Category: Գեոպոլիտիկա

  • Հայաստանին հեշտ օրեր չեն սպասվում: Դե Նիկոլ Փաշինյանը երկրի ներսում տարածում է, …

    Հայաստանին հեշտ օրեր չեն սպասվում: Դե Նիկոլ Փաշինյանը երկրի ներսում տարածում է, որ ամեն ինչ լավ է, եվրոպական շուկան բաց է ու մենք վերջապես «կտրվում» ենք Ռուսաստանից, բայց հենց ինքն է ամենատարբեր հնարքներով հեռախոսազրույց խնդրել Վլադիմիր Պուտինի հետ, որի կողմից շատ կոշտ խոսքեր են հնչեցվել, Պուտինը պահանջել է ռեֆերենդում անել:
    Նիկոլ Փաշինյանը կրակի հետ է խաղում ու իր լրագրողական հնարքները փորձում է գեոպոլիտիկայում օգտագործել, ինչը կարող է ողբերգությամբ ավարտվել Հայաստանի համար:
    Իշխանության աջակիցները պետք է իրենք իրենց հարց տան, որ եթե ամեն ինչ լավ է ու ճիշտ հունով է գնում, ապա ինչու՞ է Փաշինյանը հեռախոսասրույց խնդրել Պուտինի հետ:
    @armgeopolitic

  • Աբովյանցիներ ջան, նայեք այս կադրերը: Դուք ուզու՞մ եք ունենալ մի քաղաք, որտեղ ինչ…

    Աբովյանցիներ ջան, նայեք այս կադրերը: Դուք ուզու՞մ եք ունենալ մի քաղաք, որտեղ ինչ-որ մեկը կարող է մտնել ձեր բակ ու նման կերպ իրեն պահել:
    Ոչ միայն Աբովյանում, այլև ամբողջ երկրում սա չի կարող լինել ու յուրաքանչյուրիցս հասնում է առնվազն խոսել ու դատապարտել սա:
    Ու նայում ես, թե ովքեր են դա անողները 🤦‍♂️
    🇦🇲 «Իմ աղջիկ էրեխեն սարսափած գալիս էր իմ մոտ». ՔՊ-ականները ծեծով ու հայհոյանքով են հաշիվ պարզո՞ւմ: @armgeopolitic

  • «Իմ աղջիկ էրեխեն սարսափած գալիս էր իմ մոտ». ՔՊ-ականները ծեծով ու հայհոյանքով են…

    🇦🇲 «Իմ աղջիկ էրեխեն սարսափած գալիս էր իմ մոտ». ՔՊ-ականները ծեծով ու հայհոյանքով են հաշիվ պարզո՞ւմ:
    @armgeopolitic

  • Ավետ Կոնջորյանը մեծ պարտքեր է ունեցել և մեկ տարի շարունակ հայհոյանքներ ու սպառնա…

    Ավետ Կոնջորյանը մեծ պարտքեր է ունեցել և մեկ տարի շարունակ հայհոյանքներ ու սպառնալիքներ է հնչեցրել ՔՊ-ական Նաիրի Հակոբյանի հասցեին
    MakaryanNews-ին որոշակի տեղեկություններ են հայտնի դարձել ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբոր` բրոքեր Ավետ Կոնջորյանի ծեծի դրդապատճառների մասին:
    Մեզ պատմեցին, որ Ավետը, որ ժամանակին աշխատել է Աբովյանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ, իր երբեմնի ընկեր Նաիրի Հակոբյանի ղեկավարած Million Mining ընկերությունում որպես բրոքեր, հասցրել է մեծ պարտքեր կուտակել: Մասնավորապես, նա Million Mining-ի կառուցած տները վաճառել է, բայց պայմանավորված գումարի մի մասը իրենով է արել ու չի փոխանցել ընկերությանը` փաստի առաջ կանգնեցնելով գնորդներին: Կամ զեղչ է խնդրել, բայց զեղչը մի մասը էլի իրենով է արել`այդ մասին տեղյակ չպահելով Նաիրի Հակոբյանին: Բացի այս, մեզ դեռ վաղուց էին պատմում, որ ՔՊ-ական պատգամավորի եղբայրը աջ ու ձախ ում ասես` պարտք է: Անգամ իր օրվա ձեռքի ծախսի, սրճարանում հաշիվ փակելու կամ իր վարած թանկարժեք Mercedes-ի մեջ բենզին լցնելու համար 5-10 հազար դրամ գումար է խնդրել ծանոթներից` ամեն անգամ մի պատճառաբանություն բերելով:
    Բայց գլխավոր պարտավորությունը եղել է Նաիրի Հակոբյանի և Million Mining-ի հանդեպ: Ավետի մեքենայությունների և առերևույթ խարդախությունների դեպքերը մոտ մեկ տարի առաջ բացահայտվել է հենց ինքը` Նաիրի Հակոբյանը, որն այս պահին ձերբակալված է: Այդ բացահայտումից հետո լարվել են երբեմնի ընկերների հարաբերությունները: Դրանից հետո Ավետը մեկ տարվա ընթացքում պարբերաբար մեքենայով անցել է Նաիրիի տան մոտով և մեքենայից սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել Նաիրի Հակոբյանի ու նրա ընտանիքի հասցեին, նաև սպառնացել, թե` «գյուլլելու եմ»:
    Այս ամենի վերաբերյալ MakaryanNews-ն արդեն հրապարակել է տեսանյութ:
    Այս ամենը տևել է մոտ մեկ տարի: Եվ, ահա, սույն թվականի հուլիսի 24-ին, հերթական հահոյանքներից մի քանի օր անց Նաիրի Հակոբյանն ընկերների հետ գիշերը ուշ ժամի տուն գնալիս իրենց ու Ավետ Կոնջորյանի տան մոտակայքում հանդիպել է Ավետին: Վերջինս, ասացին, եղել է ընկերների հետ և ալկոհոլի ազդեցության տակ, և նորից ռեպլիկներ է բաց թողել Նաիրի Հակոբյանի հասցեին, ինչն էլ վերածվել է կռվի, և Ավետին ծեծել են: Որոշ տեղեկություններով` Ավետի ընկերները ծեծկռտուքին չեն միջամտել, ավելին` տեսնելով, թե ինչ է կատարվում, արագ հեռացել են տարածքից` իրենց ընկերոջը թողնելով մենակ: Մեզ, համենայնդեպս, այսպես պատմեցին դեպքին իրազեկ մարդիկ:
    Դրանից հետո Ավետը փնտրել է Նաիրի Հակոբյանին ու մյուսներին, որ վրեժ լուծի, ասացին` անգամ հայհոյախառը սպառնալիքներով նամակներ է գրել նրանց, որ բռնելու է և վրեժխնդիր լինի, բայց վերջում, ոչինչ չկարողանալով անել, դիմել է ոստիկանություն:
    Հ.Գ. Մենք պատրաստ ենք հրապարակել նաև Ավետ Կոնջորյանի մեկնաբանությունը կատարվածի վերաբերյալ, բայց քանի որ նա այսօր իրեն զանգահարած լրագրողներին հայտնել է, որ իրեն լավ չի զգում ու անջատել է հեռախոսը, մենք որոշեցինք նրան ավելարորդ չանհանգստացնել:

  • Հայկ Կոնջորյանի եղբայրը խոշոր գումարներ է յուրացրել. ո՞րն է նրա ծեծի պատճառը:ht…

    🔴🇦🇲 Հայկ Կոնջորյանի եղբայրը խոշոր գումարներ է յուրացրել. ո՞րն է նրա ծեծի պատճառը:
    https://hetq.am/hy/article/182907

    Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին

    «Հետքը» զրուցել է «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Բաբկեն Հովակիմյանի, Նաիրի Հակոբյանի հոր՝ Սամվել Հակոբյանի և Նաիրի Հակոբյանի…

  • Հ.Գ. ամեն դեպքում, կուզեի տեսնել, թե նույն Ավետ Կոնջորյանն ու իր նմաններն իրենց …

    Հ.Գ. ամեն դեպքում, կուզեի տեսնել, թե նույն Ավետ Կոնջորյանն ու իր նմաններն իրենց ինչպես կպահեին, եթե նույն Քոչարյանը լիներ երկրի ղեկավար: Արդյո՞ք նույն կերպ: Խիստ կասկածում եմ:
    Աբովյանում իրար ծեծել են 2 ՔՊ-ական, մեծ հաշվով` իրենք ինձ հետաքրքիր չեն, այլ բանի մասին եմ ցանկանում խոսել: Վերջին ամիսներին մշտապես ահազանգում եմ Աբովյան քաղաքում կրիմինալ իրավիճակի մասին` նշելով, որ քաղաքում բառդակ է, բեսպրեդել: Հիմա ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի…

  • Դու փող չունեիր, որ հաշիվ փակեիր, քեզ որտեղի՞ց հիմա այդքան փող: Ժողովուրդ ջան, …

    🇦🇲 Դու փող չունեիր, որ հաշիվ փակեիր, քեզ որտեղի՞ց հիմա այդքան փող: Ժողովուրդ ջան, չեք ուզու՞մ Կոնջորյաններին հարց տալ, թե որտեղի՞ց այսքան փող ունեցան:
    Նախկին ՔՊ-ականը` Հայկ Կոնջորյանի եղբոր հետ կապված միջադեպի մասին
    @armgeopolitic

  • ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ. Իր տղան նայում էր աչքերիս ու թքում, Կոնջորյանը եղբորից է «թ…

    ‼️ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈւՅՑ. Իր տղան նայում էր աչքերիս ու թքում, Կոնջորյանը եղբորից է «թևեր» ստացել. ինչ է պատմում Նաիրի Հակոբյանի կինը
    «Ավետ Կոնջորյանը իր եղբորից է «թևեր ստացել»։ Նա պարբերաբար գալիս էր մեր բակ, սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցնում։ Ես էլ վախենում էի այդ մասին Նաիրիին ասել, որպեսզի մեծ պատմություն չդառնա»,- «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում ասաց ՔՊ-ական ավագանու անդամ Նաիրի Հակոբյանի կինը՝ Անուշ Բեժանյանը։
    Բեժանյանն ասաց, դեպք է եղել, երբ պարեկներն են ուղեկցել Ավետ Կոնջորյանին:
    Նրա խոսքով՝ ամուսինն աշխատանքից ազատել է Կոնջորյանի եղբորը, ինչից հետո էլ սկսվել է այս պատմությունը։
    Նաիրի Հակոբյանն ու Ավետ Կոնջորյանը նախկինում մտերիմներ են եղել և աշխատել են «Միլիոն Մայնինգ» ընկերությունում։ Իսկ թե ինչ սկանդալային պատմության պատճառով է Նաիրի Հակոբյանը աշխատանքից ազատել Ավետ Կոնջորյանին, «Իշխանություն» լրատվականը կներկայացնի հաջորդ հրապարակման մեջ։ Այդ թեմայի վերաբերյալ լրատվականը բացառիկ հարցազրույց է ունեցել ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանի հետ։
    Լիա Սարգսյան

  • Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել:@armgeo…

    🇦🇲 Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել:
    @armgeopolitic

  • Մեզ հետաքրքիր է, թե արդյո՞ք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ Ե…

    Մեզ հետաքրքիր է, թե արդյո՞ք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։ Եկեք «Այո» կամ «Ոչ» պատասխանի ակնկալիքով ուղղակի հրապարակային հարցադրում կատարենք, թե արդյո՞ք այս աղջիկը հանրահավաքում ելույթ է ունեցել Իշխան Սաղաթելյանի ու Աղվան Վարդանյանի միջամտությամբ։
    @armgeopolitic
    Հիշում եք, թե ինչպես էիք զարմացել, երբ Աննա Հակոբյանի ջոկատի այս աղջիկը ելույթ ունեցավ Հայաստան դաշինքի գլխավոր հանրահավաքին։ Դա Իշխանի և Աղվանի ամագն էր։ Այսօր արդեն Իշխանի և Աղվանի ընկերուհին շնորհավորում է անբարոյական Տարոն Չախոյանին։ Նիկոլի աշխատակազմի…