Category: Գեոպոլիտիկա

  • Քաղաքական պատասխանատվության, լեգիտիմության դեֆիցիտի վերաբերյալ առերեսումն անխո…

    🇦🇲 Քաղաքական պատասխանատվության, լեգիտիմության դեֆիցիտի վերաբերյալ առերեսումն անխուսափելի է: Փոփոխությունների օրակարգը հստսկ ներկայացվելու է, ատելության ու պառակտման օրակարգը սպառվելու է: Ունենալու ենք դիալեկտիկայի միջոցով անցում` չիմացությունից իմացության:
    Իրավունքը պետք է գերակայի:
    Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին
    Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին 🙏
    Արամ Վարդևանյան
    @armgeopolitic

  • Իրավունք#arpinebriefԵրկարաձգվել է ինքնակամ կառույցների օրինականացման ժամկետը: Մա…

    Իրավունք#arpinebrief
    Երկարաձգվել է ինքնակամ կառույցների օրինականացման ժամկետը: Մասնավորապես` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ սեփականության իրավունքով պատկանող հողամասերում առկա ամբողջությամբ ինքնակամ հանդիսացող կառույցները, կարող են հաշվառվել Կադաստրի կոմիտեում` կառավարության կողմից հաստատվող օրինականացման ենթակա ինքնակամ շինությունների ցանկում ընդգրկվելու համար
    և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ներկայացնել համապատասխան փաստաթղթերը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 30-ը: 

  • Մյուս կողմից, եթե դու ցուցակդ կազմում ես պայմանական Աղվան Վարդանյաններով կամ «մե…

    Մյուս կողմից, եթե դու ցուցակդ կազմում ես պայմանական Աղվան Վարդանյաններով կամ «մեր անուշ ախպերն ա, թող ցուցակում լինի» տրամաբանությամբ, ապա այո, գուցե, դու հայտնվես խորհրդարանում ու «անուշ ախպերներով», քավոր-սանիկներով «լռվցնեք» պառլամենտում` խժռելով քաղաքական առաջնորդի անունը, բայց բացառված է, որ այդ մոտեցմամբ հնարավոր է գալ իշխանության:
    Հայաստանում Նիկոլ Փաշինյանին կարող են հաղթել բացառապես քաղաքական մարդիկ, ագրեսիվ քաղաքական մարդիկ, ուղնուծուծով քաղաքական մարդիկ:
    @armgeopolitic
    Պարզ մաթեմատիկա Ընտրություններում Նիկոլ Փաշինյանին ձայն է տվել 700 հազարից ավել քաղաքացի։ ԲՀԿ-ի ձայների ապօրինի չեղարկման հանգամանքով հանդերձ՝ այս թիվը կեղծված չէ, որովհետև ընդդիմությունը, որը բոլոր տեղամասերում ունեցել է սեփական վստահված անձանց, չի ներկայացրել…

  • Վերադասավորումներ Թուրքիայի զինված ուժերում․ որքանո՞վ են դրանք ուշագրավ Հայաստան…

    Վերադասավորումներ Թուրքիայի զինված ուժերում․ որքանո՞վ են դրանք ուշագրավ Հայաստանի համար, ի՞նչ կապ կա 44-օրյա պատերազմի հետ։
  • Էդգար Ղազարյանի գործոնը․ սուր ընդդիմությո՞ւն, թե՞ ներհամակարգային բախման սկիզբԵ…

    🇦🇲 Էդգար Ղազարյանի գործոնը․ սուր ընդդիմությո՞ւն, թե՞ ներհամակարգային բախման սկիզբ
    Երեկոյան դիտելու համար հետաքրքիր քննարկում է:
    https://youtu.be/gaI8WvA3W5U

    Էդգար Ղազարյանի գործոնը․ սուր ընդդիմությո՞ւն, թե՞ ներհամակարգային բախման սկիզբ

    Նոր ԱԺ-ի առաջին ճգնաժամը․ Էդգար Ղազարյան, ներքին հակասություններ և կադրային վերադասավորումներ
    Այս տեսանյութում մանրամասնորեն քննարկվում և վերլուծության են ենթարկվում Ազգային ժողովում ձևավորվող նոր հարաբերությունները, ընդդիմության վարքագիծը և հատկապես Էդգար…

  • Կարդացի մի գրառում, որով Հ1-ի նախկին լրագրողուհի Հասմիկ Առաքելյանը հայտնում է, ո…

    Կարդացի մի գրառում, որով Հ1-ի նախկին լրագրողուհի Հասմիկ Առաքելյանը հայտնում է, որ դատարանում հաղթել է Հանրային հեռուստաընկերությանը, որն իրեն փաստացի ապօրինի ազատել էր աշխատանքից: Թեմայի հերոսն էլ Պետրոս Ղազարյանն էր, որն էլ հենց ճնշումների էր ենթարկել լրագրողուհուն:
    Շնորհավորում եմ Հասմիկին, իրեն չեմ ճանաչում, բայց ուրախ եմ, որ չի կոտրվել ու համառորեն գնացել է անարդարության դեմ պայքարի ճանապարհով:
    Սա սկզբունքային հարց է, որ իր աշխատանքը բարեխճորեն կատարող որևէ մարդ չպետք է հետապնդման ու ճնշումների ենթարկվի քաղաքական հայացքների պատճառով: Բոլշևիկյան բարքերն անընդունելի են:
    Հ1-ի նախկին լրագրող Հասմիկ Առաքելյանը դատարանում հաղթել է Հանրային հեռուստաընկերությանը Կարող եք շնորհավորել: Եթե Աստված քեզ հետ է, ապա ո՞վ կարող է քեզ դեմ լինել: Թունելի վերջում միշտ լույսը կա՛: Հինգ ու կես տարի տևած դատական գործից հետո այսօր ստացա ՀՀ…

  • Հ1-ի նախկին լրագրող Հասմիկ Առաքելյանը դատարանում հաղթել է Հանրային հեռուստաընկեր…

    Հ1-ի նախկին լրագրող Հասմիկ Առաքելյանը դատարանում հաղթել է Հանրային հեռուստաընկերությանը
    Կարող եք շնորհավորել:
    Եթե Աստված քեզ հետ է, ապա ո՞վ կարող է քեզ դեմ լինել: Թունելի վերջում միշտ լույսը կա՛:
    Հինգ ու կես տարի տևած դատական գործից հետո այսօր ստացա ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը, որի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերության դեմ հայցս բավարարվել է, այսինքն՝ հաղթել եմ: Պետրոս Ղազարյանի հորդորներով իմ դեմ կազմակերպված սուտ և հորինված նկատողությունները, որոնց տակ ժամանակին ստորագրել էր Մարգարիտա Գրիգորյանը, անհիմն են:
    Ես Հանրային հեռուստաընկերությունում աշխատել եմ 2013 թվականից և հեռացել 2020 թվականի մարտի 9-ին: Այդ ընթացքում հեռուստաալիքին բերել եմ հարյուրավոր էքսկլյուզիվ, դիտարժան ռեպորտաժներ, հարյուրհազարավոր դիտումներ: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ընթացքում ավելի քան տասը պետության ղեկավարների հետ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ հարցազրույցներ եմ ունեցել իմ լրագրողական հմտությունների շնորհիվ, որոնցից օգտվել է ամբողջ մեդիադաշտը: Ֆրանկոֆոնիայի մասին 40-ից ավելի հեղինակային ռեպորտաժ ունեմ, նույնքան էլ Շառլ Ազնավուրի մասին և այլն:
    Լսարանս լավ գիտի՝ հիմնականում լուսաբանել եմ մշակութային, կրթական, սոցիալական ոլորտները, և դուք չեք գտնի որևէ ռեպորտաժ, որտեղ մասնագիտական էթիկան չեմ պահպանել կամ որտեղ երևացել են իմ անձնական քաղաքական հայացքները:
    Միշտ դրսևորել եմ բարձր պատասխանատվություն և պրոֆեսիոնալիզմ, այդուհանդերձ, ենթարկվել եմ քաղաքական հետապնդումների և ճնշումների Պետրոս Ղազարյանի և իր ենթակաների կողմից, որոնք մասնագիտական գործունեությունս ծավալելու ընթացքում ինձ համար ստեղծում էին արհեստական խոչընդոտներ, բանսարկություններ, քանի որ ես, որպես ՀՀ քաղաքացի՝ Փաշինյանի իշխանության կողմնակիցը չեմ եղել, ինչպես նաև ընտանիքիս անդամները հանրային գործունեություն էին ծավալում և պարբերաբար քննադատում այս իշխանությանը, որը Պետրոս Ղազարյանին կանաչ լույս էր տալիս, որ ինձ ճնշեր և խաղար իմ հեղինակության հետ: Բայց ինչպես ասում են՝ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ հիվանդանում է, բայց չի մեռնում:
    Անսահման շնորհակալ եմ Ռուբեն Մելիքյանին և իր փաստաբանական գրասենյակին, փաստաբան Դավիթ Ավագյանին իրենց պրոֆեսիոնալիզմի համար:
    Աստված օրհնի նաև այն դատավորներին ու իրենց ընտանիքներին, որոնք առաջնորդվել են օրենքով, մտքով ու խղճով:
    Չեմ մոռանում շնորհակալություն հայտնել իմ առաջին փաստաբան Սամվել Գրիգորյանին, որն իմ ամենածանր օրերին իմ կողքին էր նաև իր մարդկային բարձր որակներով:
    Շնորհակալ եմ իմ ընկերներին, հարազատներին, բարեկամներին, հեռուստադիտողներին, ովքեր թույլ չտվեցին, որ կոտրվեի…
    Երախտապարտ եմ բոլորիդ:
    Գրել է Հասմիկ Առաքելյանը

  • Եվրոպայում կա անհանգստություն, որ Դոնալդ Թրամփը կարող է համաձայնության գալ Ռուս…

    🇪🇺🇺🇸🇷🇺 Եվրոպայում կա անհանգստություն, որ Դոնալդ Թրամփը կարող է համաձայնության գալ Ռուսաստանի հետ առանց եվրոպացիների մասնակցության։
    New York Times
    @armgeopolitic

  • Ծուղակ թե սովորական ակնկալիք բանավեճի մասով: «Եկեք լինենք բարեկիրթ» առաջարկն առա…

    Ծուղակ թե սովորական ակնկալիք բանավեճի մասով:
    «Եկեք լինենք բարեկիրթ» առաջարկն առաջին հայացքից դժվար է վիճարկել։ Սովորական քաղաքական միջավայրում այն կարող էր լինել քաղաքակիրթ բանավեճի շատ նորմալ մեկնարկ։
    Բայց քաղաքական խոսքը չի սկսվում խորհրդարանի առաջին նիստից։ Դրան նախորդել է ընտրարշավ, որի ընթացքում հնչած կոշտ գնահատականները, մեղադրանքներն ու որակումները ոչ միայն բևեռացրել են քաղաքական դաշտը, այլև ձևավորել են ընտրողների համապատասխան սպասումները։ Իշխանությունն ու ընդդիմությունը հենց այդ խոսքի պայմաններում և նաև այդ խոսքի դիմաց են ստացել իրենց քվեները։
    Հետևաբար ընտրություններից հետո հնարավոր չէ այդ ամբողջ նախապատմությունը պարզապես ջնջել և քաղաքական հարաբերությունները սկսել «մաքուր էջից»։ Դրանք երկուսի հարաբերություններ չեն: Դրանք մարդկանց ու մարդկանց սնած ասելիքի մասին են:
    Իշխանությունն այսօր շարունակում է սպասարկել և՛ իր քաղաքական վարքագիծը, և՛ իր ընտրողների սպասումները։ Այդ պայմաններում «բարեկրթության» կոչը նրա համար քաղաքականապես հարմար է։ Այն կարող էր նույնքան օգտակար լինել նաև ընդդիմությանը, եթե չլիներ իր իսկ նախընտրական քաղաքական խոսքի բեռը։
    Եթե դու ամիսներ շարունակ ընտրողիդ ներկայացրել ես իշխանության վերաբերյալ ծայրահեղ կոշտ գնահատականներ, եթե քո ցուցակում ներառել ես մարդկանց, որոնք հենց այդպիսի կոշտ քաղաքական լեզվով են առանձնացել, դրանով առնվազն ցույց ես տվել, որ այդ լեզուն քո քաղաքական դաշտի համար ընդունելի է։ Լավ է դա, թե վատ՝ այլ քննարկում է։ Բայց դա փաստ է, որի հետ ընտրություններից հետո պետք է հաշվի նստել։
    Հենց այստեղ էլ բարեկրթության վերաբերյալ մեկնված ձեռքը կարող է վերածվել թակարդի։ Ոչ թե որովհետև բարեկրթությունը վատ բան է, այլ որովհետև այն կարող է քաղաքական խոսքի մշակույթի պահանջից վերածվել քաղաքական խոսքի թույլատրելի սահմանները որոշելու գործիքի։
    Քաղաքական բանավեճի սահմաններն ավելի լայն են, քան առօրյա քաղաքավարի խոսակցության սահմանները։ Կոշտ, սուր, անգամ վիրավորական թվացող քաղաքական գնահատականը դեռ ինքնաբերաբար անձնական վիրավորանք չէ։
    Եվ այսօրվա դրվագում, կարծում եմ, ակնհայտ էր նաև մեկ այլ բան. անհանդուրժողականության իրական պատճառը հազիվ թե մեկ մակբայն էր։ Առիթն, իհարկե, կոնկրետ արտահայտությունն էր, բայց արձագանքի հիմքում տարիների ընթացքում տվյալ անձի բառապաշարի, վարքագծի և խոսքի նկատմամբ կուտակված անհանդուրժողականությունն էր։
    Այս դեպքում իշխանությունը կարողացավ կոնկրետ արտահայտությունը տեղավորել իր իսկ նախապես առաջարկած «բարեկրթության» շրջանակի խախտման մեջ և այդ դրվագի վրա կենտրոնացնել տվյալ անձի նկատմամբ կուտակված ամբողջ բացասական վերաբերմունքը։ Իսկ ընդդիմությունը, արդեն ընդունած լինելով այդ խաղի կանոնը, շատ սահմանափակ տարածք ուներ հակադարձելու համար։
    Սա էլ հենց «բարեկրթության» թակարդն է․ նախ ընդունում ես հակառակորդիդ առաջարկած չափանիշը, հետո առաջին սահմանային դեպքի ժամանակ արդեն հակառակորդդ է որոշում՝ խախտե՞լ ես այն, թե՞ ոչ։
    Իշխանությունը, կարծես, այս մեխանիզմը շատ լավ հասկանում է։ Ընդդիմությունը՝ դեռ ոչ այնքան։
    Հետգրություն։ «Սրիկայաբար շահարկել»-ը գործողության ձևին տրված կոշտ գնահատական է՝ «սրիկայաբար»-ը մակբայ է։ «Սրիկա»-ն արդեն անձին բնութագրող գոյական է։ Առաջինը կարող է լինել շատ կոշտ, անընդունելի համարվել և արժանանալ նույնքան կոշտ քաղաքական հակադարձման։ Բայց այդ երկուսը նույնացնել և դրանով քաղաքական խոսքի սահմաններ գծել՝ արդեն բոլորովին այլ հարց է։