադարել դիտարկել որպես իշխանություն–ընդդի…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանցիների վերադարձի թեման պետք է դադարել դիտարկել որպես իշխանություն–ընդդիմություն ներքաղաքական վեճի առարկա։ Այն պետք է դառնա Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների և Հայաստանի ազգային անվտանգության օրակարգի կարևոր հարցերից մեկը։ Անհրաժեշտ է արձագանքել Ադրբեջանի պաշտոնական հայտարարություններին, քարոզչական գործունեությանը և տարբեր երկրներում՝ այդ թվում ԱՄՆ-ում և Եվրոպայում, իրականացվող նախաձեռնություններին։
    Այս խնդիրը լուրջ վտանգ է ներկայացնում։ Ասել, թե նման հարց գոյություն չունի, կամ որ այն ընդամենը ընդդիմության շահարկումն է, սխալ մոտեցում է։ Նման բան նախկինում նույնպես ասվում էր Արցախի հարցի վերաբերյալ, սակայն վերջում մենք կորցրինք Արցախը։ Ես համոզված եմ, որ եթե այս գործընթացներին ժամանակին չարձագանքենք, ապա ապագայում կարող ենք բախվել նաև Հայաստանի ժողովրդագրական պատկերի փոփոխության վտանգին։ Դա միանգամից չի լինելու, սակայն դրա հիմքերը կարող են դրվել հենց այսօր։
    Եթե այսօր չկանխենք այդ զարգացումները, ապա հետագայում շատ ավելի դժվար կլինի դիմակայել դրանց։ Ադրբեջանցիների վերաբնակեցման կամ վերադարձի հարցը, իմ համոզմամբ, Ադրբեջանի պետական քաղաքականության բաղադրիչներից մեկն է։ Արդյո՞ք մենք դա չենք տեսնում։ Արդյո՞ք դա ակնհայտ չէ։ Սա ոչ թե իշխանության և ընդդիմության միջև վեճ է, այլ Հայաստանի ազգային անվտանգության խնդիր։
    Եթե ժամանակին չարձագանքենք, ապա գուցե տասնամյակներ անց ականատես լինենք այնպիսի իրավիճակի, երբ Հայաստանի որոշ շրջաններում ժողովրդագրական հարաբերակցությունները զգալիորեն փոխված կլինեն։ Պատմության տեսանկյունից տասնամյակները մեծ ժամանակահատված չեն, և այդ վտանգը չի կարելի անտեսել։
    ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյան
    @armgeopolitic

  • Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը պահանջել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ-ի ուժերի հ…

    🇺🇸 Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը պահանջել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ-ի ուժերի հրամանատար, ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի ղեկավար գեներալ Քրիստոֆեր Դոնահյուի հրաժարականը՝ պատերազմի նախարարության և անձամբ Հեգսեթի հասցեին նրա քննադատության համար։
    @armgeopolitic

  • Ղալիբաֆ. Իրանը պատրաստ է իսլամական երկրների հետ անվտանգության համաձայնագրեր կնք…

    🇮🇷 Ղալիբաֆ. Իրանը պատրաստ է իսլամական երկրների հետ անվտանգության համաձայնագրեր կնքել
    Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Բաքվում Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների Խորհրդարանական միության 20-րդ նստաշրջանի ընթացքում հայտարարել է Թեհրանի՝ իսլամական պետությունների, հատկապես Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության համաձայնագրեր ստորագրելու պատրաստակամության մասին։ Նրա խոսքով՝ այս համաձայնագրերը պետք է ամրապնդվեն տնտեսական համագործակցությամբ։
    @armgeopolitic

  • Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին …

    Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ):
    Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտ:
    Գործի «փաստական հանգամանքներին» չենք կարող անդրադառնալ` նկատի ունենալով նախաքննական գաղտնիքի ռեժիմը, սակայն ապագայում առիթ կունենանք անդրադառնալու դրանց զավեշտալի ու հորինված բնույթին:
    Այս պահին Ավետիք Չալաբյանը գտնվում է «Կենտրոնի» դատարանում, որտեղ քննվելու է նրան կալանավորելու միջնորդությունը: Միջնորդությունը քննող դատավորի և ժամի մասին կհայտնենք իմանալուն պես:
    Փաստաբան Վարազդատ Հարությունյան
    @armgeopolitic

  • ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ տնտեսական իրավիճակի, ՌԴ-ի կողմից կիրառվող տնտես…

    🇦🇲 ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ տնտեսական իրավիճակի, ՌԴ-ի կողմից կիրառվող տնտեսական սանկցիաների ու հնարավոր սցենարների մասին
    https://www.youtube.com/live/PAszt92Aojc?si=RCyzn1utXn74Ywhd

    Հարցազրույց Մարտին Գալստյանի հետ

    Ընտրությունները և ֆինանսական կայունությունը | Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի հետ
    Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝
    Website: https://www.1lurer.am/
    Facebook : https://www.facebook.com/lurer1tv
    Telegram : https://t.me/LurerH1
    Twitter…

  • Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատան…

    🇦🇲 Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին:
    @armgeopolitic

  • Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության հաջորդ քայլը, հաղորդում …

    🇭🇺🇺🇦🇪🇺 Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության հաջորդ քայլը, հաղորդում է Politico-ն։
    Հրապարակման տվյալներով՝ Հունգարիան դարձել է միակ երկիրը, որն արգելափակել է բլոկի 27 անդամների ընդհանուր դիրքորոշման հաստատումը, որն անհրաժեշտ է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության նոր բանակցային կլաստերներ բացելու համար։
    Բուդապեշտը դեմ է արտահայտվել Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի համատեղ նամակին, ուստի այս հարցը կրկին կքննարկվի հաջորդ շաբաթ։
    @armgeopolitic

  • Եվս մեկ անգամ գալիս ենք այն եզրահանգման, որ երբ ոչ քաղաքական մարդիկ ներգրավվում …

    Եվս մեկ անգամ գալիս ենք այն եզրահանգման, որ երբ ոչ քաղաքական մարդիկ ներգրավվում են քաղաքական գործընթացներում, նրանց կողքին պետք է լինեն ուժեղ քաղաքական գործիչներ, որոնք կկարողանան գործընթացը տանել առաջ։ Հակառակ դեպքում գրեթե անհնար է հաջողության հասնել և արդյունք արձանագրել։
    Անկախ նրանից, թե մարդն իր ոլորտում որքան հաջողակ է, քաղաքականությունը բոլորովին այլ տիրույթ է և պահանջում է մասնագիտական յուրահատուկ հմտություններ։
    Իհարկե, կարելի է սովորել, վերապատրաստվել և ապա մտնել քաղաքականություն՝ հաջողության հասնելու համար։ Սակայն երբ իրավիճակը ճակատագրական է, ինչպես այսօր Հայաստանում, և սովորելու ժամանակ պարզապես չկա, իսկ անփորձության պատճառով թույլ տրված սխալներից կարող է տուժել մի ամբողջ ազգ, ապա միակ լուծումն այն է, որ քաղաքականությամբ զբաղվեն քաղաքական մարդիկ։
    ☑️ Բաժանորդագրվե’ք
    YouTube՝
    👉🏻
    https://clck.ru/3Pkakr
    VK՝
    👉🏻
    https://clck.ru/3QGvcB
    Telegram՝
    👉🏻
    @EDMARUKYAN
    👉🏻
    @EDMARUKYAN_RU