Category: Գեոպոլիտիկա

  • Բագրատ Սրբազանի կալանքը երկու ամսով երկարաձգվեց:@armgeopolitic…

    🇦🇲 Բագրատ Սրբազանի կալանքը երկու ամսով երկարաձգվեց:
    @armgeopolitic

  • Մամուլում կարդացինք, որ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը սպառնացել է, որ որոշ …

    Մամուլում կարդացինք, որ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը սպառնացել է, որ որոշ բացահայտումներ կանի 2018-ի «հեղափոխության» մասին։
    Պարոն Օսպիյանը, օրինակ, կարող է սկսել Grand Sport մարզական ակումբում առավոտ կանուխ ինչ-որ հանդիպումների մասին։ Մասնավորապես, թե առավոտյան 06։00-ին այդ մարզական ակումբի լողավազանում ովքեր են միշտ նույն ժամին եկել լողանալու, ինչ են խոսել իրար հետ, ով ում ինչ է փոխանցել և ում անունից։ Եղե՞լ է նման բան, թե՞ չի եղել։
    Բավականին հետաքրքիր բաներ են եղել 2018-ին։ Անպայման, մի օր կեղտը դուրս է գալու ջրի երես, կասկած չունենաք:
    @armgeopolitic

  • OpenAI-ի գործադիր տնօրենը առաջարկում է ստեղծել արհեստական ​​բանականությունը կար…

    🇺🇸 OpenAI-ի գործադիր տնօրենը առաջարկում է ստեղծել արհեստական ​​բանականությունը կարգավորող կազմակերպություն
    Աշխարհը «անհապաղ» պետք է կարգավորի արագ զարգացող տեխնոլոգիաները,- Նյու Դելիում արհեստական ​​բանականության համաժողովում ասել է OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալտմանը: Օրինակ՝ բաց կոդով արհեստական ​​բանականությունը կարող է հանգեցնել նոր պաթոգենների ստեղծմանը նպաստող մոդելների ի հայտ գալուն, զգուշացրել է նա: Հասարակությունը պետք է մտածի, թե ինչպես պաշտպանվել դրանից։
    @armgeopolitic

  • Ընդ որում՝ այն մարդկանց մոտ, որոնք կկարդան այդ մանիպուլյատիվ տեղեկատվությունը ու…

    Ընդ որում՝ այն մարդկանց մոտ, որոնք կկարդան այդ մանիպուլյատիվ տեղեկատվությունը ու կհավատան դրան, մեկ հարց պետք է առաջանա, որ փաստորեն Նիկոլ Փաշինյանը խաբում է իրենց ու «տակից» բիզնես է անում Քոչարյանի հետ։ Մարդկանց խաբում է «նախկիններով» ու փող է աշխատում այդ նույն «նախկինների» հետ։
    @armgeopolitic
    🇦🇲 ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ. FactorTV-ն մանիպուլյատիվ վերնագրով տեղեկություն է տարածել Արևմտյան ֆինանսավորում ունեցող և պրոիշխանական տպավորություն թողնող FactorTV լրատվամիջոցը տարածել է մանիպուլյատիվ բնույթ կրող տեղեկատվություն։ «Մայրաքաղաքում փոսալցում իրականացնող…

  • Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և մի քանի եվրոպական երկիր քննարկում են Ռուսաստան…

    🇺🇸🇷🇺🇪🇺🇺🇦 Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և մի քանի եվրոպական երկիր քննարկում են Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև նոր պայմանագիր կնքելու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
    @armgeopolitic

  • Հայաստանի երկաթուղիների կառավարման գործում Ռուսաստանին փոխարինելու Հայաստանի իշ…

    🇷🇺🇦🇲 Հայաստանի երկաթուղիների կառավարման գործում Ռուսաստանին փոխարինելու Հայաստանի իշխանությունների ցանկությունը վատ մտածված որոշում է. նրանց կառուցած համակարգը կարող է «մեկ գիշերվա մեջ փլուզվել»:
    ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգու
    @armgeopolitic

  • Չափազանց մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին ԱՄՆ-ն կհարվածի Իրանին. Բանակ…

    Չափազանց մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին ԱՄՆ-ն կհարվածի Իրանին. Բանակցությունները կարծես արդյունք չեն տալիս
    Իրանի շուրջ ամերիկյան ռազմական ներկայությունը հասել է պատմական ամենաբարձր կետերից մեկին։ Տեսականորեն ամերիկյան բանակն արդեն վաղը կարող է ռազմական գործողություններ սկսել։
    Դատելով ռազմական ներկայության կառուցվածքից՝ Պենտագոնը չի դիտարկում (գոնե այս պահին) ցամաքային որևէ գործողություն, և օպերացիան կրելու է հրթիռային հարվածների բնույթ։
    Ինձ համար դեռևս մեկ հարց է բաց մնում՝ արդյոք Ամերիկան հարվածելու է միայն ռազմական և տնտեսական ենթակառուցվածքներին, թե՞ նպատակը Իրանի քաղաքական ղեկավարության տապալումն է։ Այստեղ, իհարկե, հարց է առաջանում, թե ինչու ԱՄՆ-ն բաց թողեց ակտիվ հանրահավաքների ժամանակ Իրանին հարվածելու հնարավորությունը։ Ամենայն հավանականությամբ, հաշվարկն այն էր, որ դրանից հետո իրանական իշխանությունն ավելի թուլացած է լինելու՝ ունենալով ավելի ցածր ներքին և արտաքին աջակցություն։
    Մի բան փաստ է. եթե պատերազմը սկսվի, այն կլինի պատմության մեջ այս մասշտաբի ԱՄՆ-Իրան առաջին ուղիղ առճակատումը կամ, այլ խոսքերով ասած, լայնամասշտաբ պատերազմը, և դրա հավանականությունը պատմական մաքսիմումի վրա է։
    Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա դրանք կարծես թե չեն ստացվում:
    Միջազգայնագետ Սուրեն Սարգսյան
    @armgeopolitic

  • Քանի դեռ Հայաստանում բոլորը կենտրոնացած են սպասվող ընտրությունների վրա, կուսակցո…

    Քանի դեռ Հայաստանում բոլորը կենտրոնացած են սպասվող ընտրությունների վրա, կուսակցությունները փորձում են վերադասավորվել, վերլուծաբանները՝ տոկոսներ հաշվել, կանխատեսել, թե ով կընտրվի, կամ ուժերի ինչ հարաբերակցություն կձևավորվի, ամենահիմնարար հարցը մնում է լուսանցքում՝ կառավարման համակարգի հարցը։
    Դեռևս Սերժ Սարգսյանի օրոք, երբ Հայաստանը նախագահական համակարգից անցում կատարեց դեպի խորհրդարանական, այս վտանգի մասին էինք խոսում ու հենց այս հեռանկարը աչքի առաջ ունենալով էինք դուրս եկել փողոց՝ մերժելով ի դեմս Սերժի հենց այս համակարգը։ Այն ժամանակ քննադատության հիմնական առանցքը մեկն էր՝ թույլ չտալ իշխանության հավերժացում։ Պատահական չէ, որ հենց Նիկոլ Փաշինյանն էր այդ օրերին հրապարակներում կոչ անում՝ «Մերժիր Սերժին», և այդ քննադատությունն արդար էր։
    Բայց այսօր նույն համակարգը շարունակում է գործել, և նույն վտանգը ոչ միայն չի վերացել, այլև դարձել է լռությամբ ընդունված նորմ։ Համակարգը, որի դեմ դուրս էին գալիս իրենք, այժմ ծառայում է հենց իրենց։
    Զարուհի Հովհաննիսյան

    Երբ «ժողովրդի ընտրությունը» դառնում է անժամկետ իշխանություն — MediaLab Newsroom-Laboratory

    Քանի դեռ Հայաստանում բոլորը կենտրոնացած են սպասվող ընտրությունների վրա, կուսակցությունները փորձում են վերադասավորվել, վերլուծաբանները՝ տոկոսներ հաշվել, կանխատեսել, թե ով կընտրվի, կամ ուժերի ինչ հարաբերակցություն կձևավորվի, ամենահիմնարար հարցը մնում է լուսանցքում՝…

  • Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են երկկողմ տնտեսական աշխատանքային խումբ ստեղծ…

    🇷🇺🇺🇦 Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են երկկողմ տնտեսական աշխատանքային խումբ ստեղծել:
    Սերգեյ Լավրով
    @armgeopolitic

  • Աղմկահարույց կրակոցներն ու սպանությունը եղել է կնոջ պատճառով. նոր մանրամասներ«Ի…

    🇦🇲 Աղմկահարույց կրակոցներն ու սպանությունը եղել է կնոջ պատճառով. նոր մանրամասներ
    «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ այսօր Երևանում տեղի ունեցած աղմկահարույց կրակոցներն ու սպանությունը եղել է կնոջ պատճառով։
    Կրակոցների կիզակետում Աջափնյակում փողոցային կյանքով հայտնի Նարեկն է։ Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ նա փորձել է քայլեր անել միջադեպի մյուս կողմի տղաներից մեկին մտերիմ կնոջ նկատմամբ, ինչն էլ դարձել է լարվածության պատճառ։
    Կենցաղային վեճը կարճ ժամանակում սրվել է և վերածվել հրաձգության, որի հետևանքով կա զոհ: Սկզբում միմյանց դանակահարել են, հետո գործի են դրել ավտոմատներ:
    Տեղեկություններ էին շրջանառվում, թե դեպքը կարող է կապ ունենալ Ֆազի ընտանիքի հետ, սակայն մեր աղբյուրները պնդում են, որ դա չի համապատասխանում իրականությանը։ Ֆազի եղբայրը՝ Գրիգոր Գրիգորյանը, այս պահին Հայաստանում չէ, և որևէ առնչություն չունի տեղի ունեցածի հետ:
    Լրագրող Լիա Սարգսյան
    @armgeopolitic