Category: Գեոպոլիտիկա

  • Արամ Օրբելյանը քիչ մը մոլորեցնում էՍերժ Սարգսյանի սահամանդրություն գրող Հրայր Թո…

    Արամ Օրբելյանը քիչ մը մոլորեցնում է
    Սերժ Սարգսյանի սահամանդրություն գրող Հրայր Թովմասյանի սանիկն է, հայտնի «թանկարժեք» փաստաբան Արամ Օրբելյանը: Հիմա հարց, ինչու՞ է նա ընտրական օրենսգրքում բացակա կարգավորումը մանիպուլյացիայի ենթարկում և խաբում ժողովրդին։ Ընտրական օրենսգրքում չկա կանոն, որ եթե մանդատները չվերցնեն երկու խորհրդարան անցած ուժերը, ապա կանցնեն անցողիկը չհաղթահարածները։ Գոյություն չունի նման կարգավորում։
    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարող նման բան անել, Նիկոլն էլ նման բան չի կարող անել: Ուրեմն ինչու՞ է Օրբելյան Արամը մոլորեցնում։
    @armgeopolitic

  • Եթե չլիներ 2021-ի դառը փորձը, երևի սխալ կհամարեինք մանդատները չվերցնելը, կասեինք…

    Եթե չլիներ 2021-ի դառը փորձը, երևի սխալ կհամարեինք մանդատները չվերցնելը, կասեինք` լավ, թող գնան, փորձեն, բայց ԼԻԱՐԺԵՔ տեսանելի ու կանխատեսելի է, թե ինչ է լինելու այս ԱԺ-ում:
    Թող Կարապետյանը, Քոչարյանը ու հավանաբար նաև Ծառուկյանը որոշեն, բայց լսեն նաև իրենց ընտրողների ձայնը:
    @armgeopolitic
    🔴🇦🇲 «Հայաստան» դաշինքը պատրաստ է չվերցնել մանդատները. ի՞նչ քննարկում է տեղի ունեցել Քոչարյանի գլխավորությամբ Մեր տեղեկություններով` այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննարկում է ունեցել «Հայաստան» դաշինքի անդամների հետ ընտրությունների արդյունքների…

  • «Հայաստան» դաշինքը պատրաստ է չվերցնել մանդատները. ի՞նչ քննարկում է տեղի ունեցել…

    🔴🇦🇲 «Հայաստան» դաշինքը պատրաստ է չվերցնել մանդատները. ի՞նչ քննարկում է տեղի ունեցել Քոչարյանի գլխավորությամբ
    Մեր տեղեկություններով` այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քննարկում է ունեցել «Հայաստան» դաշինքի անդամների հետ ընտրությունների արդյունքների ու հետագա անելիքների հետ կապված:
    Դաշինքը պատրաստ է չվերցնել մանդատները ու չգնալ Ազգային ժողով, սակայն կարևորվել է, որ դա պետք է լինի ընդդիմադիր այլ գործընկերների հետ փոխադարձ ընդունելի ու կիրառելի քաղաքական որոշում:
    Սա, ըստ էության, նշանակում է, որ այժմ ամեն ինչ կախված է առաջատար ընդդիմադիր ուժից. եթե Սամվել Կարապետյանը կայացնում է մանդատները չվերցնելու որոշում, «Հայաստան» դաշինքը ևս կմիանա այդ քայլին:
    @armgeopolitic

  • Սիրելի’ հայրենակիցներ, Շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին տված վստահության յուրաք…

    🇦🇲 Սիրելի’ հայրենակիցներ,
    Շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին տված վստահության յուրաքանչյուր քվեի համար։
    Այս ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման ու ընտրախախտումների պայմաններում։
    Մենք վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները։ Այս պահին հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ:
    Առաջիկա անելիքների վերաբերյալ մոտեցումները կներկայացնենք այդ քննարկումների ավարտից հետո:
    Մի բան հստակ է՝ չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը։
    «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան
    08.06.2026թ.

    @armgeopolitic

  • Ստամբուլում Թուրքիա-Ադրբեջան-Թբիլիսի եռակողմ դեկլարացիա է ստորագրվել, որտեղ Եվր…

    Ստամբուլում Թուրքիա-Ադրբեջան-Թբիլիսի եռակողմ դեկլարացիա է ստորագրվել, որտեղ Եվրոպայի էներգետիկ անվտանգության համատեքստում հատուկ ուշադրություն է դարձվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի և «Հարավային գազային միջանցք»-ի դերին, ինչպես նաև՝ «Միջին միջանցք»-ի և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նշանակությանը:

  • Պարոն Էդգար Ղազարյան ջան, «Ուժեղ Հայաստանի» թիմին ու Սամվել Կարապետյանին մի մոլո…

    Պարոն Էդգար Ղազարյան ջան, «Ուժեղ Հայաստանի» թիմին ու Սամվել Կարապետյանին մի մոլորեցրեք, որ եթե մանդատները չեք վերցնում, դրանք իբր անցնում են փոքր ուժերին ու դուք դա լավ գիտեք, ինչու՞ եք թիմի ներսում այլ բան ասում 😉
    @armgeopolitic
    🇦🇲 «Գեոպոլիտիկա»-ի տեղեկություններով՝ «Ուժեղ Հայաստանի» թիմում մանդատները վերցնելու ու պատգամավոր աշխատելու ամենամեծ կողմնակիցն Էդգար Ղազարյանն է, իսկ Սամվել Կարապետյանն ունի հակառակ մոտեցում։ @armgeopolitic

  • Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը ՀՀ-ում անցկացված խորհրդարանական…

    🇦🇿🇦🇲 Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների առաջին արդյունքների հրապարակումից հետո շնորհավորել է ադրբեջանցիներին և նշել, որ իրենք հաջողությամբ «բուժում» են հայ ժողովրդին։
    @armgeopolitic

  • Մեր գնահատմամբ՝ ԲՀԿ-ն անցնելու է խորհրդարան։ Մի քանի տեղամասում ակնհայտորեն կա խ…

    Մեր գնահատմամբ՝ ԲՀԿ-ն անցնելու է խորհրդարան։ Մի քանի տեղամասում ակնհայտորեն կա խնդիր ձայների քիչ գրանցման մասով, ինչից հետո նրանք կհավաքեն անհրաժեշտ 60 ձայնը, իսկ Ծառուկյանին, այո, շեմից բաժանում է ընդամենը 60 ձայն։
    @armgeopolitic

  • «Ուժեղ Հայաստանից» Գոհար Մելոյանը մտել է եթեր, ասում է՝ եթե ընտրություններում ձե…

    «Ուժեղ Հայաստանից» Գոհար Մելոյանը մտել է եթեր, ասում է՝ եթե ընտրություններում ձեր իրավունքը խախտվել է, զանգեք այս հեռախոսահամարով։ Սա էն բանի գովազդն է հիշեցնում, էն 28-8-8-8-8, մի գրեք մեր հեռախոսահամարը, պարզապես հիշեք այն։
    «Ուժեղ Հայաստանի» ժողովուրդ ջան, դուք ընդդիմության առաջնորդություն եք վերցրել, մենք ձեզ չէինք քննադատում, շատ դեպքերում լռում էինք, որ չասեն, թե մենք ձեզ հարվածում ենք։ Լավ, դուք այս խելքով ու՞ր եք հասնելու։ Գոհարը Մելոյան, օրինակ, հասավ ԱԺ, վստահ ենք, որ սպանես՝ մանդատը վայր չի դնի, բայց հետո՞։ Սրան էինք ձգտու՞մ։
    Է ինչ ասենք։ Զանգեք Գոհարին, եթե ձեր իրավունքները խախտվել են, տեսնենք՝ ինչ է անում 🤦‍♂️

  • Իմպիչմենտ շոոուն սկսվեց: Հիմա արդեն շոուի մասնակիցներից մեկն ԱԺ-ում է, ծաղրում է…

    Իմպիչմենտ շոոուն սկսվեց: Հիմա արդեն շոուի մասնակիցներից մեկն ԱԺ-ում է, ծաղրում էր ընտրություններ գնացողներին, ինքը դարձավ պատգամավոր:
    @armgeopolitic