Category: Hraparak.am

  • Երևանի քաղաքապետարնի գործակարգավորական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տիգրա…

    Երևանի քաղաքապետարնի գործակարգավորական խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց Աջափնյակ վարչական շրջանի նոր ղեկավարին։
    «Սերոբ Սարգսյանը նշանակվել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար։ Շնորհավորում եմ»,-ասաց Ավինյանը։
    Նա շնորհակալություն հայտնեց վարչական շրջանի նախկին ղեկավար Կամսար Բաբինյանին։
    «Պարոն Բաբինյանը նշանակվել է ՀՀ ամենախոշոր պոլիկլինիկայի տնօրեն, ինչի առիթով շնորհավորում եմ»,-ասաց Ավինյանը։

  • Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը աշխատանքից ազատման դիմում է գրե…

    Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս տեղեկությունը հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից
    Ավելի վաղ հայտնել էինք, որ ազատման դիմումներ են գրել ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, նաեւ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը:

  • Ուզում եմ առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից: Այլևս հրաժարվում ե…

    Ուզում եմ առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից: Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե´ անդամությունից: Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չեմ ուզում ասել: Ինչ էլ ասեմ, հազար ու մի ձև են մեկնաբանելու և շատ կեղծ վարկածներ են առաջ քաշելու: Նման փորձ արդեն ունեցել եմ:
    Դրա փոխարեն թույլ տվեք անհամեստորեն ասել, որ դատական համակարգը դուրս եմ բերել խայտառակ ճգնաժամից: Ներսի մարդիկ դա հաստատ գիտեն ու երևի կընդունեն (բացառությամբ մի քանիսի ու նրանց մերձավորների, որոնց ցավեցրել եմ հանուն համակարգի վիրահատական բուժման):
    Նաև տասնյակ ինստիտուցիոնալ հիմքեր եմ դրել, որոնք եթե չապականվեն, ապա դատարան մտնող բոլոր մարդիկ մեկ-երկու տարուց կօգտվեն դրանց արդյունքներից: Դատական համակարգում մեր ներկայիս բոլոր անհաջողությունները միջնաժամկետ կտրվածքով են, քանի որ այսօրեական հանրային արդարացի պահանջները երկու տարում հնարավոր չէր բավարարել, իսկ անարդար սպասելիքները չենք էլ ուզել բավարարել:

  • Այսօր ողջ օրը Նիկոլ Փաշինյանն անցկացրել է հայրենի Իջևանում, որտեղից նկարներ, տես…

    Այսօր ողջ օրը Նիկոլ Փաշինյանն անցկացրել է հայրենի Իջևանում, որտեղից նկարներ, տեսանյութեր է դրել: Հավանաբար ընկերական շրջանակով կերել խմել են և ինչ որ պահի մտածել է, որ իրոք «իր համբերության բաժակը լցվել է»:
    Մեր աղբյուրը պատմեց, որ այսօրվա բոլոր «զոհերին» վարչապետը վոթսապով SMS-ներ է գրել: Մոտավորապես հետևյալ բովանդակության շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար, դիմում գրեք ազատվեք: Այդ SMS-ից հետո բոլորը խելոք դիմումներ են գրել, անգամ չսպասելով, որ լուսանա, գնան աշխատավայր:

  • Տելեգրամ ալիքները լուրեր են տարածել, որ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը վայր է դն…

    Տելեգրամ ալիքները լուրեր են տարածել, որ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ «Չկա նման բան»,- ասաց Աղազարյանը՝ «Հրապարակին»,զարմանք հայտնելով. որտեղից եւ ինչու են այդ լուրը տարածում։

  • Քիչ առաջ «Հրապարակը» տեղեկացրեց, որ մի շարք պաշտոնանկություններ են եղել՝ ՆԳՆ նախ…

    Քիչ առաջ «Հրապարակը» տեղեկացրեց, որ մի շարք պաշտոնանկություններ են եղել՝ ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը և Գնել Սանոսյանը ազատման դիմումներ են ներկայացրել: Մենք տեղեկացանք, որ Փաշինյանը շաբաթ-կիրակին Իջևանում է անցկացրել և այս որոշումները կայացրել է հենց այնտեղ:

  • «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօր Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններ է…

    «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այսօր Նիկոլ Փաշինյանը կադրային փոփոխություններ է արել` աշխատանքից ազատել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին, Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին։
    Հիշեցնենք, որ Կառավարության վերջին նիստին Փաշինյանը սպառնացել էր իրավապահներին, թե իր համբերության բաժակը լցվել է։ Վահե Ղազարյանին աշխատանքից ազատելու որոշման մասին մենք դեռեւս ամիսներ առաջ էինք գրել, Բադասյանին ազատելու որոշման մասին ևս լուրեր կար, իսկ թե որն է եղել Սանոսյանին ազատելու պատճառը, դեռեւս հայտնի չէ։
    Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին էլի մարդիկ են հեռացվելու պաշտոններից, բայց թե կադրային դեֆիցիտի պայմաններում ում են նշանակելու նրանց փոխարեն, պարզ չէ:

  • Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում։ Sputnik Ար…

    Հայ վարորդները փակել են Իրանի հետ երթևեկությունը «Ագարակ» անցակետում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ նրանք վրդովված են դիզվառելիքի գների կտրուկ բարձրացման մասին ԻԻՀ իշխանությունների որոշումից, որը վարորդները պարտավոր են գնել Հայաստան վերադառնալիս:
    Գոյություն ունեցող կանոնների համաձայն ՝ հայկական բեռնատարները պետք է Իրան մտնեն առանց վառելիքի, իսկ հետ վերադառնան լիքը բաքերով։ Վերջերս, սակայն, Իրանը մեկուկես անգամ բարձրացրել է դիզելային վառելիքի գները։
    Վարորդները նաեւ դժգոհ են, որ Իրանի տարածքում հսկիչ-անցագրային միջոցառումներ անցնելու համար տրվող կտրոնները միայն պարսկերեն են եւ չունեն հայերեն կրկնօրինակներ:

  • «Հանուն փոփոխությունների» կոալիցիան կոչ է արել բոլորին միանալ Թբիլիսիի պետական հ…

    «Հանուն փոփոխությունների» կոալիցիան կոչ է արել բոլորին միանալ Թբիլիսիի պետական համալսարանի շենքի մոտ ընթացող 24-ժամյա բողոքի ակցիային, որում ներգրավված է նաև «Միասնություն-ազգային շարժում» կուսակցությունը: Այս մասին հայտնում է ekhokavkaza.com-ը:
    Ընդդիմության առաջնորդներից Նիկա Գվարամիան հայտարարել է, որ ժամանակն է դադարեցնել բողոքի «զբոսանքները» և պետք է անցնել կոնկրետ գործողությունների՝ փակել ամեն ինչ և անժամկետ բողոքի ակցիա սկսել նաև Ռուսթավելի պողոտայում, իսկ այնուհետև դանդաղ և նպատակային փակել բոլոր մայրուղիները՝ մինչեւ Վրաստանում նոր ընտրությունների նշանակում:

  • Աբխազ երաժիշտ Բարաս Կուջբան հանպատրաստից համերգ է կազմակերպել նախագահի նստավայրի…

    Աբխազ երաժիշտ Բարաս Կուջբան հանպատրաստից համերգ է կազմակերպել նախագահի նստավայրի՝ ցուցարարների կողմից գրավված պատշգամբում, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
    Կառավարական համալիրում, որտեղ շարունակվում են բողոքի ցույցերը, իրադրությունը համեմատաբար հանգիստ է եղել: Առավոտյան ժամը 10-ի սահմաններում շենքից հեռացել են ռազմական բեռնատարները։ Կեսօրին մոտ ցուցարարները պատշգամբ են դուրս բերել սինթեզատորը և հնչեցնել նվագել ազգային երաժշտություն։ Մի քանի ստեղծագործություն է կատարել նաև Կուջբան։