Category: Գեոպոլիտիկա

  • Bloomberg-ի աղբյուրները հայտնում են, որ Թուրքիան ճնշում է գործադրում Պարսից ծոցի…

    Bloomberg-ի աղբյուրները հայտնում են, որ Թուրքիան ճնշում է գործադրում Պարսից ծոցի արաբական երկրների վրա՝ չմիանալու Իրանի դեմ պատերազմին։
    Անկարան կոչ է արել Սաուդյան Արաբիային, ԱՄԷ-ին, Կատարին և մյուսներին զսպվածություն ցուցաբերել՝ ինտենսիվ դիվանագիտական ​​​​միջամտությունների միջոցով։
    Մինչ Պարսից ծոցի երկրները գնալով ավելի ագրեսիվ են դառնում նավահանգիստների, օդանավակայանների և էներգետիկ օբյեկտների վրա Իրանի հարվածներից, նրանք դեռևս խուսափում են անմիջականորեն պատերազմի մեջ մտնել, եթե Իրանը չհարվածի կարևորագույն ենթակառուցվածքներին, ինչպիսիք են էներգետիկ և ջրամատակարարման օբյեկտները։
    «Թուրքիան այսօր» լրատվական ալիք | @turkey2day

  • Ռուսաստանը 300 տոննա հումանիտար օգնություն է ուղարկում Իրան։@armgeopolitic…

    🇷🇺🇮🇷 Ռուսաստանը 300 տոննա հումանիտար օգնություն է ուղարկում Իրան։
    @armgeopolitic

  • Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուղևորվել է Հյուսիսային Կորեա:@armgeopo…

    🇧🇾🇰🇵 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուղևորվել է Հյուսիսային Կորեա:
    @armgeopolitic

  • Առաջին նկարում «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու անձնագիրն» է՝ 2020 թվակ…

    Առաջին նկարում «Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու անձնագիրն» է՝ 2020 թվականին իշխանությունների կողմից նախաձեռնված, սակայն հետո չեղարկված Սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի բուկլետը։
    «ՀՀ հպարտ քաղաքացու անձնագրի» վրա պատկերված էր Հայաստանի քարտեզը՝ Արցախի հետ միասին, և երբ այդ բուկլետները քարոզարշավի շրջանակներում բաժանվում էին քաղաքացիներին, տեղի ունեցավ հայտնի դեպք․ Նիկոլ Փաշինյանը մետրոյում (ամեն անգամ էլ ավելի ենք համոզվում, որ Փաշինյանին մետրոն հակացուցված է) այդ բուկլետը տվեց մի երիտասարդ աղջկա, որն էլ վերցրեց ու պատռեց այն։
    Երկրորդ նկարում՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՔՊ-ի կողմից կիրառվող քարոզչական գործիք դարձած կրծքանշանն է՝ ՀՀ քարտեզի տեսքով։ Վերջերս էլ Ալեն Սիմոնյանը, նեղացած երեխայի պես, բողոքում էր Փաշինյանին, թե քաղաքացիներից մեկը վերցնելով այդ կրծքանշանը՝ կոտրել ու գցել է գետնին։ Ասում էր՝ մեզ կարող են չսիրել, բայց ինչպե՞ս կարելի է անարգել մեր պետության քարտեզը։
    Մեր պետության քարտեզը հենց դուք եք անարգում՝ այն դարձնելով ձեզ համար քարոզչական գործիք։ Մարդիկ ոչ թե մեր պետական խորհրդանիշներին են դեմ, այլ ձեզ և ձեր վարած խայտառակ քաղաքականությանը։ Մեր պետական և ազգային խորհրդանիշներին ձեռք մի տվեք․ ձեր դեմքերով բուկլետներ ու կրծքանշաններ պատրաստեք, որ մարդիկ էլ հանգիստ սրտով գցեն գետնին կամ պատռեն և դա չլինի մեր սրբությունը։ Հայաստանի քարտեզը և մեր սրբագույն սիմվոլները հանգիստ թողեք․, իսկ կոնկրետ քարտեզի մասով ամեն անգամ, երբ դրան դիպչում եք, այն քառակուսի կիլոմետրերով փոքրանում է։
    Էդմոն Մարուքյան
    @armgeopolitic
    Photo

  • Հարգելի Ameriabank CJSC, ես ինչի՞ համար կանխիկ գործարք կատարելու պարագայում, դից…

    Հարգելի Ameriabank CJSC, ես ինչի՞ համար կանխիկ գործարք կատարելու պարագայում, դիցուք, ձեր իսկ բանկի տերմինալից Ameriabank-ի իմ քարտային հաշիվը համալրելու դեպքում պետք է QR-ով նույնականացվեմ Telcell-ի միջոցով։
    Ես չեմ ուզում օգտվեմ Telcell-ից, ես չեմ ուզում իրենց app-ը ունենամ, բայց ձեր բանկը ստիպում է ինձ, որպես ձեր բանկի հաճախորդի, մի հատ էլ Telcell-ի օղակով անցնել, որպեսզի կարողանամ իմ հաշիվը կամ քարտը համալրել կամ որևէ այլ գործարք անել։
    Բանկը իր հաճախորդին ՍՏԻՊՈՒՄ Է գնալ ու մտնել վճարահաշվարկայինի մեջ։ Ըստ ձեզ՝ սա կոմպետենտ քա՞յլ է։ Դուք լու՞րջ եք։

  • Սա Իսրայելի պատերազմն է, բայց դրա գինը ամբողջ աշխարհն է վճարում։ Սա պատերազմ է …

    🇹🇷🇮🇱🇮🇷🇺🇸 Սա Իսրայելի պատերազմն է, բայց դրա գինը ամբողջ աշխարհն է վճարում։ Սա պատերազմ է Նեթանյահուի իշխանության համար, բայց 8 միլիարդ մարդ է կրում դրա ծանրությունը։
    Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Իրանի պատերազմի մասին
    @armgeopolitic

  • Իրանը հրաժարվել է բանակցել Դոնալդ Թրամփի գլխավոր դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆի և Ջ…

    🇮🇷🇺🇸 Իրանը հրաժարվել է բանակցել Դոնալդ Թրամփի գլխավոր դեսպանորդներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ՝ մեղադրելով նրանց դավաճանության մեջ, հաղորդում է The Telegraph-ը։
    @armgeopolitic

  • Նիկոլի Միշիկը պահանջում է Քոչարյանի հրաժարականը. Politik.amԾծակի պատճառով Նիկոլ …

    Նիկոլի Միշիկը պահանջում է Քոչարյանի հրաժարականը. Politik.am
    Ծծակի պատճառով Նիկոլ Փաշինյանին երկար տարիներ ֆինանսավորած Միքայել Մինասյանը վերջապես մի կողմ է նետել իր դիմակը և բաց ցույց է տալիս, որ իր խնդիրը քաղաքական դաշտում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարն է։ Այս հարցում ևս Միքայել Մինասյանն ու Նիկոլ Փաշինյանը դաշնակիցներ են։
    Վերջին մի քանի օրերին Մինասյանի, կամ ինչպես իր մտերիմներն են ասում՝ Միշիկի, ձեռքի տակ մնացած քարոզիչները ակտիվորեն պայքարում են Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Այս օրերին Միշիկի քարոզիչները ինչ ցնդաբանություն ասես չփորձեցին դաշտ նետել, բայց դրանք այնքան ծիծաղելի են, որ չեն դառնում քննարկման առարկա։ Բանը հասավ նրան, որ Միշիկը իր քարոզիչներից մեկի բերանով պահանջում է, որ երկրորդ նախագահ Քոչարյանը դուրս գա քաղաքականությունից կամ, այլ կերպ ասած, հրաժարական տա։
    Սա հենց այն նպատակն է, որը երկար տարիներ սպասարկել են նրանք։ 2018-ից առաջ դա անում էին իրենց կողմից «աճեցվող» Նիկոլ Փաշինյանով, Արման Բաբաջանյանով, Ստյոպա Սաֆարյանով և այլ կերպարներով, իսկ հիմա, չունենալով իշխանություն և դառնալով իրենց նախկին գործիքների ներկա գործիքները, ստիպված են իրենց դեմքով անել կեղտոտ գործը։
    Միշիկին, սակայն, մեծ հիասթափություն է սպասվում։ Ինչ զարգացումներ էլ տեղի ունենան Հայաստանում՝ փոխվի իշխանությունը, թե չփոխվի, Միշիկի և իր խմբակի գնացքը գնացել է։ Նրանց արդեն որևէ մեկի քաղաքականությունից դուրս գալն ու չգալը չի օգնելու, ինչպես տարիներով մեռած մարդու դիակին արհեստական շնչառությունը։ Դիակը չի կենդանանա, բայց շնչառություն տվողը նեկրոֆիլի տպավորություն է թողնում։
    https://politik.am/am/nikoli-mishiky-pahanjum-e-qocharyani-hrazharakany

    Նիկոլի Միշիկը պահանջում է Քոչարյանի հրաժարականը | Politik.am

    Ծծակի պատճառով Նիկոլ Փաշինյանին երկար տարիներ ֆինանսավորած Միքայել Մինասյանը վերջապես մի կողմ է նետել իր դիմակը և բաց ցույց է տալիս, որ իր խնդիրը քաղաքական դաշտում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ պայքարն է։ Այս հարցում ևս Միքայել Մինասյանն ու Նի…

  • Սպառողների պաշտպանության հանձնաժողովը դրսևորեց ցինիզմ ու ոտնահարեց բոլորի շահը:…

    🇦🇲 Սպառողների պաշտպանության հանձնաժողովը դրսևորեց ցինիզմ ու ոտնահարեց բոլորի շահը:
    ՀՀ կառավարությունը շարունակում է փեշերը փռել Վեոլիա ջրի նկատմամբ: Ինչու՞
    Վեոլիան ասում է` հավաքական երևանցիներ ձեզ 23 ժամ ջուր եմ տվել, գոհ եղեք,
    Գյուղաբնակ քաղաքացիներ ձեզ էլ 20 ժամ եմ ջուր տվել, գոհ եղեք:
    Արփինե Հովհաննիսյան
    @armgeopolitic

  • Եթե համադրում ենք ռեսուրսները, ու նայում թե այդ պարագայում Իրանը ինչ օրն ա գցել …

    Եթե համադրում ենք ռեսուրսները, ու նայում թե այդ պարագայում Իրանը ինչ օրն ա գցել ԱՄՆ-ին ու Իսրայելին, ապա հայերը պատշաճ պատերազմին պատրաստվելու ու հաղթել ձգտող ղեկավարության պարագայում հանգիստ կարող էին ջախջախել Ադրբեջանին։ Ու այսօր ազգին պարտության, աղետի, հայրենազրկության ու նվաստացման հացրածը բարբաջում ա, թե բա ես ձեզ համար խաղաղություն եմ բերել։ Քանի որ ազգին այնպես ա կոտրել (զոհեր հանուն ոչնչի հանրահայտ մոդելով), որ ոչ մեկը անգամ չմտածի, որ կարելի էր հաղթել ու հաղթանակով ստանալ խաղաղությունը, իրական արժանապատիվ ու հպարտ խաղաղությունը…
    Արգիշտի Կիվիրյան
    @armgeopolitic