Category: Hraparak.am

  • Անցած օրերին շատերի աչքից չէր վրիպել արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ…

    Անցած օրերին շատերի աչքից չէր վրիպել արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Սուրեն Պապիկյանի անչափ բարձր տրամադրությունը խորհրդարանում: Նրանք բյուջեի նախագծի քննարկման վերջին երկու օրերին անընդհատ իրար ականջի բան են փսփսացել ու հռհռացել նիստերի դահլիճում: Իսկ երեկ մե խինդ, մե ուրախություն տարածվեց կառավարության շարքերում, երբ Գառնիկ Դանիելյանն իր ելույթում ասաց, թե ձեր քաղաքապետն ասում է, որ շներն արտագաղթել են մարզից: Նիկոլ Փաշինյանին այնպիսի մի անզուսպ ծիծաղ պատեց, որ բոլոր ՔՊ-ականները` շեֆին ուրախության մեջ մենակ չթողնելու համար, միացան նրան:
    Հիշեցնենք, որ այս անդարդ «բրիգադն» է երկիրը հասցրել այն վիճակին, որ Ալիեւն արդեն հանձնարարում է Սահմանադրություն փոխել եւ Հայաստանն ամբողջությամբ հանձնել իրեն:

  • Ընդդիմադիր դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը երեկ Նիկոլ Փաշինյանի եզրափակի…

    Ընդդիմադիր դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը երեկ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթից առաջ արագ իջել է Ազգային ժողովի բուֆետ, մի բաժակ մածուն վերցրել ու վերադարձել դահլիճ: Ապա Փաշինյանի ողջ ելույթի ընթացքում կերել է։ Մեր լրագրողը նկատել է, որ այդ տեսարանը չի վրիպել նաեւ Նիկոլ Փաշինյանի աչքից, նա սեւեռուն նայել է Գեղամ Մանուկյանին, բայց ոչինչ չի ասել։ Նիստից հետո Մանուկյանը պարզաբանել է, որ մածունը կերել է, որ կանխի թունավորումը ելույթից։
    Սովետական տարիներին քիմիական գործարաններում կաթ ու մածուն էին տալիս թունավոր արտադրամասերում աշխատող բանվորներին․ սա այդ ավանդույթի շարունակությունն է: Անցած երեք օրերին խորհրդարանը քննարկում էր եկող տարվա բյուջեի նախագիծը, որի ընթացքում ՔՊ-ականները, սովորույթի համաձայն, այն վերածեցին նախկինների դեմ ատելության խոսքի շքերթի, իսկ Նիկոլ Փաշինյանը հերթական հակահայ ու կասկածելի մտքերը շաղ տվեց` «պատմական Հայաստանի», Անկախության հռչակագրի եւ այլ թեմաներով։

  • Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը, որն իր կարիերան արել է իր կո…

    Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը, որն իր կարիերան արել է իր կուրսեցի եւ մտերիմ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի գործուն ջանքերի շնորհիվ, պատրաստվում է վարձահատույց լինել ընկերոջը՝ պաշտոնական առաջխաղացման համար, եւ ՊԵԿ որոշ աշխատակիցների՝ Բադասյանի մտերիմներին, արդարադատության ոլորտում տարբեր պաշտոնների նշանակել։ Մեզ ասացին, որ Իրավաբանական վարչության պետի տեղակալ Պետիկ Մկրտչյանին ուզում է իր տեղակալ նշանակել, որը պետք է համակարգի քրեաիրավական ոլորտը: Իսկ ՊԵԿ նախագահի խորհրդական Ներսես Զեյնալյանին ուզում է իր խորհրդական նշանակել՝ հետագայում ավելի բարձր պաշտոնի տանելու հեռանկարով։
    Երեկ մեր լրագրողն այս տեղեկությունների վերաբերյալ խորհրդարանում փորձել է հարցեր ուղղել նախարարին: Գալյանը պատասխանել է, որ դեռ որեւէ նշանակում չի արել, բայց չի հերքել առաջիկայում նշանակելու մասին տեղեկությունը։

  • Շվեդ բնապահպան, ակտիվիստ Գրետա Թունբերգը, ով ժամանել է Հայաստան՝ բոյկոտելով Բաքվ…

    Շվեդ բնապահպան, ակտիվիստ Գրետա Թունբերգը, ով ժամանել է Հայաստան՝ բոյկոտելով Բաքվում անցկացվող COP29-ը, այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրան դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

  • Խոշոր եւ ողբերգական ավտովթարը Եգիպտոսի Պորտ-Սայիդ նահանգի բանուկ ավտոմայրուղում …

    Խոշոր եւ ողբերգական ավտովթարը Եգիպտոսի Պորտ-Սայիդ նահանգի բանուկ ավտոմայրուղում առնվազն 13 մարդու կյանք է խլել։ Եւս յոթը պայքարում են մահվան դեմ՝ տեղի հիվանդանոցներում։ Այս մասին հայտնում է Akhbar El-Yom պարբերականը։ Դեպքը տեղի է ունեցել Մաթարաիյա-Պորտ-Սայիդ մայրուղում։ Բախվել է միանգամից հինգ տրանսպորտային միջոց, այդ թվում՝ բեռնատար, ուղեւորատար ավտոբուս եւ երեք մարդատար մեքենաներ։
    Սա վերջին շրջանում այդ երկրամասում տեղի ունեցած ամենախոշոր վթարն է։ Դեպքի վայրում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները։ Փրկարարներն ու բժիշկները օպերատիվ կերպով տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։ Վթարի վայրը շրջափակված է ոստիկանական ուժերի կողմից։ Վթարի պատճառն անհայտ է։ Հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն։

  • Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել ՔՊ-ական Սերոբ Սարգսյանը։ Այս մասին …

    Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել ՔՊ-ական Սերոբ Սարգսյանը։ Այս մասին «Հրապարակ»-ին ասաց Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
    «Հրապարակը» օրերս գրել էր, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանին կփոխարինի Աջափնյակի նախկին փոխթաղապետ Սերոբ Սարգսյանը, որը հանրությանն առավել հայտնի է զոհվածների ծնողների հետ ունեցած աղմկահարույց միջադեպից, երբ 2022-ին երթ անող ծնողներին «փնթիներ» էր անվանել։ 2022-ին նա Աջափնյակ վարչական շրջանի փոխթաղապետն էր։

  • ԱԺ-ում պետական պահպանության ծառայության աշխատակիցը քաշել եւ ճանկռել է «Հրապարակ»…

    ԱԺ-ում պետական պահպանության ծառայության աշխատակիցը քաշել եւ ճանկռել է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Լուսինե Շահվերդյանին։
    ՊՊԾ աշխատակցին դուր չեն եկել լրագրողի հարցերը` ուղղված Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, եւ հենց հարցազրույցի պահին քաշել է լրագրողի թեւը՝ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական աշխատանքը, ասելով, թե նախարարը չի ուզում պատասխանել։
    Սրբուհի Գալյանը գուցե անձա՞մբ է նման հանձնարարություն տվել բոլոր սահմաններն անցած ՊՊԾ աշխատակիցներին, որոնք ԱԺ-ում տնօրինություն են անում 2021 թվականից սկսած: Բայց նկատենք, որ որպես նախարար լավ չի սկսում իր աշխատանքը լրագրողների հետ շփվելու ունակություն չունեցող անձը չի կարող նախարար աշխատել: Հուսանք` լրագրողների իրավունքների համար «պայքարող» ՀԿ-ները չեն անտեսի այս միջադեպը եւ մի ծավալուն հայտարարություն էլ այս թեմայով կանեն: