Category: Գեոպոլիտիկա

  • Թրամփի ռեկորդըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սահմանել է Կոնգրեսին ուղղված ամենաերկար…

    🇺🇸 Թրամփի ռեկորդը
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սահմանել է Կոնգրեսին ուղղված ամենաերկար ուղերձի նոր ռեկորդ՝ 107 րոպե (1 ժամ 47 րոպե)։
    Նախորդ ռեկորդը պատկանում էր Բիլ Քլինթոնին. նրա վերջին ուղերձը 2000 թվականին տևել է 1 ժամ 28 րոպե։
    @armgeopolitic

  • Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Ասվրիայում կայացած Եպիսկոպոսա…

    🇦🇲 Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Ասվրիայում կայացած Եպիսկոպոսաց հավաքի ժամանակ առաջարկել է սինոդական կառույց ստեղծել՝ որպես իշխանություն-եկեղեցի հարաբերություններում ճգնաժամից ելք: Այս մասին տեղեկանում ենք պատրիարքության ֆեյսբուքյան էջից։
    «Սա առիթ է, որ Եպիսկոպոսաց ժողովն ընտրի 12 ավագ եպիսկոպոսներ, որպեսզի այս շրջանում Մայր Աթոռի կառավարման գործին նեցուկ կանգնեն Վեհափառ Տիրոջը:
    Եթե Մայր Աթոռը չստանձնի այս վարչական բարեփոխումը, կվախենամ, որ ներկա Գերագույն հոգևոր խորհրդի կազմով Վեհափառ Հայրապետի հեղինակությունն անբաղձալի կերպով կթուլանա»,
    — նշել է նա:
    @armgeopolitic

  • «Տորք Անգեղ»․ Լևոն Քոչարյանի և ֆիտնես-մարզիչների նոր նախաձեռնությունը երիտասարդ…

    🇦🇲 «Տորք Անգեղ»․ Լևոն Քոչարյանի և ֆիտնես-մարզիչների նոր նախաձեռնությունը երիտասարդների համար
    Նախաձեռնությունն այն մարդկանց համար է, որոնք ցանկանում են առողջ լինել, մարզվել և առողջ մարմին ունենալ։ Մարզումները տեղի կունենան տարբեր ձևաչափերով և տարբեր վայրերում, այդ թվում՝ հանրային միջոցառումների տեսքով։
    Մարզումներին միանալու համար կարող եք բաժանորդագրվել նախաձեռնության էջին Instagram-ում, որտեղ կտեղադրվեն գրանցման հղումները, մարզումների անցկացման վայրերը և մյուս մանրամասները։
    Տորք Անգեղը հայոց դիցաբանության և պատմական ավանդության մեջ ուժի և դիմացկունության խորհրդանիշ է:
    @armgeopolitic

  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուրջ 2 ժամ ելույթ է ունեցել ԿոնգրեսումԹրամփը 3 անգամ…

    🇺🇸 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շուրջ 2 ժամ ելույթ է ունեցել Կոնգրեսում
    Թրամփը 3 անգամ է անդրադարձել արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերին.
    ▪️Հայտարարել է, որ փորձում է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը
    ▪️ Նշել է, որ սպասում է Իրանի «նվիրական խոստմանը»՝ չհարստացնել ուրան
    ▪️ Նշել է, որ Վենեսուելան արդեն իսկ ԱՄՆ-ին մատակարարել է 80 միլիոն բարել նավթ։
    Մնացած ժամանակում Թրամփը խոսել է միգրացիայի դեմ պայքարի և իր վարչակազմի ներքին քաղաքականության մասին։
    @armgeopolitic

  • Ես նախընտրում եմ Իրանի հետ խնդիրը լուծել դիվանագիտական ​​ճանապարհով։Բայց մեկ բա…

    🇺🇸🇮🇷 Ես նախընտրում եմ Իրանի հետ խնդիրը լուծել դիվանագիտական ​​ճանապարհով։
    Բայց մեկ բան հաստատ է. ես երբեք թույլ չեմ տա, որ աշխարհի թիվ մեկ ահաբեկչության հովանավորը միջուկային զենք ունենա:

    Դոնալդ Թրամփ
    @armgeopolitic

  • Հայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմ…

    Հայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով. Էդմոն Մարուքյանն անդրադառնում է Transparency International-ի` կոռուպցիայի թեմայով զեկույցին
    https://youtu.be/yUNDt8kN8wM?si=28s4E1aCyxpkhPj0

    Հայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով

    Հայաստանում կոռուպցիան աճում է. թալանչիները ժողովրդին խաբում են օրը ցերեկով
    Մինչ #իշխանություն ները բարձր ամբիոններից երգում են «ժողովրդավարության բաստիոնի» մասին, միջազգային հեղինակավոր փորձագետները փաստում են՝ մենք ետ ենք գլորվում։ Ութ տարի առաջ տրված…

  • Էս 3 լոդռները՝ իրենց դիլետանտ տիրուհու հետ, բացի իրենց գործից, անում էին ամեն բա…

    Էս 3 լոդռները՝ իրենց դիլետանտ տիրուհու հետ, բացի իրենց գործից, անում էին ամեն բան, ինչ նիկոլի սիրտն էր ուզում. ցուցարար ծեծում, զոհվածի ծնողի ձեռուոտ անում, Վեհարան գրոհում, մարդկանց հետապնդում: Բռնшբшրnւմ էին օրենքը՝ այն պաշտպանելու փոխարեն:
    Հիմա ասում են էս 3 ձրիակեր խամաճիկներին քավության նոխազ են սարքել ու հանում են գործից՝ երկրում տիրող հանցագործությունների խայտառակ աճի ֆոնին: Իբր բան պիտի փոխվի:
    Ինչ ասեմ, հասնում ա սրանց: Նորմալ երկրում սրանց անգամ հավաբուն չէին վստահի: Ու հիշեք, որ ինչքան էլ հավատարիմ լինեք հակապետական իշխանությանը, ինչքան էլ Վեհափառին Կտրիճով դիմեք, մեկ ա, սաղիդ սենց խուրդելու ա նիկոլը՝ իր բառադիությունը ձեր վրա բարդելով:
    Արամ Գևորգյան
    @armgeopolitic

  • Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո պաշտոնանկ արվեց տվյալ շրջանի ոստիկանապետը։…

    Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո պաշտոնանկ արվեց տվյալ շրջանի ոստիկանապետը։ Տվյալ ժամանակահատվածում ուժային կառույցներից քիչ թե շատ տեղյակ մարդիկ ուղղակի բղավում էին, որ ոստիկանությունում կա համակարգային խնդիր․ համակարգը պարզապես չի աշխատում, որովհետև տվյալ սպանությունը հնարավոր էր կանխել ու դա չի արվել։
    Վերջին շաբաթներին ու ամիսներին հանրապետությունը շարունակում է թաղվել կրիմինալ միջադեպերի մեջ․ ամեն օր դանակահարություններ են, «ռազբորկաներ», սպանություններ։ Ամենաթողությունը հասել է այն աստիճանի, որ մարդիկ թույլ են տալիս իրենց Երևանում ավտոմատով իջնել բակ և կրակահերթ արձակել։
    Այսօր Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ արեց ոստիկանապետի տեղակալներին։ Սա ոչ այլ ինչ է, քան «քավության նոխազների» նշանակում, ինչպես Վալոդյայի սպանության դեպքում, իսկ նպատակը ընդամենը առաջացող հանրային դժգոհությունը մեղմելն է, իսկ գործողության տրամաբանությունը նույնն է՝ «ի՞նչ անի խեղճ վարչապետը, Պողոսն է մեղավոր, Պետրոսն է մեղավոր»։ Վալոդյայի սպանությունից հետո պաշտոնից ազատված ոստիկանապետը օրեր առաջ կրկին բարձր պաշտոնի է նշանակվել ոստիկանությունում։ Համոզված եմ՝ նույնը լինելու է այսօր ազատված ոստիկանների հետ։
    Մենք չենք կարող խաբել ինքներս մեզ․ երկրում առկա խնդիրները, այդ թվում՝ խորացող կրիմինալ իրավիճակն ու ամենաթողությունը քաղաքական բնույթի են ու դրանց լուծումն էլ քաղաքական է։ Ի՞նչ է սա նշանակում։ Քաղաքական ղեկավարությունն իրեն սպառել է ու ունակ չէ կառավարել, իսկ դա նշանակում է, որ լուծումներ կարող են լինել բացառապես քաղաքական իշխանության փոփոխության դեպքում։
    Հ․Գ․ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը գոնե ինձ համար շարունակում է մնալ չբացահայտված։ Այստեղ կան սպանությունը կատարած անձինք, որոնք ձերբակալված են ու կա հիմնավոր կասկած պատվիրատուների առկայության մասին, որոնք ուշ թե շուտ պատասխանատվության են ենթարկվելու՝ անկախ նրանից, թե որտեղ փախած կլինեն։

  • Վեոլիա ջուրն այսօր հայտարարել է, որ ամառային շրջանում հանրապետության ջրամատակար…

    💥 Վեոլիա ջուրն այսօր հայտարարել է, որ ամառային շրջանում հանրապետության ջրամատակարարման ռեժիմը կլինի սահմանափակումներով եւ կիրականացվի 17-ժամյա ջրամատակարարում՝ մայիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 16:
    Սա ըստ էության այլ բան չէ, քան այս ոլորտում ճգնաժամի ազդարարում:
    Իսկ պատկերացնում ե՞ք, թե հենց վաղը Վեոլիա ջրի գրասենյակի առաջ ինչ հանրահավաքներ ու ակցիաներ էին լինելու, եթե ընկերության կառավարիչը լիներ ոչ թե ֆրանսիական, այլ ռուսական ընկերություն: Հատկապես նախընտրական շրջանում պատկերացնում ե՞ք, ինչ շոուներ էին կազմակերպվելու, ինքնիշխանության մասին ինչ բոցաշունչ ճառեր:
    Հիմա երեւի հայաստանյան «արեւմտամետ» ուժերը խիստ ափսոսում են, որ ժամանակին կառավարման իրավունքը տրվել է ֆրանսիացիներին, այլ ոչ թե ռուսական որեւէ ընկերության: 😉