Category: Գեոպոլիտիկա

  • Իշխանության «ֆանատները» պետք է առնվազն լռեն, ոչ միայն որովհետեւ տգիտությունը «լո…

    Իշխանության «ֆանատները» պետք է առնվազն լռեն, ոչ միայն որովհետեւ տգիտությունը «լուռ է գեղեցիկ», այլ որովհետեւ լռել են, երբ իրենց երկրպագության օբյետը խորհրդարանում Սահմանադրություն էր փոխում՝ Սահմանադրական դատարանի իր չուզած դատավորներին հեռացնելու եւ ուզածներին նշանակելու համար:
    Երբ ձեր երկրպագության օբյեկտը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով արել է դա, իսկ դուք ոչ միայն չեք լռել, այլ ծափահարել եք, առնվազն պետք է լռեք՝ երբ նույն քաղաքական հայեցողությամբ Սահմանադրության փոփոխության տարբերակ է դիտարկում մրցակից ուժը:
    Ընդ որում, երկու դեպքում էլ ըստ էության ամեն ինչ օրինականության շրջանակում է, որովհետեւ այդ հնարավորությունը նախատեսված է հենց Սահմանադրությամբ:
    Հակոբ Բադալյան
    @armgeopolitic

  • Բուժաշխատողի աշխատավարձը շեշտակի քչացել է, 100 հազարից 15 հազար ստացող բժիշկը չի…

    ❗️Բուժաշխատողի աշխատավարձը շեշտակի քչացել է, 100 հազարից 15 հազար ստացող բժիշկը չի կարող որակյալ ծառայություն մատուցել. բժիշկ Գևորգ Գրիգորյան
    @News_5TV

  • Իրանի ԻՀՊԿ-ն լայնածավալ ռազմածովային զորավարժություններ է սկսել Հորմուզի նեղուց…

    🇮🇷 Իրանի ԻՀՊԿ-ն լայնածավալ ռազմածովային զորավարժություններ է սկսել Հորմուզի նեղուցում։
    @armgeopolitic

  • Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ դատավոր չէ․ նրա վերաբերյալ կայացված մեղադրական դատավճ…

    🇦🇲 Հրայր Թովմասյանն այլևս ՍԴ դատավոր չէ․ նրա վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:
    @armgeopolitic

  • Եվրոպան կզինվի՞«The Guardian»-ի համար համատեղ հոդվածում բրիտանացի և գերմանացի բ…

    🇪🇺 Եվրոպան կզինվի՞
    «The Guardian»-ի համար համատեղ հոդվածում բրիտանացի և գերմանացի բարձրաստիճան զինվորականները կոչ են արել եվրոպական հանրությանը ընդունել լայնածավալ վերազինման անհրաժեշտությունը և, համապատասխանաբար, ավելացնել ռազմական ծրագրերի ֆինանսավորումը՝ սոցիալական ծրագրերի հաշվին։
    «Ռուսական սպառնալիքը» և Մոսկվայի հետ պատերազմի նախապատրաստությունները նշվում են որպես նման որոշումների արդարացում։
    @armgeopolitic

  • Նեթանյահուն նշել է՝ որ դեպքում Իրանի հետ համաձայնության կգաԹեհրանը պետք է հեռաց…

    🇮🇱🇮🇷 Նեթանյահուն նշել է՝ որ դեպքում Իրանի հետ համաձայնության կգա
    ▪️Թեհրանը պետք է հեռացնի ամբողջ ուրանը և ապամոնտաժի բոլոր հարստացման օբյեկտները:
    ▪️Սահմանափակի իր հրթիռների հեռահարությունը մինչև 300 կմ՝ կանխելու համար դրանց հասնելը Իսրայել։
    ▪️Դադարեցնի աջակցել իր միջնորդներին Մերձավոր Արևելքում։
    @armgeopolitic

  • Ավանդական «Ո՞վ է մեղավոր» շարքիցՈ՞վ է մեղավոր ասֆալտի այս վիճակի համար։ Իհարկե, …

    Ավանդական «Ո՞վ է մեղավոր» շարքից
    Ո՞վ է մեղավոր ասֆալտի այս վիճակի համար։ Իհարկե, ՊՈՒՏԻՆԸ !!!
    @armgeopolitic
    🇦🇲 5 սմ-ի փոխարեն՝ 2,5 սմ․ անորակ ու ատկատով արված ասֆալտի առեղծվածը․ ի՞նչ է բացահայտում Արթուր Չախոյանը։ @armgeopolitic

  • Մեր գրառումը 2025 թվականի հուլիսին, երբ հայտարարվեց Խորխոռունու սպանության «բացա…

    Մեր գրառումը 2025 թվականի հուլիսին, երբ հայտարարվեց Խորխոռունու սպանության «բացահայտման» մասին։ Վստահ եղեք՝ մենք արդեն բավականին լավ ենք ճանաչում այս իշխանություններին ու գիտենք իրենց ձեռագիրը 👇
    «Վահրամ Խորխոռունու սպանության բացահայտման մասին Քննչական կոմիտեի ներկայացրածը ինձ չհամոզեց։
    Եթե շատ կոպիտ համեմատական տանեմ, ապա սա նման է նրան, որ հայտարարեն` հոկտեմբերի 27-ի հեղինակը Նաիրի Հունանյանն է ու գործը այդպիսով փակեն։ Բոլորս գիտենք, որ Հունանյանը ընդամենը եղել է կատարողը։ Այստեղ էլ կատարողների անունները շատ վաղուց հայտնի էին»:
    https://t.me/armgeopolitic/27866
    🇦🇲 ՊՆ փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործով ենթադրյալ մարդասպանին ազատ են արձակել Ընդամենը ամիսներ առաջ իշխանությունները մեծ աղմուկով հայտարարեցին, որ «բացահայտել» են Խորխոռունու սպանությունը։ Հենց այդ ժամանակ ենք կարճ դիտարկում կատարել՝ նշելով…

    The Geopolitics / Գեոպոլիտիկա

    Վահրամ Խորխոռունու սպանության բացահայտման մասին Քննչական կոմիտեի ներկայացրածը ինձ չհամոզեց։
    Եթե շատ կոպիտ համեմատական տանեմ, ապա սա նման է նրան, որ հայտարարեն` հոկտեմբերի 27-ի հեղինակը Նաիրի Հունանյանն է ու գործը այդպիսով փակեն։ Բոլորս գիտենք, որ Հունանյանը…

  • ՊՆ փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործով ենթադրյալ մարդասպանին ազատ ե…

    🇦🇲 ՊՆ փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանության գործով ենթադրյալ մարդասպանին ազատ են արձակել
    Ընդամենը ամիսներ առաջ իշխանությունները մեծ աղմուկով հայտարարեցին, որ «բացահայտել» են Խորխոռունու սպանությունը։
    Հենց այդ ժամանակ ենք կարճ դիտարկում կատարել՝ նշելով, որ որևէ բան բացահայտված չէ ու սա ավելի շատ «գործը փակել» է հիշեցնում, քան «բացահայտում», ինչն արդեն այսօր հաստատվում է։
    @armgeopolitic

  • Մի քանի հարց Արամ ՎարդևանյանինՆախորդ շաբաթ ներկայացվեց Սամվել Կարապետյանի կուսակ…

    Մի քանի հարց Արամ Վարդևանյանին
    Նախորդ շաբաթ ներկայացվեց Սամվել Կարապետյանի կուսակցությունը, որի ղեկավար մարմնում, այսինքն, top 5-ում մենք տեսանք նաև Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանի անունը, որը նախորդ ընտրություններին մասնակցել էր «Հայաստան» դաշինքի ցուցակով։
    Մինչև բուն հարցերը ձևակերպելը, 2 հստակ բան ֆիքսենք․
    1․ Քաղաքականության մեջ թիմ փոխելը խնդրահարույց է, եթե չկա հստակ բացատրություն։
    2․ Ես ուզում եմ, որ Սամվել Կարապետյանն ու իր թիմը քաղաքականության մեջ հաջողեն, դրա համար գտնում եմ, որ բոլոր այս քննարկումները մենք պետք է ունենանք հրապարակային դաշտում։ Եթե կան հարցեր, եկեք բաց խոսենք դրանց մասին։
    Հիմա ձևակերպեմ հարցերը, որոնց պատասխանները ես ցանկանում եմ ստանալ հարգարժան Արամ Վարդևանյանից, ոչ թե փաստաբան Արամ Վարդևանյանից, այլ քաղաքական գործիչ Արամ Վարդևանյանից, քանի որ ինքը այս «թեմայի տակ» մտել է արդեն որպես քաղաքական գործիչ։
    1․ Արամ ջան, «Հայաստան» դաշինքով պատգամավոր դառնալուց հետո ի՞նչն է եղել մանդատը վայր դնելու պատճառը։ Արդյո՞ք եղել են տարաձայնություններ, քաղաքական հակասություններ այդ թիմի հետ։ Պաշտոնական հայտարարության մեջ զուտ նշված է, որ ցանկանում ես վերադառնալ փաստաբանական գործունեության։ Այսինքն, ինչ-որ պահից ճիշտ չես համարել շարունակել քաղաքական պայքարը որպես ընդդիմադիր պատգամավոր։
    2․ Այժմ դու ընտրություններին մասնակցում ես արդեն Սամվել Կարապետյանի թիմի կազմում։ Որևէ խնդիր այստեղ չկա, ես չեմ փորձում հակադրել Ռոբերտ Քոչարյանին ու Սամվել Կարապետյանին, բայց եթե այն ժամանակ որոշում ես կայացրել դուրս գալ քաղաքական պայքարից, ապա ի՞նչն է քեզ այժմ ստիպել քաղաքական պայքարի մեջ մտնել արդեն Սամվել Կարապետյանի հետ։ Ի՞նչն է եղել քո որոշման հիմքում, որը ստիպել է քեզ կրկին մտնել ընտրական ցուցակ, արդեն մեկ այլ ընդդիմադիր ուժի կազմում։
    3․ Եթե Սամվել Կարապետյանը չկարողանա վերցնել իշխանությունը, դու պատկերացնու՞մ ես քեզ որպես ընդդիմադիր պատգամավոր, թե՞ նորից վայր ես դնելու մանդատդ ու վերադառնաս փաստաբանական գործունեության։
    Որպես քաղաքական գործընթացներին հետևող ու որոշակի լսարան ունեցող մարդ՝ ինձ համար կարևոր է, թե ովքեր են գտնվում Սամվել Կարապետյանի կողքին, որպեսզի ես իմանամ՝ այդ մարդիկ Կարապետյանի կողքին մնացո՞ղ են, թե՞ կեսից գնացող են ու ես գտնում եմ, որ այս հարցերը, որոնց մասին խոսվում է «պատերի տակ», բաց քննարկման առարկա դառնան հրապարակային դաշտում, որովհետև այո, Սամվել Կարապետյանի հաջողությունը կարևոր է ընդդիմադիր դաշտի համար, բայց այդ հաջողությունը միայն թիմային աշխատանքի արդյունք կարող է լինել, իսկ դրա համար, այո, կարևոր է, թե ինչ թիմ է հավաքվում։
    Պարոն Վարդևանյանը չպետք է նեղանա այս հարցադրումներից կամ Սամվել Կարապետյանի թիմում չպետք է մտածեն, որ մենք հարվածում ենք իրենց նման հարցադրումներով, հակառակը՝ սա հենց իրենց համար է արվում առաջին հերթին։ Եթե մարդ զբաղվում է քաղաքական գործունեությամբ, ապա պետք է կարողանա պատասխանատվություն կրել իր քայլերի համար ու բացատրել դրանք, և հենց դա էլ մենք ակնկալում ենք։
    Photo