Category: Գեոպոլիտիկա

  • Հարգելի Ameriabank CJSC, ես ինչի՞ համար կանխիկ գործարք կատարելու պարագայում, դից…

    Հարգելի Ameriabank CJSC, ես ինչի՞ համար կանխիկ գործարք կատարելու պարագայում, դիցուք, ձեր իսկ բանկի տերմինալից Ameriabank-ի իմ քարտային հաշիվը համալրելու դեպքում պետք է QR-ով նույնականացվեմ Telcell-ի միջոցով։
    Ես չեմ ուզում օգտվեմ Telcell-ից, ես չեմ ուզում իրենց app-ը ունենամ, բայց ձեր բանկը ստիպում է ինձ, որպես ձեր բանկի հաճախորդի, մի հատ էլ Telcell-ի օղակով անցնել, որպեսզի կարողանամ իմ հաշիվը կամ քարտը համալրել կամ որևէ այլ գործարք անել։
    Բանկը իր հաճախորդին ՍՏԻՊՈՒՄ Է գնալ ու մտնել վճարահաշվարկայինի մեջ։ Ըստ ձեզ՝ սա կոմպետենտ քա՞յլ է։ Դուք լու՞րջ եք։

  • Սա Իսրայելի պատերազմն է, բայց դրա գինը ամբողջ աշխարհն է վճարում։ Սա պատերազմ է …

    🇹🇷🇮🇱🇮🇷🇺🇸 Սա Իսրայելի պատերազմն է, բայց դրա գինը ամբողջ աշխարհն է վճարում։ Սա պատերազմ է Նեթանյահուի իշխանության համար, բայց 8 միլիարդ մարդ է կրում դրա ծանրությունը։
    Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Իրանի պատերազմի մասին
    @armgeopolitic

  • Իրանը հրաժարվել է բանակցել Դոնալդ Թրամփի գլխավոր դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆի և Ջ…

    🇮🇷🇺🇸 Իրանը հրաժարվել է բանակցել Դոնալդ Թրամփի գլխավոր դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ՝ մեղադրելով նրանց դավաճանության մեջ, հաղորդում է The Telegraph-ը։
    @armgeopolitic

  • Նիկոլի Միշիկը պահանջում է Քոչարյանի հրաժարականը. Politik.amԾծակի պատճառով Նիկոլ …

    Նիկոլի Միշիկը պահանջում է Քոչարյանի հրաժարականը. Politik.am
    Ծծակի պատճառով Նիկոլ Փաշինյանին երկար տարիներ ֆինանսավորած Միքայել Մինասյանը վերջապես մի կողմ է նետել իր դիմակը և բաց ցույց է տալիս, որ իր խնդիրը քաղաքական դաշտում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարն է։ Այս հարցում ևս Միքայել Մինասյանն ու Նիկոլ Փաշինյանը դաշնակիցներ են։
    Վերջին մի քանի օրերին Մինասյանի, կամ ինչպես իր մտերիմներն են ասում՝ Միշիկի, ձեռքի տակ մնացած քարոզիչները ակտիվորեն պայքարում են Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Այս օրերին Միշիկի քարոզիչները ինչ ցնդաբանություն ասես չփորձեցին դաշտ նետել, բայց դրանք այնքան ծիծաղելի են, որ չեն դառնում քննարկման առարկա։ Բանը հասավ նրան, որ Միշիկը իր քարոզիչներից մեկի բերանով պահանջում է, որ երկրորդ նախագահ Քոչարյանը դուրս գա քաղաքականությունից կամ, այլ կերպ ասած, հրաժարական տա։
    Սա հենց այն նպատակն է, որը երկար տարիներ սպասարկել են նրանք։ 2018-ից առաջ դա անում էին իրենց կողմից «աճեցվող» Նիկոլ Փաշինյանով, Արման Բաբաջանյանով, Ստյոպա Սաֆարյանով և այլ կերպարներով, իսկ հիմա, չունենալով իշխանություն և դառնալով իրենց նախկին գործիքների ներկա գործիքները, ստիպված են իրենց դեմքով անել կեղտոտ գործը։
    Միշիկին, սակայն, մեծ հիասթափություն է սպասվում։ Ինչ զարգացումներ էլ տեղի ունենան Հայաստանում՝ փոխվի իշխանությունը, թե չփոխվի, Միշիկի և իր խմբակի գնացքը գնացել է։ Նրանց արդեն որևէ մեկի քաղաքականությունից դուրս գալն ու չգալը չի օգնելու, ինչպես տարիներով մեռած մարդու դիակին արհեստական շնչառությունը։ Դիակը չի կենդանանա, բայց շնչառություն տվողը նեկրոֆիլի տպավորություն է թողնում։
    https://politik.am/am/nikoli-mishiky-pahanjum-e-qocharyani-hrazharakany

    Նիկոլի Միշիկը պահանջում է Քոչարյանի հրաժարականը | Politik.am

    Ծծակի պատճառով Նիկոլ Փաշինյանին երկար տարիներ ֆինանսավորած Միքայել Մինասյանը վերջապես մի կողմ է նետել իր դիմակը և բաց ցույց է տալիս, որ իր խնդիրը քաղաքական դաշտում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարն է։ Այս հարցում ևս Միքայել Մինասյանն ու Նի…

  • Սպառողների պաշտպանության հանձնաժողովը դրսևորեց ցինիզմ ու ոտնահարեց բոլորի շահը:…

    🇦🇲 Սպառողների պաշտպանության հանձնաժողովը դրսևորեց ցինիզմ ու ոտնահարեց բոլորի շահը:
    ՀՀ կառավարությունը շարունակում է փեշերը փռել Վեոլիա ջրի նկատմամբ: Ինչու՞
    Վեոլիան ասում է` հավաքական երևանցիներ ձեզ 23 ժամ ջուր եմ տվել, գոհ եղեք,
    Գյուղաբնակ քաղաքացիներ ձեզ էլ 20 ժամ եմ ջուր տվել, գոհ եղեք:
    Արփինե Հովհաննիսյան
    @armgeopolitic

  • Եթե համադրում ենք ռեսուրսները, ու նայում թե այդ պարագայում Իրանը ինչ օրն ա գցել …

    Եթե համադրում ենք ռեսուրսները, ու նայում թե այդ պարագայում Իրանը ինչ օրն ա գցել ԱՄՆ-ին ու Իսրայելին, ապա հայերը պատշաճ պատերազմին պատրաստվելու ու հաղթել ձգտող ղեկավարության պարագայում հանգիստ կարող էին ջախջախել Ադրբեջանին։ Ու այսօր ազգին պարտության, աղետի, հայրենազրկության ու նվաստացման հացրածը բարբաջում ա, թե բա ես ձեզ համար խաղաղություն եմ բերել։ Քանի որ ազգին այնպես ա կոտրել (զոհեր հանուն ոչնչի հանրահայտ մոդելով), որ ոչ մեկը անգամ չմտածի, որ կարելի էր հաղթել ու հաղթանակով ստանալ խաղաղությունը, իրական արժանապատիվ ու հպարտ խաղաղությունը…
    Արգիշտի Կիվիրյան
    @armgeopolitic

  • Ամերիկյան մամուլը հայտնում է, որ Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին համաձայ…

    🇺🇸🇮🇷 Ամերիկյան մամուլը հայտնում է, որ Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին համաձայնվել է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ
    Իրանական կողմից դեռ մեկնաբանություն չկա այս տեղեկության առթիվ:
    @armgeopolitic

  • Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդականը նշել է, որ ԱՄՆ-ը, որպես հիմնական դ…

    🇫🇷🇺🇸 Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդականը նշել է, որ ԱՄՆ-ը, որպես հիմնական դաշնակից, դառնում է անկանխատեսելի, ինչը ռիսկեր է ստեղծում երկրի անվտանգության համար։
    @armgeopolitic

  • Ամենայն հարգանքով փոքր կուսակցությունների և ուժերի նկատմամբ, բայց եթե չի ստացվու…

    Ամենայն հարգանքով փոքր կուսակցությունների և ուժերի նկատմամբ, բայց եթե չի ստացվում միավորման գործընթաց խոշոր որևէ ուժի հետ ու վստահ եք, որ չեք հաղթահարելու անցողիկ շեմը, ապա երևի թե ավելի ճիշտ կլինի ընդհանրապես չմասնակցել ընտրություններին, քան մասնակցել ու 1 տոկոսին մոտ ձայն հավաքել։
    «Մասնակցել՝ մասնակցության համար» մոտեցումը քաղաքականության մեջ տանում է դեպի անլրջացում։
    @armgeopolitic

  • ԱՄՆ Պետդեպարտամենտը ստեղծել է ստորաբաժանում՝ արհեստական ​​բանականության և արտաս…

    🇺🇸 ԱՄՆ Պետդեպարտամենտը ստեղծել է ստորաբաժանում՝ արհեստական ​​բանականության և արտասահմանյան երկրների այլ զարգացող տեխնոլոգիաների սպառնալիքների դեմ պայքարելու համար։
    @armgeopolitic