Category: Գեոպոլիտիկա

  • Թրամփը հետ է կանգնել Իրանի վերաբերյալ սահմանած կարմիր գծից, այն է՝ զրոյական մակ…

    🇺🇸🇮🇷 Թրամփը հետ է կանգնել Իրանի վերաբերյալ սահմանած կարմիր գծից, այն է՝ զրոյական մակարդակի ուրանի հարստացում։
    Bloomberg
    @armgeopolitic

  • Միհրան Պողոսյանը հետաքրքիր անձնավորություն է, երբեք առիթ չի եղել հետը շփվելու, բ…

    Միհրան Պողոսյանը հետաքրքիր անձնավորություն է, երբեք առիթ չի եղել հետը շփվելու, բայց կա 2 դրվագ իր հետ կապված, որի մասին ստորև կխոսեմ։
    1. Պողոսյանը նախկին իշխանության այն եզակի դեմքերից մեկն է, ով նախընտրեց ոչ թե գործարքի գնալ այս իշխանության հետ, «լեզու գտնել», այլ դեռևս Նիկոլ Փաշինյանի ամենաբարձր ռեյտինգի ժամանակներում սկսեց խոսել նրա դեմ ու հեռացավ ՀՀ-ից։ Նման կերպ վարվեց նաև Ռուբեն Հայրապետյանը։
    2. Պողոսյանի երկրորդ արարքը, որը ես անձամբ գնահատում եմ, դա այն էր, որ վերջերս նա բաց խոսեց 2018-ի իրադարձությունների մասին՝ շատ անկեղծ ասելով, որ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելը եղել է ՀՀԿ-ի քաղաքական որոշումը ու անձամբ Սերժ Սարգսյանի ցուցումը։ Տեսանյութը՝ կից։
    Այլ հարցեր ևս կան, որոնց պատասխանները կուզեի լսել Միհրանից։ Եթե բաց մտնում ես քաղաքական պայքարի մեջ, պետք է այդպես բաց ձևով էլ մնացած ամեն ինչը անկեղծորեն ներկայացնես հանրությանը, իսկ Միհրանը շատ բան, այսպես ասած, ներսից է տեսել ու, վստահաբար, շատ ասելու բան կունենա։

  • Սա ևս շատ կարևոր ու ուշագրավ թեմա է։ Ընդունել են օրենք, որով արգելում են քաղաքա…

    🇦🇲 Սա ևս շատ կարևոր ու ուշագրավ թեմա է։ Ընդունել են օրենք, որով արգելում են քաղաքական ուժերին նախընտրական շրջանում իրենց անունից կամ իրենց հետ որևէ փոխկապակցվածություն ունեցող հիմնադրամների անունից իրականացնել բարեգործություն, ԲԱՅՑ իշխանությունները նույն բանը անում են պետության անունից՝ ժողովրդի մուծած հարկերով։
    Կոնկրետ մի դրվագը, որը կապված է Սյունիքի մարզում նման «բարեգործության» հետ, ներկայացնում է Ալիկը Ալեքսանյան։
    @armgeopolitic

  • Սպիտակ տունը հայտարարել է, որ Գերագույն դատարանի որոշումից հետո «որոշ երկրների»…

    🇺🇸 Սպիտակ տունը հայտարարել է, որ Գերագույն դատարանի որոշումից հետո «որոշ երկրների» նկատմամբ սահմանված մաքսատուրքերն այլևս չեն գործում:
    @armgeopolitic
    🔴🇺🇸 ԱՄՆ Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել Թրամփի կողմից այլ երկրների նկատմամբ սահմանված մաքսատուրքերը՝ նախագահի որոշումները համարելով անօրինական Ինքը՝ Թրամփը, Գերագույն դատարանի որոշումն անվանել է «ամոթալի»: @armgeopolitic

  • Իսկ Ծառուկյան Գագիկը մտածու՞մ է, որ նման «գործիչների» իր տապանը լցնելով` ինքը հա…

    Իսկ Ծառուկյան Գագիկը մտածու՞մ է, որ նման «գործիչների» իր տապանը լցնելով` ինքը հաջողելու՞ է: Լու՞րջ:
    Պարոն Ծառուկյան, Գևորգյան Արմենը իր ո՞ր արժանիքի համար է տապանի տոմս ստացել: Վերջին 5 տարում պատգամավոր էր, էտ ի՞նչ է արել, ծպտունը չենք լսել: Ապօրինի գույքի թեմայով ընդհանրապես չխոսենք էլի:
    Լավ, դուք չեք հասկանու՞մ ընդդիմության ներսում իրական խնդիրը:
    @armgeopolitic

  • Ռոբերտ Քոչարյանը այս ի՞նչ աստղաբույլ էր հավաքել իր թիմում: Ով որտեղ կարողացավ` թ…

    Ռոբերտ Քոչարյանը այս ի՞նչ աստղաբույլ էր հավաքել իր թիմում: Ով որտեղ կարողացավ` թռավ: Սենց չի լինելու, ժող ջան, գնահատականներ են տրվելու:
    Սպասում ենք Արմենի մասով ինֆորմացիայի հստակեցման: Դեռ զերծ ենք մնում գնահատականներից:
    @armgeopolitic

  • Խստորեն դատապարտում ենք Բարձրագույն դատական խորհրդի ֆեյսբուքյան էջով 2026թ. փետ…

    🇦🇲 Խստորեն դատապարտում ենք Բարձրագույն դատական խորհրդի ֆեյսբուքյան էջով 2026թ. փետրվարի 20-ին տարածված հայտարարությունը` այն որակելով որպես փաստաբանների ու իրավապաշտպանների քննադատական խոսքը լռեցնելու և նրանց մասնագիտական գործունեության նկատմամբ ճնշում գործադրելու անթաքույց փորձ:
    Բարձրագույն դատական խորհրդին վերագրվող այս հայտարարությունը անցնում է փաստաբանական համայնքի հետ ինստիտուցիոնալ հարաբերությունների ընդունելի սահմանները: Նման գործելաոճը վտանգավոր է փաստաբանական համայնքի և դատական իշխանության միջև արհեստական հակադրություն ստեղծելու հնարավորության առումով:
    Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
    @armgeopolitic

  • Այն քրեական վիճակը, որն այսօր ունենք երկրում, պարզապես աղետ է:Մինչ այս վիճակի հա…

    Այն քրեական վիճակը, որն այսօր ունենք երկրում, պարզապես աղետ է:
    Մինչ այս վիճակի համար պատասխանատու իշխանություններն ու ոստիկանությունը «նախկիններով» շեղում եմ ժողովրդին ու թիկնազոր տալիս կարգալույծ տերտերներին, մեր երկիրը վերածվում է իսկապես մի կրիմինալ շրջանի:
    Եթե տանից դուրս եկար ու քեզ չգյուլլեցին կամ չդանկեցին, բախտավոր մարդ ես:
    🇦🇲 Aravot-ի տեղեկություններով, այսօր կեսօրին Գյումրու կենտրոնական Վազգեն Սարգսյան փողոցի կանգառում տրանսպորտի սպասող մարդկանց աչքի առաջ դանակահարություն է տեղի ունեցել․ կանգնել է մի մեքենա, որից 4-5 հոգի դանակներով զինված իջնելով ՝ հարձակվել են կանգառում կանգնած…

  • Ինչպես ծաղրել սեփական ժողովրդին:Հուսանք` արդեն այս տարի քեզ ու քո նմաններին ժողո…

    Ինչպես ծաղրել սեփական ժողովրդին:
    Հուսանք` արդեն այս տարի քեզ ու քո նմաններին ժողովուրդը իր քվեով դուրս կշպրտի կառավարման համակարգից, իսկ եթե չշպրտի, ուրեմն հաշտ է, որ իրեն նման ձևով ծաղրեն ու էշի տեղ դնեն:
    @armgeopolitic

  • Մեր իրականության մեջ ոչ միայն սեռաքաղց կանայք են խնդիր, այլև սեռաքաղց «տղամարդիկ…

    Մեր իրականության մեջ ոչ միայն սեռաքաղց կանայք են խնդիր, այլև սեռաքաղց «տղամարդիկ»: «Տղամարդկանց» պարագայում ավելի վատ դրսևորում էլ ունենք, դա աբիժնիկությունն ու չարությունն է կյանքում մի բան ավել հասած մարդկանց նկատմամբ, ամեն հարմար առիթի դեպքում թույնը բաց են թողնում:
    Սրա դրսևորումներն ու հետևանքները ամեն օր տեսնում ենք` սոցցանցերից սկսած մինչև կոնկրետ իրավիճակներ: Լավ, կանանց դեռ մի կողմ դնենք, տղեն, տղամարդը մի ուրիշ տղամարդու մասին սոցցանցերում ինչ-որ բան գրի՞, վիրավորի՞, լու՞րջ:
    Սեռով պայմանավորված խտրականություն այստեղ չպետք է անենք. այս խնդիրը կա ու դեռ մեծ հարց է` ավելի մեծ փորձանք նման կանա՞յք են, թե՞ «տղամարդիկ»:
    Իհարկե, նման գրառումները կարող են ոչ միանշանակ ընդունվել, բայց եթե կա ակնհայտ խնդիր, հասարակությունը թունավորող խնդիր, դրա մասին լռելն էլ ճիշտ չեմ համարում: