Category: Գեոպոլիտիկա

  • Պարսից Ծոցի արաբական երկրների Խորհուրդը հայտարարել է, որ երկրները որեւէ կերպ չե…

    💥 Պարսից Ծոցի արաբական երկրների Խորհուրդը հայտարարել է, որ երկրները որեւէ կերպ չեն մասնակցելու Իրանի դեմ ռազմական որեւէ գործողության:
    Այդ հայտարարությունը հաջորդել է Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆի այն հայտարարությանը, որ ԱՄՆ պատրաստվում է Իրանի դեմ ցամաքային գործողության՝ ծոցի երկրներից մեկի մասնակցությամբ: Ղալիբաֆը սպառնացել էր, որ Իրանի տարածքի հանդեպ այդպիսի գործողության պարագայում Թեհրանը ամբողջապես կվերացնի տվյալ երկրի կենսական ենթակառուցվածքները: Շատերը համարեցին, որ խոսքը Էմիրությունների մասին է:
    Գնահատականն այն էր, որ Աբու Դաբին առանց այդ էլ խնդիր ունի Իրանի հետ՝ Հորմուզի նեղուցին հարող երեք կղզիների մասով, որոնք 197 թվականին ռեգիոնից բրիտանացիների հեռանալուց հետո զբաղեցրել է Իրանը: Էմիրությունները համարում են, որ այդ կղզիները պատկանում են իրենց: Ըստ այդմ, հնարավոր էր համարվում, որ ԱՄՆ կարող է օգտագործել հանգամանքը եւ զբաղեցնել այդ կղզիները, մի կողմից Հորմուզի նեղուցում ռազմական դիրքավորման համար, մյուս կողմից գուցե Իրանի հանդեպ հաղթանակի այսպես ասած բարձր ակտ սահմանելու եւ այդպիսով պատերազմից դուրս գալու համար: Հնարավոր էր դիտարկվում, որ ԱՄՆ կարող է օգտագործել Էմիրությունների դրոշն այդ կղզում, որի ներքո կապահովեր ամերիկյան ռազմական ներկայություն:
    Եվ ահա, տարածվում է Ծոցի արաբական երկրների Խորհրդի հայտարարությունը: Իհարկե բարդ է ասել, թե որքանով է այդ հայտարարությունը այդուհանդերձ բացառում որեւէ տարբերակ: Բոլոր դեպքերում, կրկնեմ նախօրեի միտքս, որ կարծես թե պատերազմը հասել է մի կետի, երբ կամ կողմերը կգնան որեւէպայմանավորվածության, կամ արդեն էսկալացիան կգնա անհամեմատ ավելի մասշտաբային սցենարով:
    Մի բան կարծես թե հստակ է, որ այս կետում երկար մնալ՝ իրավիճակը չի կարող:🇮🇷🇺🇸🇦🇪🇶🇦🇸🇦

  • Brent տեսակի նավթի գինը բարձրացել է մեկ բարելի համար 108 դոլարից բարձր։@armgeop…

    🛢 Brent տեսակի նավթի գինը բարձրացել է մեկ բարելի համար 108 դոլարից բարձր։
    @armgeopolitic

  • «Գնա, քու*** լավդ»․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կրկին աչքի է ընկել լկտի պահված…

    🔴🇦🇲 «Գնա, քու*** լավդ»․ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կրկին աչքի է ընկել լկտի պահվածքով՝ հայհոյելով քաղաքացուն։
    @armgeopolitic

  • Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավտոմատ է նվիրել Կիմ Չեն Ընին։@armgeopo…

    🇧🇾🇰🇵 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ավտոմատ է նվիրել Կիմ Չեն Ընին։
    @armgeopolitic

  • Washington Post-ը գրում է, որ Իրանի  հրթիռային հարվածները Դիմոնայի և Արադի ուղղո…

    Washington Post-ը գրում է, որ
    Իրանի  հրթիռային հարվածները Դիմոնայի և Արադի ուղղությամբ ի հայտ են բերել Իսրայելի ՀՕՊ համակարգի խնդիրները՝ առաջացնելով նոր մտահոգություններ որսացող հրթիռների հասանելիության, համակարգի սահմանափակումների և տևական պատերազմի պայմաններում պաշտպանություն ապահովելու Իսրայելի կարողության վերաբերյալ։
    Նշվում է, որ իրանական հրթիռները ճեղքել են իսրայելական պաշտպանությունը և ուղիղ հարվածներ հասցրել քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ, ինչի հետևանքով 115 մարդ է տուժել, որից 11-ը ծանր վիրավորվել է։
    Washington Post-ը փոխանցում է, որ Իսրայելի պաշտոնական դեմքերն ասում են, որ հին վախերն են արտահայտվում. Իրանը կարող է բավարար հրթիռներ արտադրել, որպեսզի հաղթահարի Իսրայելի բազմաշերտ պաշտպանության համակարգը։
    Իսրայելի անվտանգության ծառայության նախկին աշխատակիցը զգուշացրել է, որ իսրայելական պաշտպանությունն ի զորու չէ դիմադրել 3000-5000 հրթիռի։
    Կա ևս մեկ խնդիր. գին և պաշար. որսացող հրթիռները թանկ արժեն, մինչդեռ  պաշտոնական դեմքերն ասում են, թե իրական խնդիրը հասանելիությունն է, ոչ թե գինը։

  • Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփը Իրանը «դժոխք կդարձնի, եթե Թեհրանը համաձայն…

    🇺🇸🇮🇷 Սպիտակ տունը հայտարարել է, որ Թրամփը Իրանը «դժոխք կդարձնի, եթե Թեհրանը համաձայնության չգա:
    @armgeopolitic

  • Եթե Սամվել Կարապետյանը հաջողություն չգրանցի առաջիկա ընտրություններում, մենք իրեն…

    Եթե Սամվել Կարապետյանը հաջողություն չգրանցի առաջիկա ընտրություններում, մենք իրեն չենք նախանձում, որովհետև իր հավաքած թիմից «թ» տառն էլ չի մնալու։
    Հորդորում ենք գոնե ցուցակը կազմելիս խոհեմություն և հեռատեսություն դրսևորել, ինչպես նաև հաշվարկել հնարավոր բոլոր սցենարները։
    @armgeopolitic

  • Իրանի հետ պատերազմը կարող է տարիներով թուլացնել ԱՄՆ ռազմական հզորությունը․ The …

    🇺🇸🇮🇷 Իրանի հետ պատերազմը կարող է տարիներով թուլացնել ԱՄՆ ռազմական հզորությունը․ The Economist
    Այս պատերազմը սպառում է զինամթերք և հյուծում ռազմածովային ուժերը, որոնք արդեն իսկ ծանրաբեռնվածության տակ էին, գրում է բրիտանական ամսագիրը։
    @armgeopolitic

  • Ի՞նչ է տեղի ունենում այս պահին Հայաստանի քաղաքական դաշտումՆիկոլ Փաշինյանն ամեն գ…

    Ի՞նչ է տեղի ունենում այս պահին Հայաստանի քաղաքական դաշտում
    ▪️Նիկոլ Փաշինյանն ամեն գնով փորձում է «էժան բանավեճի» մեջ ներքաշել Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Գագիկ Ծառուկյանին։ Սա նրա մոտ չի հաջողվում, ինչը նրան ավելի ագրեսիվ է դարձնում։
    ▪️«Ընդդիմության» մի շերտ փորձում է ամեն գնով «էժան բանավեճի» մեջ ներքաշել Ռոբերտ Քոչարյանին՝ «Նիկոլին ես պահում», «անցողիկը չես անցնելու» և այլն, ինչը ևս չի ստացվում ու դրա արդյունքում այդ «ընդդիմադիրները» դառնում են ավելի ագրեսիվ, որովհետև եթե Քոչարյանը չի մտնում այդ խաղի մեջ, իրենք այլ խոսելու կամ առաջարկելու բան չունեն։
    ▪️Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի թիմերը ակտիվորեն պատրաստվում են ընտրություններին։ Նրանց խնդիրն է չտրվել իշխանական ու «ընդդիմադիր» սադրանքներին և շարունակել աշխատանքն իրենց էլեկտորատի հետ։
    ▪️Հանրությունը պետք է ուշադիր լինի, թե նախընտրական փուլում ովքեր են ամենաշատը հարվածներ հասցնում գլխավոր ընդդիմադիր ուժերին ու կատարի անհրաժեշտ հետևությունները։ Ընդ որում՝ մենք կարող ենք չսիրել այդ ընդդիմադիրներին, բայց եթե մենք իրենց խփում ենք, ասում ենք՝ դուք սխալ եք, դուք «Նիկոլ եք պահում» ու չենք ներկայացնում «Նիկոլի հեռացման» մեր առաջարկը, այլ ուղղակի «մեր ենք քրֆում» որևէ ընդդիմադիրի, ապա առնվազն հետապնդում ենք այլ՝ Նիկոլ Փաշինյանի շահերից բխող նպատակ։
    @armgeopolitic

  • Ալեքսանդր Լուկաշենկոն և Կիմ Չեն Ընը ստորագրեցին Բելառուսի Հանրապետության և Կորե…

    🇧🇾🇰🇵 Ալեքսանդր Լուկաշենկոն և Կիմ Չեն Ընը ստորագրեցին Բելառուսի Հանրապետության և Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական ​​Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր։
    @armgeopolitic