500 մետր լայնությամբ ճանապա՞րհ․ ի՞նչ եք տալիս ԱՄՆ-ին
Արհեստական բանականությանը հարցրեցինք, թե ըստ միջազգային ստանդարտների՝ որքա՞ն կարող է կազմել ամեն կողմից 4 երթևեկության գոտի (ընդհանուր 8 երթևեկության գոտի) ունեցող ճանապարհի լայնությունը։ Սա այն հնարավոր ամենալայն ճանապարհն է, որը կարող է կառուցվել Մեղրիում, սրանից ավելի լայն պարզապես հնարավոր չէ։ Պատասխանը հետևյալն է․
▪️Երթևեկելի գոտիներ
1 գոտի ≈ 3.75 մ (բարձր արագությունների համար ընդունված առավելագույն ստանդարտ)
8 գոտի × 3.75 մ = 30 մետր
▪️Արտաքին եզրային գոտիներ
Արտաքին լայն եզրագոտի՝ 3.0 մ յուրաքանչյուր կողմում
2 × 3 մ = 6 մետր
▪️Ներքին եզրային գոտիներ
1.0–1.5 մ յուրաքանչյուր կողմում
Ընդհանուր ≈ 2–3 մետր
▪️Կենտրոնական բաժանարար գոտի
Կախված նախագծից՝
Նվազագույն՝ 3–5 մ
Լայն տարբերակներում՝ 8–15 մ (անվտանգության և կանաչապատման համար)
Ընդհանուր լայնություն՝ 48–50 մետր
Հիմա պարոն Փաշինյան, դուք այդ ի՞նչ եք 500 մետր լայնությամբ տալիս ԱՄՆ-ին, եթե առավելագույն լայնությունը կարող է լինել 50 մետր, դա էլ առավելագույնը։ 10 անգամ ավելի լայն տարածք որպես ի՞նչ եք տալիս ԱՄՆ-ին, ի՞նչ ռեժիմ է գործելու այդ տարածքում, ի՞նչ է լինելու այդ տարածքում։
@armgeopolitic
Photo
Թողնել պատասխան