Ավետ Կոնջորյանը մեծ պարտքեր է ունեցել և մեկ տարի շարունակ հայհոյանքներ ու սպառնալիքներ է հնչեցրել ՔՊ-ական Նաիրի Հակոբյանի հասցեին
MakaryanNews-ին որոշակի տեղեկություններ են հայտնի դարձել ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբոր` բրոքեր Ավետ Կոնջորյանի ծեծի դրդապատճառների մասին:
Մեզ պատմեցին, որ Ավետը, որ ժամանակին աշխատել է Աբովյանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ, իր երբեմնի ընկեր Նաիրի Հակոբյանի ղեկավարած Million Mining ընկերությունում որպես բրոքեր, հասցրել է մեծ պարտքեր կուտակել: Մասնավորապես, նա Million Mining-ի կառուցած տները վաճառել է, բայց պայմանավորված գումարի մի մասը իրենով է արել ու չի փոխանցել ընկերությանը` փաստի առաջ կանգնեցնելով գնորդներին: Կամ զեղչ է խնդրել, բայց զեղչը մի մասը էլի իրենով է արել`այդ մասին տեղյակ չպահելով Նաիրի Հակոբյանին: Բացի այս, մեզ դեռ վաղուց էին պատմում, որ ՔՊ-ական պատգամավորի եղբայրը աջ ու ձախ ում ասես` պարտք է: Անգամ իր օրվա ձեռքի ծախսի, սրճարանում հաշիվ փակելու կամ իր վարած թանկարժեք Mercedes-ի մեջ բենզին լցնելու համար 5-10 հազար դրամ գումար է խնդրել ծանոթներից` ամեն անգամ մի պատճառաբանություն բերելով:
Բայց գլխավոր պարտավորությունը եղել է Նաիրի Հակոբյանի և Million Mining-ի հանդեպ: Ավետի մեքենայությունների և առերևույթ խարդախությունների դեպքերը մոտ մեկ տարի առաջ բացահայտվել է հենց ինքը` Նաիրի Հակոբյանը, որն այս պահին ձերբակալված է: Այդ բացահայտումից հետո լարվել են երբեմնի ընկերների հարաբերությունները: Դրանից հետո Ավետը մեկ տարվա ընթացքում պարբերաբար մեքենայով անցել է Նաիրիի տան մոտով և մեքենայից սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել Նաիրի Հակոբյանի ու նրա ընտանիքի հասցեին, նաև սպառնացել, թե` «գյուլլելու եմ»:
Այս ամենի վերաբերյալ MakaryanNews-ն արդեն հրապարակել է տեսանյութ:
Այս ամենը տևել է մոտ մեկ տարի: Եվ, ահա, սույն թվականի հուլիսի 24-ին, հերթական հահոյանքներից մի քանի օր անց Նաիրի Հակոբյանն ընկերների հետ գիշերը ուշ ժամի տուն գնալիս իրենց ու Ավետ Կոնջորյանի տան մոտակայքում հանդիպել է Ավետին: Վերջինս, ասացին, եղել է ընկերների հետ և ալկոհոլի ազդեցության տակ, և նորից ռեպլիկներ է բաց թողել Նաիրի Հակոբյանի հասցեին, ինչն էլ վերածվել է կռվի, և Ավետին ծեծել են: Որոշ տեղեկություններով` Ավետի ընկերները ծեծկռտուքին չեն միջամտել, ավելին` տեսնելով, թե ինչ է կատարվում, արագ հեռացել են տարածքից` իրենց ընկերոջը թողնելով մենակ: Մեզ, համենայնդեպս, այսպես պատմեցին դեպքին իրազեկ մարդիկ:
Դրանից հետո Ավետը փնտրել է Նաիրի Հակոբյանին ու մյուսներին, որ վրեժ լուծի, ասացին` անգամ հայհոյախառը սպառնալիքներով նամակներ է գրել նրանց, որ բռնելու է և վրեժխնդիր լինի, բայց վերջում, ոչինչ չկարողանալով անել, դիմել է ոստիկանություն:
Հ.Գ. Մենք պատրաստ ենք հրապարակել նաև Ավետ Կոնջորյանի մեկնաբանությունը կատարվածի վերաբերյալ, բայց քանի որ նա այսօր իրեն զանգահարած լրագրողներին հայտնել է, որ իրեն լավ չի զգում ու անջատել է հեռախոսը, մենք որոշեցինք նրան ավելարորդ չանհանգստացնել:

Թողնել պատասխան