Category: Գեոպոլիտիկա

  • ՔՊ-ում պետք է պահանջեն հետաքննություն․ Կոնջորյանը չի կարող լինել ԱԺ փոխխոսնակԵր…

    🇦🇲 ՔՊ-ում պետք է պահանջեն հետաքննություն․ Կոնջորյանը չի կարող լինել ԱԺ փոխխոսնակ
    Երեկ հայտնի դարձավ ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբոր հետ կապված միջադեպի մասին, ինչից հետո համացանցում ակտիվորեն սկսեցին շրջանառվել ինչպես նրա, այնպես էլ Հայկ Կոնջորյանի մասնակցությամբ ֆինանսական ամենատարբեր սխեմաների մասին պատմություններ, ինչի մասին պատմում էին նրանց լավ ճանաչող մարդիկ։ Կա անգամ պատմություն, թե ինչպես են Կոնջորյան եղբայրները վարչապետի անունից գումարներ պահանջել մարդկանցից։
    ՔՊ-ում պետք է մտածեն՝ արդյո՞ք նման կասկածելի պատմությունների մեջ գտնվող մարդը կարող է ընտրվել ԱԺ փոխխոսնակի պաշտոնում։ Արդյո՞ք հենց կուսակցության ներսում պահանջելու են բացատրություն և հետաքննության անցկացում։ Կա՞ ՔՊ-ում նման համարձակ, որը կարող է բարձրացնել այդ հարցը, թե՞ Նիկոլ Փաշինյանից վախը «կզած» է պահում բոլորին։
    @armgeopolitic

  • Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, դա մեր ինքնիշխան իրավունքն է:Արամ Զավենիչ@ar…

    🇦🇲🇷🇺 Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, դա մեր ինքնիշխան իրավունքն է:
    Արամ Զավենիչ
    @armgeopolitic

  • ՔՊ-ում ևս լավ կանեն` ճշտեն, թե իրենց «աջակցող» շատ մարդիկ իրենց էլ ու՞մ վրա են փ…

    ՔՊ-ում ևս լավ կանեն` ճշտեն, թե իրենց «աջակցող» շատ մարդիկ իրենց էլ ու՞մ վրա են փորձել վաճառել մինչև ՔՊ-ական դառնալը:
    Բացեք ու կամեռաներով նայեք, թե ձեր կողքին կանգնածներից վերջին ամիսներին քանի հոգին է օրվա այս կամ այն ժամին սողոսկել Տաշիրի օֆիս:
    @armgeopolitic

  • Իշխանական բլոգեր կա, Georgx են ասում սրան, թե ինչ են ասում: Սամվել Կարապետյանից …

    Իշխանական բլոգեր կա, Georgx են ասում սրան, թե ինչ են ասում: Սամվել Կարապետյանից պահանջում է, որ գա ու իր շքամուտքը վերանորոգի:
    Ընդամենը մեկ հարց եմ տալիս տվյալ երևույթին, թող պատասխանի հրապարակային:
    Դու փետրվար-մարտ ամիսներին եղե՞լ ես Սամվել Կարապետյանի գրասենյակում (Տերյան փողոց), հանդիպում խնդրե՞լ ես Ալիկ Ալեքսանյանի հետ, փող ուզե՞լ ես, որ իրենց աջակցես, թե՞ չէ:
    Ասա` հա կամ չէ:

  • Փաշինյանի անունից փողեր են ուզել: Հայկ Կոնջորյանն ու իր եղբայրը կոռուպցիոներներ…

    🇦🇲 Փաշինյանի անունից փողեր են ուզել: Հայկ Կոնջորյանն ու իր եղբայրը կոռուպցիոներներ են, թաթախված են բազմաթիվ պատմությունների մեջ:
    Նախկին ՔՊ-ականը դիմել է Փաշինյանին ու մանրամասներ է ներկայացրել Կոնջորյան եղբայրների ֆինանսական «արկածներից»
    @armgeopolitic

  • Հայաստանին հեշտ օրեր չեն սպասվում: Դե Նիկոլ Փաշինյանը երկրի ներսում տարածում է, …

    Հայաստանին հեշտ օրեր չեն սպասվում: Դե Նիկոլ Փաշինյանը երկրի ներսում տարածում է, որ ամեն ինչ լավ է, եվրոպական շուկան բաց է ու մենք վերջապես «կտրվում» ենք Ռուսաստանից, բայց հենց ինքն է ամենատարբեր հնարքներով հեռախոսազրույց խնդրել Վլադիմիր Պուտինի հետ, որի կողմից շատ կոշտ խոսքեր են հնչեցվել, Պուտինը պահանջել է ռեֆերենդում անել:
    Նիկոլ Փաշինյանը կրակի հետ է խաղում ու իր լրագրողական հնարքները փորձում է գեոպոլիտիկայում օգտագործել, ինչը կարող է ողբերգությամբ ավարտվել Հայաստանի համար:
    Իշխանության աջակիցները պետք է իրենք իրենց հարց տան, որ եթե ամեն ինչ լավ է ու ճիշտ հունով է գնում, ապա ինչու՞ է Փաշինյանը հեռախոսասրույց խնդրել Պուտինի հետ:
    @armgeopolitic

  • Աբովյանցիներ ջան, նայեք այս կադրերը: Դուք ուզու՞մ եք ունենալ մի քաղաք, որտեղ ինչ…

    Աբովյանցիներ ջան, նայեք այս կադրերը: Դուք ուզու՞մ եք ունենալ մի քաղաք, որտեղ ինչ-որ մեկը կարող է մտնել ձեր բակ ու նման կերպ իրեն պահել:
    Ոչ միայն Աբովյանում, այլև ամբողջ երկրում սա չի կարող լինել ու յուրաքանչյուրիցս հասնում է առնվազն խոսել ու դատապարտել սա:
    Ու նայում ես, թե ովքեր են դա անողները 🤦‍♂️
    🇦🇲 «Իմ աղջիկ էրեխեն սարսափած գալիս էր իմ մոտ». ՔՊ-ականները ծեծով ու հայհոյանքով են հաշիվ պարզո՞ւմ: @armgeopolitic

  • «Իմ աղջիկ էրեխեն սարսափած գալիս էր իմ մոտ». ՔՊ-ականները ծեծով ու հայհոյանքով են…

    🇦🇲 «Իմ աղջիկ էրեխեն սարսափած գալիս էր իմ մոտ». ՔՊ-ականները ծեծով ու հայհոյանքով են հաշիվ պարզո՞ւմ:
    @armgeopolitic

  • Ավետ Կոնջորյանը մեծ պարտքեր է ունեցել և մեկ տարի շարունակ հայհոյանքներ ու սպառնա…

    Ավետ Կոնջորյանը մեծ պարտքեր է ունեցել և մեկ տարի շարունակ հայհոյանքներ ու սպառնալիքներ է հնչեցրել ՔՊ-ական Նաիրի Հակոբյանի հասցեին
    MakaryanNews-ին որոշակի տեղեկություններ են հայտնի դարձել ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբոր` բրոքեր Ավետ Կոնջորյանի ծեծի դրդապատճառների մասին:
    Մեզ պատմեցին, որ Ավետը, որ ժամանակին աշխատել է Աբովյանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ, իր երբեմնի ընկեր Նաիրի Հակոբյանի ղեկավարած Million Mining ընկերությունում որպես բրոքեր, հասցրել է մեծ պարտքեր կուտակել: Մասնավորապես, նա Million Mining-ի կառուցած տները վաճառել է, բայց պայմանավորված գումարի մի մասը իրենով է արել ու չի փոխանցել ընկերությանը` փաստի առաջ կանգնեցնելով գնորդներին: Կամ զեղչ է խնդրել, բայց զեղչը մի մասը էլի իրենով է արել`այդ մասին տեղյակ չպահելով Նաիրի Հակոբյանին: Բացի այս, մեզ դեռ վաղուց էին պատմում, որ ՔՊ-ական պատգամավորի եղբայրը աջ ու ձախ ում ասես` պարտք է: Անգամ իր օրվա ձեռքի ծախսի, սրճարանում հաշիվ փակելու կամ իր վարած թանկարժեք Mercedes-ի մեջ բենզին լցնելու համար 5-10 հազար դրամ գումար է խնդրել ծանոթներից` ամեն անգամ մի պատճառաբանություն բերելով:
    Բայց գլխավոր պարտավորությունը եղել է Նաիրի Հակոբյանի և Million Mining-ի հանդեպ: Ավետի մեքենայությունների և առերևույթ խարդախությունների դեպքերը մոտ մեկ տարի առաջ բացահայտվել է հենց ինքը` Նաիրի Հակոբյանը, որն այս պահին ձերբակալված է: Այդ բացահայտումից հետո լարվել են երբեմնի ընկերների հարաբերությունները: Դրանից հետո Ավետը մեկ տարվա ընթացքում պարբերաբար մեքենայով անցել է Նաիրիի տան մոտով և մեքենայից սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել Նաիրի Հակոբյանի ու նրա ընտանիքի հասցեին, նաև սպառնացել, թե` «գյուլլելու եմ»:
    Այս ամենի վերաբերյալ MakaryanNews-ն արդեն հրապարակել է տեսանյութ:
    Այս ամենը տևել է մոտ մեկ տարի: Եվ, ահա, սույն թվականի հուլիսի 24-ին, հերթական հահոյանքներից մի քանի օր անց Նաիրի Հակոբյանն ընկերների հետ գիշերը ուշ ժամի տուն գնալիս իրենց ու Ավետ Կոնջորյանի տան մոտակայքում հանդիպել է Ավետին: Վերջինս, ասացին, եղել է ընկերների հետ և ալկոհոլի ազդեցության տակ, և նորից ռեպլիկներ է բաց թողել Նաիրի Հակոբյանի հասցեին, ինչն էլ վերածվել է կռվի, և Ավետին ծեծել են: Որոշ տեղեկություններով` Ավետի ընկերները ծեծկռտուքին չեն միջամտել, ավելին` տեսնելով, թե ինչ է կատարվում, արագ հեռացել են տարածքից` իրենց ընկերոջը թողնելով մենակ: Մեզ, համենայնդեպս, այսպես պատմեցին դեպքին իրազեկ մարդիկ:
    Դրանից հետո Ավետը փնտրել է Նաիրի Հակոբյանին ու մյուսներին, որ վրեժ լուծի, ասացին` անգամ հայհոյախառը սպառնալիքներով նամակներ է գրել նրանց, որ բռնելու է և վրեժխնդիր լինի, բայց վերջում, ոչինչ չկարողանալով անել, դիմել է ոստիկանություն:
    Հ.Գ. Մենք պատրաստ ենք հրապարակել նաև Ավետ Կոնջորյանի մեկնաբանությունը կատարվածի վերաբերյալ, բայց քանի որ նա այսօր իրեն զանգահարած լրագրողներին հայտնել է, որ իրեն լավ չի զգում ու անջատել է հեռախոսը, մենք որոշեցինք նրան ավելարորդ չանհանգստացնել:

  • Հայկ Կոնջորյանի եղբայրը խոշոր գումարներ է յուրացրել. ո՞րն է նրա ծեծի պատճառը:ht…

    🔴🇦🇲 Հայկ Կոնջորյանի եղբայրը խոշոր գումարներ է յուրացրել. ո՞րն է նրա ծեծի պատճառը:
    https://hetq.am/hy/article/182907

    Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին

    «Հետքը» զրուցել է «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանի, Նաիրի Հակոբյանի հոր՝ Սամվել Հակոբյանի և Նաիրի Հակոբյանի…