Category: Գեոպոլիտիկա

  • Ինձ համար, ճիշտն ասած, մի քիչ հասկանալի չի, թե ի՞նչ է նշանակում, երբ իշխանությո…

    🇦🇲 Ինձ համար, ճիշտն ասած, մի քիչ հասկանալի չի, թե ի՞նչ է նշանակում, երբ իշխանություններն ասում են, որ «Գյումրի-2» թույլ չեն տալու: Գյումրիում ժողովուրդը եկել է, իր ընտրությունն արել է ու ըստ դրա էլ ձևավորվել է համայնքային իշխանությունը:
    Այսինքն, իրենք ուզում են ասե՞լ, որ եթե ժողովուրդը ընտրի, իրենք չեն ընդունելու՞ այդ արդյունքները: Մենք սրան էլ պետք է պատրաստ լինենք, սա այն հարցն է, որը պետք է միավորի ընդդիմությանը, որովհետև սա ինչ-որ կոնկրետ թևի հարց չէ, սա բոլորիս խնդիրն է:
    Լևոն Քոչարյան
    @armgeopolitic

  • « … ամենամեծ սարսափը՝ թագակիր ողորմելիությունն է ու տգիտությունը … »Միքայել Սրբա…

    « … ամենամեծ սարսափը՝ թագակիր ողորմելիությունն է ու տգիտությունը … »
    Միքայել Սրբազան
    @armgeopolitic

  • Հենրիխ Մխիթարյանի գոլը «Ինտերի» կազմում։@armgeopolitic…

    🇦🇲🇮🇹 Հենրիխ Մխիթարյանի գոլը «Ինտերի» կազմում։
    @armgeopolitic

  • Սեւանում դանակահարել են 20-ամյա երիտասարդի, որը մահացել է:Ինչքան սովորական է դա…

    🔥 Սեւանում դանակահարել են 20-ամյա երիտասարդի, որը մահացել է:
    Ինչքան սովորական է դարձել Հայաստանում այս ամենը: Դե, Աջափնյակի «քրեական ճակատամարտի» ֆոնին՝ դանաակահարությունները արդեն «չնչին» միջադեպեր են: Առանց հեգնանքի՝ Հայաստանում գործնականում ամենաթողություն է: Ընդ որում, շեշտեմ, այդ ամենաթողությունը գալիս է առաջին հերթին բարոյական-արժեքային համակարգում ամենաթողությունից, ինչի մասին ես գրել էի Աջափնյակից հետո, որի հղումը կտեղադրեմ ներքեւում:
    Բարոյական ու արժեքային մակարդակով ամենաթողությունը, «ամմեն ինչ կարելիի» սկզբունքը գալիս է պետական իշխանությունից, իջնելով արդեն մինչեւ հանրային հյուսվածքներ: Դրան ավելանում է նաեւ այն բախտորոշ հանգամանքը, որ երկրում չկա կառավարման զսպող համակարգ: Այդ համակարգը զսպում է միայն ու միայն քաղաքական իշխանության հանդեպ մրցակցային երեւույթները: Մնացյալ ամեն ինչ կարելի է:
    Կրիմինալը երկրում չի զգում որեւէ իրավապահ համակարգի «շունչ», որեւէ կարգուկանոնի, կրիմինոգեն իրադրության վերահսկողության շունչ, չի զգում երկրում գոյություն ունեցող ոստիկանական կոդեքս բառի թե բարոյական, թե մասնագիտական կոմպետենտության իմաստով:
    Սա չի նշանակում, որ համակարգում չկան այդպիսիք: Կան, ընդ որում քիչ չեն: Բայց նրանք շատ վաղուց արդեն համակարգի բնորոշիչ չեն, նրանք համակարգում նույնիսկ «մարգինալության» հասցված երեւույթ են:
    Այս լրջագույն խնդիրները պետք է դառնան նախընտրական խոսակցության, հանրության հետ երկխոսության կարեւոր բաղադրիչ, որպեսզի մարդիկ հասկանան՝ խաղաղություն ասվածը չի կարող լինել միայն արտաքին երեւույթ, ցանկացած երկրի պարագայում: Խաղաղությունը համալիր է, այն պետք է ունենա արտաքին ու ներքին շերտերի հավասարակշռություն: Իսկ ներքին կառուցվածքում կրիմինոգեն իրավիճակը հիմնարարներից մեկն է:
    Ընդ որում, հենց դրանով է պայմանավորված, երբ երկրներում՝ որոնք ավարտում են այսպես ասած արտաքին պատերազմը, անկախ ելքից, լրձագույն խնդիր է դառնում արդեն ներքին կրիմինոգեն իրավիճակը եւ մինչ այն չի ստանում արդյունավետ լուծում, երկիրը չի մտնում խաղաղության լիարժեք ռեժիմ եւ հոգեբանական դաշտ:

    Սա իհարկե չի նշանակում, որ արտաքին խաղաղության հարցը լուծված է եւ մնում է ներքինը: Ոչ: Եվ այդ թեմայով ես պարբերաբար խոսում եմ ու հայտնում կարծիքս: Բայց, հարցը այն է, որ պետք է հանրության հետ քաղաքական երկխոսությունը չկենտրոնանա միայն խաղաղության արտաքին ասպեկտի վրա, այլ ներքին այս կրիմինոգեն վիճակն էլ պետք է դառնա խորը քննարկումների առարկա:

  • Ծանոթանալով, այսպես կոչված, Էպշտեյնի գործի մանրամասներին, պարզ է դառնում, որ արև…

    Ծանոթանալով, այսպես կոչված, Էպշտեյնի գործի մանրամասներին, պարզ է դառնում, որ արևմտյան ամբողջ «էլիտան» պեդոֆիլ — մանկապիղծների կույտ է…
    Սարսափելի փաստեր են ներկայացված: Այդ ամենի մասին այս հարթակում խոսել ենք դեռևս 5-6 տարի առաջ, բայց առարկայական ապացույցներ չկային ու այդ ամենը հռչակվում էր «դավադրության տեսություն»:
    @armgeopolitic

  • Էջս երեկվանից հարձակման տակ է, ինչ-որ անհասկանալի ֆեյք էջերով հայհոյանքներ, «սպա…

    Էջս երեկվանից հարձակման տակ է, ինչ-որ անհասկանալի ֆեյք էջերով հայհոյանքներ, «սպառնալիքներ», իսկ պատճառն այն է, որ Սամվել Կարապետյանի ներկայացրած տնտեսական ինչ-որ ծրագրի մասին էի խոսել՝ նշելով, որ լավ է, որ «թուրք-դավաճան» խոսակցությունից դուրս նաև տնտեսական թեմա է բացվում քաղաքական դաշտում ու լավ կլինի, որ մյուս ուժերը ևս տնտեսական ծրագրեր ներկայացնեն հանրությանը։
    Սա լավ ճանապարհ չէ ու չի սազում մեր «ժողովրդավար» և «խոսքի ազատությունը» առաջնային համարող երկրին, ուստի, երևի թե արժի շարունակել խոսել հենց տնտեսական ծրագրերի մասին։ Կարապետյանի թիմին ու մյուս ուժերին կհորդորեմ ավելի ակտիվ խոսել տնտեսության մասին ու տնտեսական ծրագրեր ներկայացնել մարդկանց։
    Տպավորություն է, որ «ինչ-որ մարդկանց» ձեռք չի տալիս, երբ խոսակցությունը դուրս է գալիս վիրավորանքի ու հայհոյանքի դաշտից, և գնում է խոսակցության տնտեսական հարցերի, երկրի խնդիրների լուծման մասին 🙂
    Սամվել Կարապետյանի թիմը ՏՏ ոլորտի հետ կապված ծրագրերից մեկն է ներկայացրել, որն իրենից ենթադրում է TUMO-ի շուրջ ՏՏ խոշոր կլաստերի ստեղծում, որտեղ ներկայացված կլինեն միջազգային տարբեր կազմակերպություններ, ուսանողները կունենան այնտեղ սովորելու, պրակտիկա անցնելու…

  • Էդմոն Մարուքյանը զգուշացնում է․ «Գյումրի-2» սցենարը չի աշխատելու«Վերջին շրջանու…

    🇦🇲 Էդմոն Մարուքյանը զգուշացնում է․ «Գյումրի-2» սցենարը չի աշխատելու
    «Վերջին շրջանում թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմադիրները քննարկում են «Գյումրի 2»-ը։
    Իբր կա հնարավորություն, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում կկրկնվի նախորդ տարի Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների սցենարը։
    Սակայն այդ բոլոր վերլուծություններում ուշադրություն չի դարձվում մի շատ կարևոր նրբության վրա․ Գյումրիի ընտրություններից հետո տեղի ունեցան Վաղարշապատի ընտրությունները, որտեղ փորձ արվեց կրկնել Գյումրիի սցենարը, բայց դա ավարտվեց ֆիասկոյով ու պարտությամբ՝ ոչինչ չստացվեց։
    Չստացվելու պատճառների մասին շատ ենք խոսել, բայց տեսնում եմ հետևություն անողներ չկան, իսկ այս պահին պարզապես կարևոր է արձանագրել, որ «Գյումրի 2» սցենարը արդեն մեկ անգամ չի աշխատել, ավելին՝ չի աշխատելու նաև ապագայում։
    Փակե՛ք այդ թեման, որպեսզի հետո ամոթով չմնաք»,- նշել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը։
    @armgeopolitic

  • Թրամփը հետ է կանգնել Իրանի վերաբերյալ սահմանած կարմիր գծից, այն է՝ զրոյական մակ…

    🇺🇸🇮🇷 Թրամփը հետ է կանգնել Իրանի վերաբերյալ սահմանած կարմիր գծից, այն է՝ զրոյական մակարդակի ուրանի հարստացում։
    Bloomberg
    @armgeopolitic

  • Միհրան Պողոսյանը հետաքրքիր անձնավորություն է, երբեք առիթ չի եղել հետը շփվելու, բ…

    Միհրան Պողոսյանը հետաքրքիր անձնավորություն է, երբեք առիթ չի եղել հետը շփվելու, բայց կա 2 դրվագ իր հետ կապված, որի մասին ստորև կխոսեմ։
    1. Պողոսյանը նախկին իշխանության այն եզակի դեմքերից մեկն է, ով նախընտրեց ոչ թե գործարքի գնալ այս իշխանության հետ, «լեզու գտնել», այլ դեռևս Նիկոլ Փաշինյանի ամենաբարձր ռեյտինգի ժամանակներում սկսեց խոսել նրա դեմ ու հեռացավ ՀՀ-ից։ Նման կերպ վարվեց նաև Ռուբեն Հայրապետյանը։
    2. Պողոսյանի երկրորդ արարքը, որը ես անձամբ գնահատում եմ, դա այն էր, որ վերջերս նա բաց խոսեց 2018-ի իրադարձությունների մասին՝ շատ անկեղծ ասելով, որ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելը եղել է ՀՀԿ-ի քաղաքական որոշումը ու անձամբ Սերժ Սարգսյանի ցուցումը։ Տեսանյութը՝ կից։
    Այլ հարցեր ևս կան, որոնց պատասխանները կուզեի լսել Միհրանից։ Եթե բաց մտնում ես քաղաքական պայքարի մեջ, պետք է այդպես բաց ձևով էլ մնացած ամեն ինչը անկեղծորեն ներկայացնես հանրությանը, իսկ Միհրանը շատ բան, այսպես ասած, ներսից է տեսել ու, վստահաբար, շատ ասելու բան կունենա։

  • Սա ևս շատ կարևոր ու ուշագրավ թեմա է։ Ընդունել են օրենք, որով արգելում են քաղաքա…

    🇦🇲 Սա ևս շատ կարևոր ու ուշագրավ թեմա է։ Ընդունել են օրենք, որով արգելում են քաղաքական ուժերին նախընտրական շրջանում իրենց անունից կամ իրենց հետ որևէ փոխկապակցվածություն ունեցող հիմնադրամների անունից իրականացնել բարեգործություն, ԲԱՅՑ իշխանությունները նույն բանը անում են պետության անունից՝ ժողովրդի մուծած հարկերով։
    Կոնկրետ մի դրվագը, որը կապված է Սյունիքի մարզում նման «բարեգործության» հետ, ներկայացնում է Ալիկը Ալեքսանյան։
    @armgeopolitic