Քանի դեռ Հայաստանում բոլորը կենտրոնացած են սպասվող ընտրությունների վրա, կուսակցությունները փորձում են վերադասավորվել, վերլուծաբանները՝ տոկոսներ հաշվել, կանխատեսել, թե ով կընտրվի, կամ ուժերի ինչ հարաբերակցություն կձևավորվի, ամենահիմնարար հարցը մնում է լուսանցքում՝ կառավարման համակարգի հարցը։
Դեռևս Սերժ Սարգսյանի օրոք, երբ Հայաստանը նախագահական համակարգից անցում կատարեց դեպի խորհրդարանական, այս վտանգի մասին էինք խոսում ու հենց այս հեռանկարը աչքի առաջ ունենալով էինք դուրս եկել փողոց՝ մերժելով ի դեմս Սերժի հենց այս համակարգը։ Այն ժամանակ քննադատության հիմնական առանցքը մեկն էր՝ թույլ չտալ իշխանության հավերժացում։ Պատահական չէ, որ հենց Նիկոլ Փաշինյանն էր այդ օրերին հրապարակներում կոչ անում՝ «Մերժիր Սերժին», և այդ քննադատությունն արդար էր։
Բայց այսօր նույն համակարգը շարունակում է գործել, և նույն վտանգը ոչ միայն չի վերացել, այլև դարձել է լռությամբ ընդունված նորմ։ Համակարգը, որի դեմ դուրս էին գալիս իրենք, այժմ ծառայում է հենց իրենց։
Զարուհի Հովհաննիսյան
Երբ «ժողովրդի ընտրությունը» դառնում է անժամկետ իշխանություն — MediaLab Newsroom-Laboratory
Քանի դեռ Հայաստանում բոլորը կենտրոնացած են սպասվող ընտրությունների վրա, կուսակցությունները փորձում են վերադասավորվել, վերլուծաբանները՝ տոկոսներ հաշվել, կանխատեսել, թե ով կընտրվի, կամ ուժերի ինչ հարաբերակցություն կձևավորվի, ամենահիմնարար հարցը մնում է լուսանցքում՝…
Թողնել պատասխան