Category: Գեոպոլիտիկա

  • Նոր մի աննախադեպ բան տեսա։ Լուրերի հաղորդավարը քաղաքական գնահատականներ էր հնչեցն…

    Նոր մի աննախադեպ բան տեսա։ Լուրերի հաղորդավարը քաղաքական գնահատականներ էր հնչեցնում ընդդիմության վերաբերյալ, ավելին՝ նրա տեքստը ուղեկցվում էր միակողմանի ռեպորտաժով, որտեղ առկա էր միայն մեկ կարծիք։ Հայ ժուռնալիստիկայի և Հանրային հեռուստաընկերության պատմության ընթացքում այդպիսի բան չէի տեսել, որ լուրերի հաղորդավարները այդքան ուղիղ և անթաքույց քաղաքական քարոզչություն իրականացնեն։
    Իշխանական պրոպագանդա միշտ էլ եղել է, բոլոր իշխանությունների օրոք էլ հարցազրուցավարները, talk show-ների հաղորդավարները այս կամ այն կերպ քարոզչությամբ զբաղվել են, բայց այսպես հանդուգն ու լկտի ձևով, սուֆլյորով լուրեր կարդացող մարդկանց շուրթերով ՔՊ պատգամավորին հարիր տեքստեր արտաբերելը, հնարավոր դարձավ միայն Փաշինյանի ռեժիմի շնորհիվ։
    Կարպիս Փաշոյան
    @armgeopolitic

  • Հայաստանում 55-ամյա կին է կալանավորվել համացանցում վարչապետի հասցեին արված գրա…

    🇦🇲 Հայաստանում 55-ամյա կին է կալանավորվել համացանցում վարչապետի հասցեին արված գրառման համար:
    @armgeopolitic

  • Սամվել Կարապետյանի թիմը երևի մեր ալիքից կտեղեկանա, որ իրենց թույլ չեն տալու մասն…

    Սամվել Կարապետյանի թիմը երևի մեր ալիքից կտեղեկանա, որ իրենց թույլ չեն տալու մասնակցել ընտրություններին:
    Ինֆորմացիաները նախապես ստանալու ու պատրաստվելու որևէ ցանկություն չունեն կարծես թե:
    @armgeopolitic

  • ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆՍա Աջափնյակ համայնքում տեղի ունեցած ռազբորկայից լուսանկար է, որը…

    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
    Սա Աջափնյակ համայնքում տեղի ունեցած ռազբորկայից լուսանկար է, որը ցույց է տալիս, որ ինչ-որ մեկը ավտոմատը ձեռքին Երևանի բակերից մեկում, դպրոցի կողքին, որտեղ բազմաթիվ երեխաներ, սովորական մարդիկ կան, կրակահերթեր է արձակել, ինչի պատճառով մարդ է զոհվել։
    Հասկանու՞մ եք։ Ավտոմատը ձեռքին ֆռֆռում են Երևանում, այդքան արխային են ընկել ստեղծված բառդակից։ Դե ոստիկանություն չկա, ԱԱԾ չկա, խի՞ չանեն որ։ Ձեր երեխան, ձեր ծնողը, դուք կարող էիք այնտեղ լինել, կամ ձեր բակում կարող է նման մի բան լինել։
    Վանո Սիրադեղյան ՆԳ նախարար ունենալու դեպքում ի՞նչ կլիներ այդ մարդու հետ, որտե՞ղ կմտներ այդ ավտոմատը։
    Այս ամենի ՈՒՂԻՂ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ Նիկոլ Փաշինյանն է, նա է թույլ տալիս, որ ուժայինները այս բառդակը ստեղծեն, նա է ծնել այս անպատժելիության մթնոլորտը, նրա օրոք է, որ ամեն փողոցի խուժան իրեն թույլ է տալիս ավտոմատով բակեր դուրս գալ ու կրակոցներ արձակել։ Նիկոլ Փաշինյանին, եթե չնչին հետաքրքրեր այս վիճակը, նա արդեն այս լուսանկարը տեսնելուց հետո պաշտոնանկ կաներ ՆԳ նախարարին։ Սա արդեն որերո՞րդ դեպքն է։ Ինչքա՞ն հանդուրժենք, Նիկոլ։

  • Սա արդեն հասկանալի, ընկալելի հայտարարություն է Գագիկ Ծառուկյանի ճամբարից։ Առ այս…

    Սա արդեն հասկանալի, ընկալելի հայտարարություն է Գագիկ Ծառուկյանի ճամբարից։ Առ այս պահը չէինք հանդիպել նման հստակ հայտարարության։
    Սուրեն Սուրենյանցի ներկայությունը այդ թիմում քաղաքական առումով որոշակի լավատեսություն հաղորդում է, որ «տապանը» կհաջողի։
    @armgeopolitic
    🇦🇲 Կարող ենք հստակ ասել․ կոալիցիա չենք կազմելու ՔՊ-ի հետ, դա բացառված է։ Սուրեն Սուրենյանց @armgeopolitic

  • Պատկերացնու՞մ եք, 20 հոգով 1 հոգու ծեծի են ենթարկել։ Մերօրյա Հայաստան կամ «Իրակա…

    Պատկերացնու՞մ եք, 20 հոգով 1 հոգու ծեծի են ենթարկել։
    Մերօրյա Հայաստան կամ «Իրական Հայաստան»:
    @armgeopolitic
    🇦🇲 Երևանում երկու տասնյակից ավելի երիտասարդներ ծեծի են ենթարկել մեկ այլ երիտասարդի, մեկ հոգի ձերբակալվել է. ՆԳՆ Ոստիկանության գվարդիայի ծառայողները 2 կրակոց են արձակել օդ ու կանխել են հետագա զարգացումները Ազգային գրադարանի հարակից հատվածում։ @armgeopolitic

  • Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո կյանքը քոնը չի, քո ամեն արածն ու ասած…

    Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո կյանքը քոնը չի, քո ամեն արածն ու ասածը դառնում են թիրախ:
    Եթե ասում ես մի բան, որի համար թիրախավորվում ես, ունես երկու ճանապարհ.
    1. դու հավատում ես քո ասածին ու պաշտպանում մինչև վերջ խիզախաբար
    2. դու համարում ես, որ սխալ ես թույլ տվել, գտնում ես քո մեջ խիզախություն ներողություն խնդրելու:
    Եթե պետք է քեզ թիրախավորողներից նեղանաս, մունաթ գաս, ասածներիդ համար աջուձախ արդարանաս ու բոլորին արգելափակես (սա չի վերաբերում վիրավորանք և հայհոյանք հասցնողներին) ավելի լավ է չզբաղվել քաղաքականությամբ և չվերցնել հանրային խոսք ասելու պատասխանատվություն:
    Հիշեք, որ ամեն սխալի համար ձեզ փչացնելու են և ոչ ոք ձեզ խնայելու խոստում չի տվել:
    Անի Սամսոնյան
    @armgeopolitic

  • Անգամ Զելենսկին է սա հասկանում, բայց մենք Հայաստանի տարածքի մի զգալի մաս 99 տարի…

    Անգամ Զելենսկին է սա հասկանում, բայց մենք Հայաստանի տարածքի մի զգալի մաս 99 տարի վարձակալությամբ տալիս ենք մի մարդու անունով, որը 3 տարուց ոչ միայն չի լինի նախագահ, այլ հարց է՝ ընդհանրապես կենդանի կլինի, թե չէ։
    Անվտանգային որևէ երաշխիք չկա, միակ երաշխիքը, դա զանգն է Թրամփին։
    Է հետո՞։
    @armgeopolitic
    🇺🇦🇺🇸 Անվտանգության երաշխիք միայն Թրամփը լինել չի կարող: Մենք խոսում ենք ԱՄՆ-ի մասին։ Նախագահները գալիս են պաշտոնավարելու որոշակի ժամկետով։ Բայց մեզ անհրաժեշտ են առնվազն 30 տարվա երաշխիքներ։ Քաղաքական էլիտաներն ու առաջնորդները գալիս և փոխվում են: Վոլոդիմիր…

  • Սևանում 19-ամյա երիտասարդի սպանությունից հետո 2 հոգու են կալանավորելԳլխավոր դատ…

    🇦🇲 Սևանում 19-ամյա երիտասարդի սպանությունից հետո 2 հոգու են կալանավորել
    Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն)։
    Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ն. Մ.-ի և Ա. Մ.-ի նկատմամբ: Խափանման միջոց է ընտրվել 1 ամսով կալանավորումը։
    @armgeopolitic

  • Որ մեր հայրաքաղաք Գյումրիի կենտրոնում ադրբեջանցիները գալիս ու տեսանյութեր են նկ…

    🇦🇲 Որ մեր հայրաքաղաք Գյումրիի կենտրոնում ադրբեջանցիները գալիս ու տեսանյութեր են նկարում, ինչու՞ ծպտուններդ դուրս չի գալիս, խոսեք նրա մասին, որ Գյումրիում 2000 անտուն մարդ կա, այս իշխանությունները 8 տարվա ընթացքում 1 տուն չեն տվել գյումրեցիներին, սրա մասին խոսեք։
    Ալիկ Ալեքսանյանի արձագանքը՝ իր դեմ տարվող տեղեկատվական արշավին
    @armgeopolitic