Խստորեն դատապարտում ենք Բարձրագույն դատական խորհրդի ֆեյսբուքյան էջով 2026թ. փետ…

🇦🇲 Խստորեն դատապարտում ենք Բարձրագույն դատական խորհրդի ֆեյսբուքյան էջով 2026թ. փետրվարի 20-ին տարածված հայտարարությունը` այն որակելով որպես փաստաբանների ու իրավապաշտպանների քննադատական խոսքը լռեցնելու և նրանց մասնագիտական գործունեության նկատմամբ ճնշում գործադրելու անթաքույց փորձ:
Բարձրագույն դատական խորհրդին վերագրվող այս հայտարարությունը անցնում է փաստաբանական համայնքի հետ ինստիտուցիոնալ հարաբերությունների ընդունելի սահմանները: Նման գործելաոճը վտանգավոր է փաստաբանական համայնքի և դատական իշխանության միջև արհեստական հակադրություն ստեղծելու հնարավորության առումով:
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով