Նիկոլ Փաշինյանն այսօր հրապարակել է մի գնդապետի կողմից իրեն ուղարկված նամակ, որի բովանդակությունը խնդրանք էր այն մասին, որ Փաշինյանի միջնորդությամբ իր կոչումը բարձրացնեն ու դարձնեն գեներալ:
Ճանաչելով Փաշինյանին` ունեմ ներքին համոզմունք, որ ոչ մի նամակ էլ չկա, ոչ մի գնդապետ էլ իրեն չի դիմել նման հարցով, նամակը ստեղծել ու տարածել է հենց ինքը` Փաշինյանը: Այս քայլով Փաշինյանը ցույց է տալիս, որ բանակ, որպես կառույց, գոյություն չունի, նախարարն ու ԳՇ պետը դեկորատիվ ֆիգուրներ են (ինչն այսօր այդպես էլ կա) ու ինքն է որոշողը, թե ով ինչ կոչում ունենա ու ինչ պաշտոնի նշանակվի ԶՈւ-ում ու այդ նշանակումները արվելու են ոչ թե պրեֆեսիոնալիզմի սկզբունքով, այլ մեկ անձին հավատարմություն հայտնելու: Այս քայլով Փաշինյանն ինքն է «ակնարկում» զինվորականներին, որ կոչումների հարցով պետք է իրեն դիմել, ինքն է որոշողը: Սա ոչնչացնել է ռազմական կառավարման ամբողջ ուղղահայացը, ինչը արվել է նաև պատերազմի ժամանակ:
Իսկ եթե, այնուամենայնիվ, այդ նամակը իրական է ու կա նման գնդապետ, ապա դա վկայում է նրա մասին, որ վերը շարադրված պարբերությունն արդեն իրականություն է ու Փաշինյանը հրապարականին ձևով ողջունում է այդ փաստը:
Եթե վարչապետի պաշտոնը զբաղեցնելիս լիներ պետական մտածողություն ունեցող ու բանակը, դրա կառավարումը հասկացող անձ, ապա տվյալ գնդապետի նամակը ոչ միայն չէր հրապարակվի, այլև նրան կպատժեին ու կհեռացնեին զինվորական ծառայությունից:
@armgeopolitic

Թողնել պատասխան