Category: Գեոպոլիտիկա

  • ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցության գործնական տեսանելի արդյունքներ դեռևս չկան,…

    🇷🇺🇺🇸🇺🇦 ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցության գործնական տեսանելի արդյունքներ դեռևս չկան, բացի Ուկրաինայի հարցով սկսված երկխոսությունից:
    Սերգեյ Լավրով
    @armgeopolitic

  • 500 մետր լայնությամբ ճանապա՞րհ․ ի՞նչ եք տալիս ԱՄՆ-ինԱրհեստական բանականությանը հա…

    500 մետր լայնությամբ ճանապա՞րհ․ ի՞նչ եք տալիս ԱՄՆ-ին
    Արհեստական բանականությանը հարցրեցինք, թե ըստ միջազգային ստանդարտների՝ որքա՞ն կարող է կազմել ամեն կողմից 4 երթևեկության գոտի (ընդհանուր 8 երթևեկության գոտի) ունեցող ճանապարհի լայնությունը։ Սա այն հնարավոր ամենալայն ճանապարհն է, որը կարող է կառուցվել Մեղրիում, սրանից ավելի լայն պարզապես հնարավոր չէ։ Պատասխանը հետևյալն է․
    ▪️Երթևեկելի գոտիներ
    1 գոտի ≈ 3.75 մ (բարձր արագությունների համար ընդունված առավելագույն ստանդարտ)
    8 գոտի × 3.75 մ = 30 մետր
    ▪️Արտաքին եզրային գոտիներ
    Արտաքին լայն եզրագոտի՝ 3.0 մ յուրաքանչյուր կողմում
    2 × 3 մ = 6 մետր
    ▪️Ներքին եզրային գոտիներ
    1.0–1.5 մ յուրաքանչյուր կողմում
    Ընդհանուր ≈ 2–3 մետր
    ▪️Կենտրոնական բաժանարար գոտի
    Կախված նախագծից՝
    Նվազագույն՝ 3–5 մ
    Լայն տարբերակներում՝ 8–15 մ (անվտանգության և կանաչապատման համար)
    Ընդհանուր լայնություն՝ 48–50 մետր
    Հիմա պարոն Փաշինյան, դուք այդ ի՞նչ եք 500 մետր լայնությամբ տալիս ԱՄՆ-ին, եթե առավելագույն լայնությունը կարող է լինել 50 մետր, դա էլ առավելագույնը։ 10 անգամ ավելի լայն տարածք որպես ի՞նչ եք տալիս ԱՄՆ-ին, ի՞նչ ռեժիմ է գործելու այդ տարածքում, ի՞նչ է լինելու այդ տարածքում։
    @armgeopolitic
    Photo

  • Որքան էլ այս ռեժիմը ճոռումաբանում էր Հայաստանի ինքնիշխանության մասին, Նիկոլը բա…

    🇦🇲 Որքան էլ այս ռեժիմը ճոռումաբանում էր Հայաստանի ինքնիշխանության մասին, Նիկոլը բացահայտ հրճվանքով կապեց Հայաստանի հետագա գոյությունը օտարերկրյա պետության և այդ պետության կողմից իրականացվելիք լոգիստիկ ծրագրի հետ։ Նման խոստովանությունը Հայաստանի պետականության հյուծման, արտաքին հնարավոր պրոտեկտորատի տակ դնելու և ինքնիշխանության ճգնաժամի վկայությունն է։
    TRIPP-ի մասին եւս եղան որոշ «էքսկլյուզիվ» տեղեկություններ։ Այսպես, Նիկոլի խոսքից պարզ դարձավ, որ դրա լայնությունը լինելու է առնվազն 500 մետր, այսպիսով օտարերկրյա կառավարմանը կհանձնվի մեր պետական տարածքի մոտ 22 ք.կմ:
    Սա շողուլից ընկած պետության արտաքին քաղաքականություն է, որտեղ իրական անկախության եւ ինքնիշխանության մասին խոսք լինել չի կարող։
    Արմեն Աշոտյան
    @armgeopolitic

  • Թուրքիան չի ձգտում ազդեցություն հաստատել տարածաշրջանում և բացարձակապես որևէ մտա…

    🇹🇷 Թուրքիան չի ձգտում ազդեցություն հաստատել տարածաշրջանում և բացարձակապես որևէ մտադրություն չունի այլ պետություններ ձևավորելու։
    Ռեջեփ Թայիփ Էրդողան
    @armgeopolitic

  • Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ժամանել է Վաշինգտոն․ նախատեսված է նրա հա…

    🇮🇱🇺🇸 Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ժամանել է Վաշինգտոն․ նախատեսված է նրա հանդիպումը Դոնալդ Թրամփի հետ:
    @armgeopolitic

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընթացիկ տարվա առաջին կեսում այց կկատարի Չինաստան։@a…

    🔴🇷🇺🇨🇳 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընթացիկ տարվա առաջին կեսում այց կկատարի Չինաստան։
    @armgeopolitic

  • «Մեր Ձևով»-ի վարչապետի թեկնածուն կլինի գործարար Սամվել Կարապետյանը«Ժողովուրդ» օ…

    🔴🇦🇲 «Մեր Ձևով»-ի վարչապետի թեկնածուն կլինի գործարար Սամվել Կարապետյանը
    «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները նշում են, որ թեև Կարապետյանն ունի տարբեր երկրների քաղաքացիություն, այնուամենայնիվ, իրավական հարցերի մասով, ըստ նույն աղբյուրների, գտնվել են համապատասխան լուծումներ, որոնք հնարավորություն կտան նրան առաջադրվել վարչապետի թեկնածուի կարգավիճակով։
    Պաշտոնական հայտարարությունը սպասվում է վաղը։
    @armgeopolitic

  • Էջմիածնում ձերբակալվածների թիվը արդեն գերազանցում է 10-ը:@armgeopolitic Այսօր վ…

    🇦🇲 Էջմիածնում ձերբակալվածների թիվը արդեն գերազանցում է 10-ը:
    @armgeopolitic
    Այսօր վաղ առավոտից բռնաճնշումներ են սկսվել Վաղարշապատի ընդդիմադիր հայացքներ ունեցող տարբեր անձանց նկատմամբ: Մինչ այս պահը տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ: Մեր տեղեկություններով այս պահին ձերբակալված է 5 անձ: քպ-ականների վախերը Վաղարշապատից…

  • Ընդդիմադիրները նամակները հանձնեցի՞ն Վենսին Իսկ լսեցի՞ն ուղիղ հայտարարությունը Վե…

    Ընդդիմադիրները նամակները հանձնեցի՞ն Վենսին 😂
    Իսկ լսեցի՞ն ուղիղ հայտարարությունը Վենսի կողմից ընտրություններում Փաշինյանին աջակցելու մասին: Երևի մեր ընդդիմության նամակները կկարդա, միտքը կփոխի:
    Խելքներիդ ձյուն գա:

  • Հասարակությանը մատուցվում է մի հերթական անհեթեթ միտք, կապված «անխոչընդոտ ճանապա…

    💥 Հասարակությանը մատուցվում է մի հերթական անհեթեթ միտք, կապված «անխոչընդոտ ճանապարհ» ձեւակերպման հետ, որ կա Թրամպի ուղու ծրագրում, որ Հայաստանը պարտավորվում է տրամադրել Ադրբեջանից Նախիջեւան կապի համար:
    Մտքի «հեղինակը» ասում է, թե «բա հո չէ՞ր գրվելու խոչընդոտով ճանապարհ: Եթե անխոչընդոտ չես տալիս, ուրեմն նշանակում է խոչընդոտով ես տալիս»:
    Եվ այս անհեթեթությունը հեռուստաեթերով մատուցվում է հասարակությանը, «բռնաբարելով» ողջախոհությունն ու միաժամանակ ոտնահարելով հեռուստադիտողի բանականության կանխավարկածը:
    Ներեցեք, բայց տգիտություն է մտածել, թե՝ կամ պետք է գրել անխոչընդոտ ճանապարհ, կամ հակառակ դեպքում՝ խոչընդոտով ճանապարհ:
    Մտածող մարդը կհարցնի՝ իսկ հնարավոր չէ՞ պարզապես գրել ճանապարհ՝ տրամադրվում է ճանապարհ, միջազգային նորմերի, իրավական կարգավորումների, համաձայնությունների տրամաբանությանը համահունչ: Միայն տգիտություն է մտածել, որ որեւէ երկրի պետական մաքսային ու սահմանային կառույցների ստուգումները խոչընդոտ են այդ երկրով տարանցիկ անցնող որեւէ այլ պետության քաղաքացիների համար:
    Տգիտություն է մտածել, որ, եթե օրինակ հայկական բեռները ստուգվում են Վրաստանի ճանապարհներին, դա խոչընդոտ է Հայաստանի համար: Խոչընդոտն այն է, երբ այդ բեռները ստուգվում են օրենքից եւ իրավունքից դուրս, բացարձակ կամայականությամբ: Բայց, երբ ստուգողները ներկայացնում են դրա օրինական հիմքերն ու իրավական հիմնավորումները, դա բացարձակապես խոչընդոտ չէ:
    Իսկ, համաձայնագրում ամրագրվում է «անխոչընդոտ ճանապարհ» ձեւակերպումը, ապա դա ոչ միայն նշանակում է որեւէ ստուգման բացառում՝ լինի հիմնավոր, թե անհիմն, այլ ընդհանրապես՝ տվյալ ճանապարհի վրա որեւէ հայկական ներկայության բացառում: Ինչը եւ գործնականում հաստատվեց հունվարի 14-ի հայ-ամերիկյան համատեղ հայտարարությամբ: