Category: Hetq

  • PAM Family-ն ուշացնում է պատվերները եւ հրաժարվում փոխհատուցումից. մարդիկ չեն կար…

    PAM Family-ն ուշացնում է պատվերները եւ հրաժարվում փոխհատուցումից. մարդիկ չեն կարողանում ստանալ առաքանիները
    Պատկերացրեք՝ Չինաստանից ապրանք եք պատվիրում, բեռնափոխադրող ընկերությունը խոստանում է շատ արագ և մատչելի գնով այն հասցնել, սակայն դուք այդպես էլ խոստացված ժամկետում առաքանին չեք ստանում կամ առհասարակ չեք ստանում։ Ի՞նչ կանեիք այդ դեպքում. գուցե փորձեիք պարզաբանում ստանալ ընկերությունից, իսկ եթե դա էլ չօգներ, կդիմեի՞ք դատարան։
    📍Աննա Պալաքյանը 8 ամիս առաջ Չինաստանից մոտ 1000 դոլար արժողությամբ ավտոպահեստամասեր է պատվիրել «ՊԱՄ ընտանիք» (PAM Family) ՍՊԸ-ի միջոցով, սակայն մինչ օրս իր առաքանին չի ստացել։

    Անընդհատ ասում էին՝ մի ամսից կհասնի, սենց երկարեց պատվերի գալը, ամեն անգամ գնում էինք իրենց մոտ, ասում էին, որ պատվերը չկա։ Նայեցի իրենց էջերը, փաստորեն, էդպիսի բազմաթիվ խնդիրներ են ունեցել, մարդիկ բողոքել են, որ պատվերը չի գալիս։
    Գնացինք իրենց գրասենյակ, մենեջերի հետ խոսեցի, ասեցի, որ եթե այսպես շարունակվի, կդիմեմ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին։ Ասեցի նաև, որ այդքան խնդիրներ կան ձեր մոտ ու մարդիկ դրա մասին բարձրաձայնել էին, ինքն էլ անկապ պատճառաբանություն բերեց, թե էդ մարդիկ, որոնք վատ մեկնաբանություններ են գրել, հակառակորդ կազմակերպությունների կողմից վճարվել են

    ,- պատմում է նա։
    🔻 Աննան պահանջել է հստակ ժամկետ նշել, թե երբ կկարողանա առաքանին վերցնել։ Մենեջերն ասել է, որ իրենց ամբողջ բեռը Ռուսաստանի սահմանին է, այնտեղ բռնագրավել են։ Երբ Աննան հայտնել է, որ տեսչական մարմնին կդիմի, ընկերության մենեջերը խնդրել է մեկ ամիս ժամանակ տալ, եթե մի ամսից չգա պատվերը, գումարը կվերադարձնեն։ ❗️Սակայն, մինչ այս պահը ընկերության աշխատակիցները շարունակում են ինչ-որ պատճառաբանություններով հետաձգել գումարի վերադարձը։
    🔗 Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

    PAM Family-ն ուշացնում է պատվերները եւ հրաժարվում փոխհատուցումից. մարդիկ չեն կարողանում ստանալ առաքանիները 

    Աննա Պալաքյանը 8 ամիս առաջ Չինաստանից մոտ 1000 դոլար արժողությամբ ավտոպահեստամասեր է պատվիրել «ՊԱՄ ընտանիք» (PAM Family) ՍՊԸ-ի միջոցով,…

  • Ազգային ժողովի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ առաջարկվում է վերանայել Սա…

    🔻 Ազգային ժողովի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ առաջարկվում է վերանայել Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը։
    Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունն իր կառուցվածքով եւ չափերով համարժեք չէ վերջիններիս բարձր իրավական կարգավիճակին, սահմանադրական լիազորությունների ծավալին ու գործունեության համար բնորոշ բարձր պատասխանատվության աստիճանին: 🗣 Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ու հավելել, որ վերոնշյալով պայմանավորված էլ առաջարկվում է վերանայել ՍԴ դատավորների վարձատրության չափը:
    📌 Առաջարկվում է ՍԴ նախագահի, փոխնախագահի եւ ՍԴ դատավորների համար օրենքով սահմանել հավելավճար դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար:
  • Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ՍԴ դատավորԱյս մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայու…

    Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ՍԴ դատավոր
    Այս մասին հաղորդում է ԱԺ մամուլի ծառայությունը։
    💡Հիշեցնենք՝ Վարդանյանը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր էր, նախորդ շաբաթ հրաժարվել էր պատգամավորի մանդատից։
    📌 Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը առաջադրել էր Հանրապետության նախագահը:
  • Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է՝ ըստ Global Finance ամսագրիGlob…

    Ամերիաբանկն այս տարի Հայաստանի լավագույն բանկն է՝ ըստ Global Finance ամսագրի

    Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 33-րդ ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկ։ Հաղթող 23 բանկերն ընտրվել են շուրջ 150 երկրից ու տարածքից` հիմնվելով այնպիսի չափանիշների վրա, ինչպիսիք են ակտիվների աճը, եկամտաբերությունը, աշխարհագրական ծածկույթը, ռազմավարական գործընկերությունները, բիզնեսի զարգացումն ու նորարարությունը:
    Գնահատման ընթացքում հաշվի են առնել նաև ֆինանսական շուկաների ու վարկանիշային գործակալությունների վերլուծաբանների, բանկային խորհրդատուների և ֆինանսական ոլորտում ներգրավված այլ մասնագետների կարծիքները:
    🏆 «Հայաստանի լավագույն բանկ» մրցանակին Ամերիաբանկն արժանանում է 11-րդ անգամ։ 
  • Երբ երեխայի առողջությունը կախված է քաղաքացիությունից Արմեն Հայրապետյանը մարտի 21…

    Երբ երեխայի առողջությունը կախված է քաղաքացիությունից
    Արմեն Հայրապետյանը մարտի 21-ին իր 2 տարեկան 8 ամսական որդուն տարել է Երևանի թիվ 19 պոլիկլինիկա՝ բժշկական ստուգման։ Երեխան մի քանի օր հազում և ջերմում էր։ Հերթապահ բժիշկը համակարգչային ԿՏ հետազոտության (տոմոգրաֆիա) ցուցում էր տվել ու մի քանի դեղ նշանակել: Ասել էր, որ հետազոտությունը վճարովի է լինելու` 80 000 դրամ, քանի որ արցախցի Արմեն Հայրապետյանն ու իր ընտանիքի անդամները ՀՀ քաղաքացի չեն։

    Բժիշկը շատ բարեհամբույր էր, էնպես էր անում, որ հանկարծ մեզ վատ չզգանք։ Ես զարմացա, ասեցի՝ էդպես ո՞նց կլինի, ախր հարցը երեխաներին է վերաբերում։ Ինքն ասաց, որ ոչինչ անել չի կարող, քանի որ օրենքն էդպես է, անգամ ուղեգիր տրամադրելու դեպքում պիտի հետազոտության համար վճարեմ

    ,-պատմում է Արմենը։
    Արմենը դիմել էր նախարարություն, որտեղից նրան հայտնել էին, որ երեխաների անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունքը վերաբերում է միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անչափահասներին։ Եթե նրանք ունենային ՀՀ քաղաքացիություն, ապա երեխան կարող էր անվճար բուժօգնությունից օգտվել։
    🔗 Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

  • 8-րդ հարկ․ ինչպես համայնքային հողերը դարձան Կոնջորյանի հետ կապվող գործարարի սեփա…

    8-րդ հարկ․ ինչպես համայնքային հողերը դարձան Կոնջորյանի հետ կապվող գործարարի սեփականությունը
    «8-րդ հարկ» փոդքասթի երկրորդ թողարկումը Աբովյանի և Առինջի համայնքային հողերի սեփականաշնորհման, դրանց կառուցապատման և պաշտոնյաների կողմից այդ շենքերում գույք գնելու մասին է։
    📌 Փոդքասթում «Հետքի» հրապարակումները քննարկում են «Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, լրագրողներ Արմեն Ղազարյանը և Տիրայր Մուրադյանը։
  • «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին վերաբերող քրեական վարույթը կար…

    «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին վերաբերող քրեական վարույթը կարճվել է
    Խմբագիրը երեկ՝ 2026թ. մարտի 23-ին, ստացել է դատախազ Կարեն Իսրաելյանի որոշումը՝ քրեական հետապնդում չհարուցելու մասին։ Օհանյանն ուներ վկայի կարգավիճակ։
    🗣 «Այսինքն, հիմա այլևս նախաքննական գաղտնիքի սահմանափակում չկա, և ազատ եմ ներկայացնելու, թե ինչ է տեղի ունեցել իրականում»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Արմինե Օհանյանը և ներկայացրել քրեական վարույթից որոշ մանրամասներ:
    Խմբագիրը նշում է, որ 18 տարի շարունակ ամեն օր խմբագրականներ է գրում: Ենթադրում է, որ երբ իր քննադատությունը զայրացրել է վարչապետին, վերջինս հատուկ հրահանգ է իջեցրել իրավապահներին, որպեսզի «բերանը փակեն»:
    🔻 «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին այսօր՝ 2026թ.  մարտի 17-ին, վկայի կարգավիճակով հրավիրել են Քննչական կոմիտե: 🗣️ Արմինե Օհանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքը եղել է 2024թ. տարեվերջին հրապարակած խմբագրական…
  • Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խոր…

    Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են խորհրդի կազմում ընդգրկված պետական մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և հրավիրյալ մասնակիցներ։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։
    📌 Նիստի օրակարգի շրջանակում քննարկվել են գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման գործընթացին առնչվող խախտումների քննության ընթացքում միատեսակ մոտեցումների կիրառմանն ուղղված հարցեր, ինչպես նաև ընտրական գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի կանխարգելմանն առնչվող մի շարք խնդիրներ։

    Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը

    Քննարկվել ենընտրական գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի կանխարգելմանն առնչվող մի շարք խնդիրներ։

  • Ախալքալաքից մինչև «Ոսկե ծիրան». ռեժիսոր Հարություն ԽաչատրյանՄանկությունը ռեժիսո…

    🎞 Ախալքալաքից մինչև «Ոսկե ծիրան». ռեժիսոր Հարություն Խաչատրյան
    Մանկությունը ռեժիսորի առաջին սցենարն է. այն գրվում է առանց գիտակցելու, հետո ամբողջ կյանքում վերարտադրվում է ֆիլմերում։ Հարություն Խաչատրյանի մանկությունը անցել է 60-ականների Ախալքալաքում։ «Զրույցներ Հետքում» շարքի հյուրն է ռեժիսոր, վավերագրող, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համահիմնադիր, Կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը։ Ռեժիսորի հետ խոսել ենք անցած ճանապարհից՝ մանկությունից, ֆիլմերից, մերժումներից մինչև ճանաչում։

    Ախալքալաքից մինչև Ոսկե ծիրան․ կինոն և օպերատորից խոհարար դարձած թոռը | Հարություն Խաչատրյան

    Ախալքալաքից մինչև Ոսկե ծիրան․ կինոն և օպերատորից խոհարար դարձած թոռը | Հարություն Խաչատրյան
    Մանկությունը #ռեժիսոր ի առաջին սցենարն է. այն գրվում է առանց գիտակցելու, հետո ամբողջ կյանքում վերարտադրվում է ֆիլմերում։ Հարություն Խաչատրյանի մանկությունը անցել…

  • Առուշ Առուշանյանի ազգականը 312 մլն դրամի պայմանագիր է կնքել Գորիսի համայնքապետար…

    Առուշ Առուշանյանի ազգականը 312 մլն դրամի պայմանագիր է կնքել Գորիսի համայնքապետարանի հետ
    Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ազգականին պատկանող «Բեսթ ռոուդ» ՍՊԸ-ն այս տարվա մարտի 19-ին 312 մլն դրամի պայմանագիր է կնքել Գորիս համայնքի հետ՝ մասնակցելով համայնքի հայտարարած բաց մրցույթին, որին այլ մասնակից չի եղել։📌 Ըստ կնքված պայմանագրի մասին հայտարարության՝ ընկերությունը պետք է հիմնանորոգի Գորիս քաղաքի մի քանի փողոցներ։ Ընկերությունը 2019 թվականի հունիսի 13-ին հիմնադրել է Հայկ Բաղդասարյանը և մինչ օրս 100% սեփականատերն է։
    2021 թվականի հունիսին Սյունիքի մարզի քրեական դատարանում սկսվել էր Առուշ Առուշանյանին վերաբերող քրեական վարույթի քննությունը, որում նշվում էր՝ «Բեսթ Ռոուդ» ընկերության սեփականատեր Հայկ Բաղդասարյանը Առուշանյանի հորեղբոր թոռն է, բայց ընկերության փաստացի սեփականատերն Առուշանյանն է։
    🗣 Առուշ Առուշանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մրցույթին մասնակցում են տարբեր ընկերություններ, և «Բեսթ Ռոուդ» ընկերությունն արտոնյալ կարգավիճակ չունի։ Իսկ Հայկ Բաղդասարյանն իր հեռավոր ազգականն է, որին վաղուց չի հանդիպել։🔻 Ըստ նրա՝ շահերի բախում այս գործարքում չկա։

    Առուշ Առուշանյանի ազգականը 312 մլն դրամի պայմանագիր է կնքել Գորիսի համայնքապետարանի հետ

    Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ազգականին պատկանող «Բեսթ ռոուդ» ՍՊԸ-ն այս տարվա մարտի 19-ին 312 մլն դրամի պայմանագիր է կնքել…