Category: Գեոպոլիտիկա

  • ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր եղել է Հրազդանում, հանդիպում ունեցել …

    🇦🇲 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր եղել է Հրազդանում, հանդիպում ունեցել համակիրների հետ, շրջել քաղաքում:
    @armgeopolitic

  • Նա չէր կարծում, որ կհամբուրի իմ հետույքը:Դոնալդ Թրամփը՝ Սաուդյան Արաբիայի թագաժ…

    🇺🇸🇸🇦 Նա չէր կարծում, որ կհամբուրի իմ հետույքը:
    Դոնալդ Թրամփը՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգի մասին
    @armgeopolitic

  • Ի՞նչ թշնամի, Ռուսաստանը մեր բարեկամն է, ընկերն է: Հեսա գնում եմ Ռուսաստան, մենք…

    🇦🇲🇷🇺 Ի՞նչ թշնամի, Ռուսաստանը մեր բարեկամն է, ընկերն է: Հեսա գնում եմ Ռուսաստան, մենք կապերը պահում ենք:
    Նիկոլ Փաշինյան
    @armgeopolitic

  • Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակել է մի գնդապետի կողմից իրեն ուղարկված նամակ, որի …

    Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակել է մի գնդապետի կողմից իրեն ուղարկված նամակ, որի բովանդակությունը խնդրանք էր այն մասին, որ Փաշինյանի միջնորդությամբ իր կոչումը բարձրացնեն ու դարձնեն գեներալ:
    Ճանաչելով Փաշինյանին` ունեմ ներքին համոզմունք, որ ոչ մի նամակ էլ չկա, ոչ մի գնդապետ էլ իրեն չի դիմել նման հարցով, նամակը ստեղծել ու տարածել է հենց ինքը` Փաշինյանը: Այս քայլով Փաշինյանը ցույց է տալիս, որ բանակ, որպես կառույց, գոյություն չունի, նախարարն ու ԳՇ պետը դեկորատիվ ֆիգուրներ են (ինչն այսօր այդպես էլ կա) ու ինքն է որոշողը, թե ով ինչ կոչում ունենա ու ինչ պաշտոնի նշանակվի ԶՈւ-ում ու այդ նշանակումները արվելու են ոչ թե պրեֆեսիոնալիզմի սկզբունքով, այլ մեկ անձին հավատարմություն հայտնելու: Այս քայլով Փաշինյանն ինքն է «ակնարկում» զինվորականներին, որ կոչումների հարցով պետք է իրեն դիմել, ինքն է որոշողը: Սա ոչնչացնել է ռազմական կառավարման ամբողջ ուղղահայացը, ինչը արվել է նաև պատերազմի ժամանակ:
    Իսկ եթե, այնուամենայնիվ, այդ նամակը իրական է ու կա նման գնդապետ, ապա դա վկայում է նրա մասին, որ վերը շարադրված պարբերությունն արդեն իրականություն է ու Փաշինյանը հրապարականին ձևով ողջունում է այդ փաստը:
    Եթե վարչապետի պաշտոնը զբաղեցնելիս լիներ պետական մտածողություն ունեցող ու բանակը, դրա կառավարումը հասկացող անձ, ապա տվյալ գնդապետի նամակը ոչ միայն չէր հրապարակվի, այլև նրան կպատժեին ու կհեռացնեին զինվորական ծառայությունից:
    @armgeopolitic

  • Որոշակի շփումներ ունեցանք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ, գրեթե բոլոր թի…

    Որոշակի շփումներ ունեցանք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ, գրեթե բոլոր թիմերի հետ էլ ունենք ջերմ, ընկերական հարաբերություններ, սակայն նրանցից ոչ մեկ տեղյակ չէր Նարեկ Կարապետյանի հայտարարած դաշինքի մասին: Այսինքն, մեր ճանաչած ընդդիմադիր թիմերից ու գործիչներից, կարծես թե, չկա ներգրավվածություն այդ դաշինքում:
    Ուստի, հարց է առաջանում, թե ու՞մ հետ են դաշինք կազմում Կարապետյանները:
    @armgeopolitic
    🇦🇲 Նարեկ Կարապետյանը հայտարարեց ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին` «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»: @armgeopolitic

  • Նարեկ Կարապետյանը հայտարարեց ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին` «Ուժե…

    🇦🇲 Նարեկ Կարապետյանը հայտարարեց ընտրություններին դաշինքով մասնակցելու մասին` «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ»:
    @armgeopolitic

  • 44-օրյա պատերազմին վերաբերող քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման պահանջով այ…

    44-օրյա պատերազմին վերաբերող քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակման պահանջով այս օրերին մի խումբ քաղաքացիներ են հանդես գալիս Ազգային ժողովում: Ի՞նչ են ասում նրանք: Ասում են` եթե քննել եք, կան մեղավորներ, հրապարակեք, տեսնենք այդ զեկույցը: Մեզ տարիներ շարունակ այդ զեկույցի անունն էիք տալիս, ինչի՞ համար չեք հրապարակում:
    Այս մարդկանց պահանջներն իշխանություններն անտեսում են, նրանց հայհոյում են, վիրավորում, հիմա էլ սկսել են ձերբակալել:
    Այս քննիչ հանձնաժողով կոչվածին մասնակցել է նաև նախկին ռազմական ղեկավարությունը` նախարար, ԳՇ պետ: Հիմա իրենք ասելիք չունե՞ն այս ապօրինությունների մասով: Ձեզ չի հետաքրքրու՞մ, թե ձեզ ինչ գործընթացի մասնակից դարձրեցին, բա էս մարդիկ դա են պահանջում, որ հրապարակվի զեկույցը: Դուք նման պահանջ չունե՞ք, թե՞ որ պահանջեք, ձեզ էլ կձերբակալեն: Այսինքն, էս մարդիկ նաև ձեր իրավունքների համար են հայհոյանք ուտում ու ձերբակալվում, առաջինը դուք պետք է գնաք իրենց կողքը կանգնեք ու պահանջեք, որ հրապարակեն:
    Ամեն անգամ, երբ նոր մի իրավիճակ է ստեղծվում, դա ուղղակի հիասթափության նոր առիթ է դառնում, ուրիշ ոչինչ:

  • Ես կոչ եմ անում բոլոր հայերին՝ չվախենալ։ Թույլ մի՛ տվեք, որ նույն մարդիկ, ովքեր…

    🇦🇲 Ես կոչ եմ անում բոլոր հայերին՝ չվախենալ։ Թույլ մի՛ տվեք, որ նույն մարդիկ, ովքեր արդեն ապացուցել են, որ ի վիճակի չեն պաշտպանել Հայաստանը, ձեզ կրկին սպառնան պատերազմով։
    Ես ձեզ մեկ բան եմ խոստանում․ միասին մենք կկերտենք երկարատև և ուժեղ խաղաղություն՝ բաց ճակատով:
    Սամվել Կարապետյան
    @armgeopolitic

  • Ռուսաստանում մոբիլիզացիայի նոր ալիք չի լինի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԽ քարտո…

    🇷🇺 Ռուսաստանում մոբիլիզացիայի նոր ալիք չի լինի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԽ քարտուղար Դմիտրի Մեդվեդևը:
    @armgeopolitic

  • Հանիրավի հանրային պարսավանք, լուսանկարների տարածում, անմեղության կանխավարկածի խա…

    Հանիրավի հանրային պարսավանք, լուսանկարների տարածում, անմեղության կանխավարկածի խախտում, իրականության հետ կապ չունեցող տեղեկությունների շրջանառություն։
    Այսպիսով՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի Քրեական Դատարանը (նախագահող՝ ԱՆԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ) ՀՀ ԱԳՆ աշխատակից՝ Աշխեն Ալեքսանյանի վարույթով հրապարակեց վերդիկտ, ըստ որի Ալեքսանյանն իրեն մեղսագրվող ՀՀ Քր. Օր.-ի 418-րդ հոդվածով, (ազատազրկում՝ 15-20 տարի կամ ցմահ) այլ կերպ ասած՝ պետական դավաճանության մեղադրանքով Ալեքսանյանն ԱՐԴԱՐԱՑՎԵՑ։
    Ըստ Դատարանի՝ վերջինիս գործողություններում առկա էր ՀՀ Քր Օր.-ի 441-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարք (առավելագույնը՝ 4 տարի ազատազրկում)։
    Թեպետ պաշտպանական կողմը ևս կբողոքարկի դատավճիռը վերաքննիչ քրեական դատարանում, այնուամենայնիվ ցանկանում ենք հատուկ շնորհակալություն հայտնել Դատարանին՝ անկողմնակալ, օբյեկտիվ և անաչառ քննության համար։
    Փաստաբան Աբգար Պողոսյան
    @armgeopolitic