Category: Գեոպոլիտիկա

  • Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, դա մեր ինքնիշխան իրավունքն է:Արամ Զավենիչ@ar…

    🇦🇲🇷🇺 Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, դա մեր ինքնիշխան իրավունքն է:
    Արամ Զավենիչ
    @armgeopolitic

  • ՔՊ-ում ևս լավ կանեն` ճշտեն, թե իրենց «աջակցող» շատ մարդիկ իրենց էլ ու՞մ վրա են փ…

    ՔՊ-ում ևս լավ կանեն` ճշտեն, թե իրենց «աջակցող» շատ մարդիկ իրենց էլ ու՞մ վրա են փորձել վաճառել մինչև ՔՊ-ական դառնալը:
    Բացեք ու կամեռաներով նայեք, թե ձեր կողքին կանգնածներից վերջին ամիսներին քանի հոգին է օրվա այս կամ այն ժամին սողոսկել Տաշիրի օֆիս:
    @armgeopolitic

  • Իշխանական բլոգեր կա, Georgx են ասում սրան, թե ինչ են ասում: Սամվել Կարապետյանից …

    Իշխանական բլոգեր կա, Georgx են ասում սրան, թե ինչ են ասում: Սամվել Կարապետյանից պահանջում է, որ գա ու իր շքամուտքը վերանորոգի:
    Ընդամենը մեկ հարց եմ տալիս տվյալ երևույթին, թող պատասխանի հրապարակային:
    Դու փետրվար-մարտ ամիսներին եղե՞լ ես Սամվել Կարապետյանի գրասենյակում (Տերյան փողոց), հանդիպում խնդրե՞լ ես Ալիկ Ալեքսանյանի հետ, փող ուզե՞լ ես, որ իրենց աջակցես, թե՞ չէ:
    Ասա` հա կամ չէ:

  • Փաշինյանի անունից փողեր են ուզել: Հայկ Կոնջորյանն ու իր եղբայրը կոռուպցիոներներ…

    🇦🇲 Փաշինյանի անունից փողեր են ուզել: Հայկ Կոնջորյանն ու իր եղբայրը կոռուպցիոներներ են, թաթախված են բազմաթիվ պատմությունների մեջ:
    Նախկին ՔՊ-ականը դիմել է Փաշինյանին ու մանրամասներ է ներկայացրել Կոնջորյան եղբայրների ֆինանսական «արկածներից»
    @armgeopolitic

  • Հայաստանին հեշտ օրեր չեն սպասվում: Դե Նիկոլ Փաշինյանը երկրի ներսում տարածում է, …

    Հայաստանին հեշտ օրեր չեն սպասվում: Դե Նիկոլ Փաշինյանը երկրի ներսում տարածում է, որ ամեն ինչ լավ է, եվրոպական շուկան բաց է ու մենք վերջապես «կտրվում» ենք Ռուսաստանից, բայց հենց ինքն է ամենատարբեր հնարքներով հեռախոսազրույց խնդրել Վլադիմիր Պուտինի հետ, որի կողմից շատ կոշտ խոսքեր են հնչեցվել, Պուտինը պահանջել է ռեֆերենդում անել:
    Նիկոլ Փաշինյանը կրակի հետ է խաղում ու իր լրագրողական հնարքները փորձում է գեոպոլիտիկայում օգտագործել, ինչը կարող է ողբերգությամբ ավարտվել Հայաստանի համար:
    Իշխանության աջակիցները պետք է իրենք իրենց հարց տան, որ եթե ամեն ինչ լավ է ու ճիշտ հունով է գնում, ապա ինչու՞ է Փաշինյանը հեռախոսասրույց խնդրել Պուտինի հետ:
    @armgeopolitic

  • Աբովյանցիներ ջան, նայեք այս կադրերը: Դուք ուզու՞մ եք ունենալ մի քաղաք, որտեղ ինչ…

    Աբովյանցիներ ջան, նայեք այս կադրերը: Դուք ուզու՞մ եք ունենալ մի քաղաք, որտեղ ինչ-որ մեկը կարող է մտնել ձեր բակ ու նման կերպ իրեն պահել:
    Ոչ միայն Աբովյանում, այլև ամբողջ երկրում սա չի կարող լինել ու յուրաքանչյուրիցս հասնում է առնվազն խոսել ու դատապարտել սա:
    Ու նայում ես, թե ովքեր են դա անողները 🤦‍♂️
    🇦🇲 «Իմ աղջիկ էրեխեն սարսափած գալիս էր իմ մոտ». ՔՊ-ականները ծեծով ու հայհոյանքով են հաշիվ պարզո՞ւմ: @armgeopolitic

  • «Իմ աղջիկ էրեխեն սարսափած գալիս էր իմ մոտ». ՔՊ-ականները ծեծով ու հայհոյանքով են…

    🇦🇲 «Իմ աղջիկ էրեխեն սարսափած գալիս էր իմ մոտ». ՔՊ-ականները ծեծով ու հայհոյանքով են հաշիվ պարզո՞ւմ:
    @armgeopolitic

  • Ավետ Կոնջորյանը մեծ պարտքեր է ունեցել և մեկ տարի շարունակ հայհոյանքներ ու սպառնա…

    Ավետ Կոնջորյանը մեծ պարտքեր է ունեցել և մեկ տարի շարունակ հայհոյանքներ ու սպառնալիքներ է հնչեցրել ՔՊ-ական Նաիրի Հակոբյանի հասցեին
    MakaryanNews-ին որոշակի տեղեկություններ են հայտնի դարձել ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբոր` բրոքեր Ավետ Կոնջորյանի ծեծի դրդապատճառների մասին:
    Մեզ պատմեցին, որ Ավետը, որ ժամանակին աշխատել է Աբովյանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ, իր երբեմնի ընկեր Նաիրի Հակոբյանի ղեկավարած Million Mining ընկերությունում որպես բրոքեր, հասցրել է մեծ պարտքեր կուտակել: Մասնավորապես, նա Million Mining-ի կառուցած տները վաճառել է, բայց պայմանավորված գումարի մի մասը իրենով է արել ու չի փոխանցել ընկերությանը` փաստի առաջ կանգնեցնելով գնորդներին: Կամ զեղչ է խնդրել, բայց զեղչը մի մասը էլի իրենով է արել`այդ մասին տեղյակ չպահելով Նաիրի Հակոբյանին: Բացի այս, մեզ դեռ վաղուց էին պատմում, որ ՔՊ-ական պատգամավորի եղբայրը աջ ու ձախ ում ասես` պարտք է: Անգամ իր օրվա ձեռքի ծախսի, սրճարանում հաշիվ փակելու կամ իր վարած թանկարժեք Mercedes-ի մեջ բենզին լցնելու համար 5-10 հազար դրամ գումար է խնդրել ծանոթներից` ամեն անգամ մի պատճառաբանություն բերելով:
    Բայց գլխավոր պարտավորությունը եղել է Նաիրի Հակոբյանի և Million Mining-ի հանդեպ: Ավետի մեքենայությունների և առերևույթ խարդախությունների դեպքերը մոտ մեկ տարի առաջ բացահայտվել է հենց ինքը` Նաիրի Հակոբյանը, որն այս պահին ձերբակալված է: Այդ բացահայտումից հետո լարվել են երբեմնի ընկերների հարաբերությունները: Դրանից հետո Ավետը մեկ տարվա ընթացքում պարբերաբար մեքենայով անցել է Նաիրիի տան մոտով և մեքենայից սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել Նաիրի Հակոբյանի ու նրա ընտանիքի հասցեին, նաև սպառնացել, թե` «գյուլլելու եմ»:
    Այս ամենի վերաբերյալ MakaryanNews-ն արդեն հրապարակել է տեսանյութ:
    Այս ամենը տևել է մոտ մեկ տարի: Եվ, ահա, սույն թվականի հուլիսի 24-ին, հերթական հահոյանքներից մի քանի օր անց Նաիրի Հակոբյանն ընկերների հետ գիշերը ուշ ժամի տուն գնալիս իրենց ու Ավետ Կոնջորյանի տան մոտակայքում հանդիպել է Ավետին: Վերջինս, ասացին, եղել է ընկերների հետ և ալկոհոլի ազդեցության տակ, և նորից ռեպլիկներ է բաց թողել Նաիրի Հակոբյանի հասցեին, ինչն էլ վերածվել է կռվի, և Ավետին ծեծել են: Որոշ տեղեկություններով` Ավետի ընկերները ծեծկռտուքին չեն միջամտել, ավելին` տեսնելով, թե ինչ է կատարվում, արագ հեռացել են տարածքից` իրենց ընկերոջը թողնելով մենակ: Մեզ, համենայնդեպս, այսպես պատմեցին դեպքին իրազեկ մարդիկ:
    Դրանից հետո Ավետը փնտրել է Նաիրի Հակոբյանին ու մյուսներին, որ վրեժ լուծի, ասացին` անգամ հայհոյախառը սպառնալիքներով նամակներ է գրել նրանց, որ բռնելու է և վրեժխնդիր լինի, բայց վերջում, ոչինչ չկարողանալով անել, դիմել է ոստիկանություն:
    Հ.Գ. Մենք պատրաստ ենք հրապարակել նաև Ավետ Կոնջորյանի մեկնաբանությունը կատարվածի վերաբերյալ, բայց քանի որ նա այսօր իրեն զանգահարած լրագրողներին հայտնել է, որ իրեն լավ չի զգում ու անջատել է հեռախոսը, մենք որոշեցինք նրան ավելարորդ չանհանգստացնել:

  • Հայկ Կոնջորյանի եղբայրը խոշոր գումարներ է յուրացրել. ո՞րն է նրա ծեծի պատճառը:ht…

    🔴🇦🇲 Հայկ Կոնջորյանի եղբայրը խոշոր գումարներ է յուրացրել. ո՞րն է նրա ծեծի պատճառը:
    https://hetq.am/hy/article/182907

    Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին

    «Հետքը» զրուցել է «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանի, Նաիրի Հակոբյանի հոր՝ Սամվել Հակոբյանի և Նաիրի Հակոբյանի…

  • Հ.Գ. ամեն դեպքում, կուզեի տեսնել, թե նույն Ավետ Կոնջորյանն ու իր նմաններն իրենց …

    Հ.Գ. ամեն դեպքում, կուզեի տեսնել, թե նույն Ավետ Կոնջորյանն ու իր նմաններն իրենց ինչպես կպահեին, եթե նույն Քոչարյանը լիներ երկրի ղեկավար: Արդյո՞ք նույն կերպ: Խիստ կասկածում եմ:
    Աբովյանում իրար ծեծել են 2 ՔՊ-ական, մեծ հաշվով` իրենք ինձ հետաքրքիր չեն, այլ բանի մասին եմ ցանկանում խոսել: Վերջին ամիսներին մշտապես ահազանգում եմ Աբովյան քաղաքում կրիմինալ իրավիճակի մասին` նշելով, որ քաղաքում բառդակ է, բեսպրեդել: Հիմա ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի…