Category: Գեոպոլիտիկա

  • Ընդդիմադիրներ ջան, Հայկ Կոնջորյանին երևի այս մասով հարցեր կան ուղղելու, պետք չէ …

    Ընդդիմադիրներ ջան, Հայկ Կոնջորյանին երևի այս մասով հարցեր կան ուղղելու, պետք չէ թույլ տալ, որ նա ոգևորվի։
    @armgeopolitic
    Հայփոստի տնօրենի խորհրդականների, օգնականների տվյալները՝ ևս գաղտնիք «Հայփոստը» կրկին մերժել է պետական ընկերությանը վերաբերող տվյալներ տրամադրել «Ազատություն» ռադիոկայանին՝ հղում անելով անձնական տվյալների պաշտպանությանը։ Սրան զուգահեռ, Արդարադատության նախարարության…

  • ԱԺ-ում մեր ընդդիմադիր պատգամավորները Հայկ Կոնջորյանին պարբերաբար պետք է հիշեցնեն…

    ԱԺ-ում մեր ընդդիմադիր պատգամավորները Հայկ Կոնջորյանին պարբերաբար պետք է հիշեցնենք, որ որքան էլ նա «աքլորանա» ու «ծուղրուղու» անի, նրա և իր եղբոր հետ կապված հարցերը մոռացության չեն մատնվելու, մենք դա հիշում ենք ու չենք թողնելու, որ դա անցնի ու գնա:
    Հայկ ջան, խորը շունչ քաշիր, հանգստացիր, այլ մարդկանց վրա «աչոկներ» մի հավաքիր, որ քո հետ կապված հարցերը մոռացվեն, չեն մոռացվելու 😊
    @armgeopolitic

  • Financial Times-ը գրում է, որ Իրանը դիտարկում է Եվրոպայում ԱՄՆ ռազմական օբյեկտն…

    🇮🇷🇺🇸🇪🇺 Financial Times-ը գրում է, որ Իրանը դիտարկում է Եվրոպայում ԱՄՆ ռազմական օբյեկտների դեմ հարվածներ հասցնելու հնարավորությունը հետագա սրման դեպքում։
    Հրապարակման համաձայն՝ իրանցի զինվորականներն դիտարկել են Բուլղարիայում և Կիպրոսում ԱՄՆ օբյեկտների վրա հարձակումների հնարավորությունը, իսկ Թեհրանը նաև դիտարկում է Հորմուզի նեղուցում ստորջրյա օպտիկամանրաթելային մալուխների դեմ հարվածներ հասցնելու հնարավորությունը։
    @armgeopolitic

  • ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ Նարեկ Կարապետյանն ու մյուս խմբակցութ…

    🇦🇲 ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարներ Նարեկ Կարապետյանն ու մյուս խմբակցության ղեկավարը դեմ արտահայտվեցին վարչապետի տիկին Աննա Հակոբյանի առաջարկ-հանդիպմանը:
    @armgeopolitic

  • Ռուսաստանը բացառում է Ուկրաինայում հակամարտության սառեցումը ռազմաճակատի գծով:Կր…

    🇷🇺🇺🇦 Ռուսաստանը բացառում է Ուկրաինայում հակամարտության սառեցումը ռազմաճակատի գծով:
    Կրեմլ
    @armgeopolitic

  • Նստած ենք, բայց ծնկաչոք չենք, ասել է Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ ա…

    🇦🇿🇦🇲 Նստած ենք, բայց ծնկաչոք չենք, ասել է Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը՝ ադրբեջանական բանտից ուղարկած ձայնային ուղերձում
    Դավիթ Բաբայանը դիմել է բոլոր իրավապաշտպաններին և բարի կամքի մարդկանց։ Աուդիո հաղորդագրությունը News.am-ին փոխանցվել է Դավիթ Բաբայանի ընտանիքի միջոցով:
    @armgeopolitic

  • Ռուսաստանում պաշտոնից հեռացրել են մի պաշտոնյայի (տրանսպորտի նախարարի տեղակալին),…

    Ռուսաստանում պաշտոնից հեռացրել են մի պաշտոնյայի (տրանսպորտի նախարարի տեղակալին), որի նկատմամբ Ադրբեջանը խնդիր ունի և հետախուզում է հայտարարել:
    Մենք չենք կարող կույր ձևանալ ու չխոսել նրա մասին, որ Ռուսաստանի ուժը միայն Նիկոլ Փաշինյանի վրա է պատում ու այն, ինչ նրանք անում են հիմա Հայաստանի նկատմամբ, տասնապատիկը պետք է անեին Ադրբեջանի նկատմամբ, եթե այդքան սկզբունքային են իրենց համարում:
    Ալիևը բացահայտ աջակցություն է հայտնում Ուկրաինային, օկուպանտ է համարում Ռուսաստանին, կոչ է անում ուկրաինացիներին պայքարել իրենց հողերի համար: Պատկերացնու՞մ եք, թե ինչ վայնասուն կկապեին Մոսկվայում, եթե նման բան խոսեր Նիկոլը: Բա Ալիևի մասով ծպտուններդ խի՞ դուրս չի գալիս, ինչու՞ տնտեսական սանկցիաներ չեք կիրառում, մի հատ էլ հաճոյանում եք նրան:
    Հայաստանին պետք է ղեկավար, որը այդ թվում Ռուսաստանի հետ կվարի շատ ծանրակշիռ քաղաքականություն, իսկ Նիկոլ Փաշինյանը դա չի անում, նա վախենում է Ռուսաստանից ու փորձում է «խաղալ» Մոսկվայի հետ, ինչից էլ հենց լավագույնս օգտվում է Ռուսաստանը:
    @armgeopolitic

  • Գերմանական մամուլը հայտնում է, որ երկրում վերջին 1 տարում փակվել են շուրջ 200 հ…

    🇩🇪 Գերմանական մամուլը հայտնում է, որ երկրում վերջին 1 տարում փակվել են շուրջ 200 հազար աշխատատեղ, ինչը վկայում է գերմանական տնտեսության խորացող խնդիրների մասին։
    @armgeopolitic

  • Ալեն Սիմոնյան, սպիսատ արդեն իսկ արվել ես դու, իսկ վաղ թե ուշ սպիսատ կարվի քեզ մ…

    🇦🇲 Ալեն Սիմոնյան, սպիսատ արդեն իսկ արվել ես դու, իսկ վաղ թե ուշ սպիսատ կարվի քեզ միանգամյա օգտագործողը:
    Ռուբեն Մխիթարյան, «Ուժեղ Հայաստան» խմբակցություն
    @armgeopolitic

  • Այսօր ԱԺ-ում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցության պատգամավորներ…

    Այսօր ԱԺ-ում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցության պատգամավորները կարևոր հարցեր են բարձրացրել առողջապահական ոլորտին առնչվող: Խոսքը, մասնավորապես, ծանր հիվանդություններ ունեցող մարդկանց բուժման ընթացքի և դեղորայքի մասին էր, երբ պատգամավորները նշում էին, որ տվյալ հիվանդությունների դեղորայքը (քիմիոթերապիա, իմունոթերապիա և այլն) գրանցված չէ, մարդիկ դրանք թանկ գներով ձեռք են բերում սև շուկայից, շատ դեպքերում մարդկանց վաճառում են նաև անորակ, կեղծ դեղորայք:
    Իշխանությունների` իրականության հետ կապ չունեցող պնդումները, թե այդ բուժումն արդեն ֆինանսավորվում է առողջական ապահովագրության շրջանակներում ու մարդիկ այլևս ստիպված չեն մեծ գումարներ ծախսել, ուղղակի անարգանք է նման հիվանդություններ ունեցող մարդկանց և նրանց հարազատների նկատմամբ: Մարդիկ շարունակում են գումարներ հայթհայթել, դրամահավաքներ անել, որ կարողանան սև շուկայից գնել այդ անհայտ ծագման դեղորայքը:
    «Ուժեղ Հայաստանը» հայտարարեց, որ համապատասխան օրենսդրական նախաձեռնություն կներկայացնի դեղորայքի հետ կապված, որ մենք գրանցված և ավելի մատչելի գներով դեղորայք ունենանք Հայաստանում, այլ ոչ թե այդ դեղերը մի քանի անգամ բարձր արժեքով Հայաստան բերեն կոնկրետ մարդիկ ու դրանք իրացնեն սև շուկայում:
    Կարևոր եմ համարում, որ ընդդիմությունն այս հարցը մշտապես բարձրացնի, սա չափազանց կարևոր թեմա է, որը պետք է լուծում ստանա: