Category: Hraparak.am

  • «Եթե նա ընտրվի, ով գիտե, միգուցե այս անգամ ես հեռանամ Միացյալ նահանգներից»,-ասել…

    «Եթե նա ընտրվի, ով գիտե, միգուցե այս անգամ ես հեռանամ Միացյալ նահանգներից»,-ասել էր Շերը: Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ Թրամփի դեպքում Շերին ամենաշատը մտահոգում է տրանսգենդերների նկատմամբ վերաբերմունքի խիստ բացասական փոփոխությունը: Հիշեցնենք, որ Շերի կենսաբանական դուստրը սեռափոխություն է իրականացրել և այդ հարցը Շերի համար բավականին ցավոտ է:
    Դեռևս 2015-ին Շերն այն ժամանակ թվիթերյան իր էջում գրել էր, որ եթե Թրամփն ընտրվի ԱՄՆ նախագահ, ապա ինքը կհեռանա Յուպիտեր մոլորակի վրա բնակություն հաստատելու: Հոլիվուդի գեղեցկուհիներից մեկը` Շերոն Սթոունն էլ այս տարվա հուլիսին էր հայտարարել Միացյալ Նահանգներից հեռանալու մտադրության մասին, եթե Թրամփն ընտրվի նախագահ: «Այս պահին ես Իտալիայում տուն ձեռք բերելու մասին եմ մտածում։ Կարծում եմ, դա լավ որոշում է այս պահի համար»,-հայտարարել է Հոլիվուդի գլխավոր շիկահերը:

  • Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը սրտի խնդիրներ է…

    Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը սրտի խնդիրներ է ունեցել և տեղափոխվել է հիվանդանոց։ Մենք կապ հաստատեցինք «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի մեր աղբյուրի հետ։ Մեզ փոխանցեցին, որ նախագահը այս օրերի ընթացքում մեկ անգամ է այցելել հիվանդանոց՝ տեսակցելու Լևոն Տեր–Պետրոսյանին, ով այս պահին գտնվում է «Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնում։ Ձոխանցեցի, որ նախագահ Խաչատուրյանը հիվանդանոց չի դիմել, ստուգումներ չի անցել, չի հոսպիտալացվել։

  • Ըստ տեղեկությունների` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի նկատմ…

    Ըստ տեղեկությունների` ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
    Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, Նվեր Ծառուկյանի մասնակցությամբ միջադեպ էր տեղի ունեցել՝ վիճաբանությունն առաջացել էր խաղատան աշխատակիցների և Նվեր Ծառուկյանի ու նրա թիկնապահների միջև, որը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել էր կրակոցներ։

  • ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Հ…

    ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Հրազդան» մարզադաշտի հարակից շուկայում թարմ մորթած արջեր են վաճառում: Նշված հասցե մեկնած Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հայտնաբերել են արջի երկու գլուխ, որից մեկը՝ ամբողջական մորթիով:
    Ապօրինի որսագողության կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել վաճառողը՝ Չարենցավան քաղաքի բնակիչ 47–ամյա տղամարդը: Նա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Մալաթիայի քննչական բաժին:
    Հանգամանքները պարզվում են:

  • Երեկ արդեն հաղորդել ենք, որ Գարեգին Երկրորդ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետու…

    Երեկ արդեն հաղորդել ենք, որ Գարեգին Երկրորդ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանն էր:
    Արարողությանը ներկա են եղել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, Արցախի իշխանության ներկայացուցիչներ եւ Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ պատանդների ու գերիների ընտանիքների անդամներ, այդ թվում՝ Արցախի նախկին նախագահների տիկնայք եւ զավակները։ Մենք տեղեկացանք, որ ամբողջ աշխարհում տեղի ունեցող աղթոքի արարողություններ են կայացել տարբեր երկրներում, այդ թվում՝ Լոնդոնում, որտեղ աղոթքին մասնակցել են նաեւ Ռուբեն Վարդանյանի զավակները։

  • ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել.«Այսօր լրանում է 2020 թվականի…

    ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել.
    «Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարության ընդունման չորրորդ տարին, որով հնարավոր է դարձել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և հիմք է դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այնուհետև, 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները մշակվել են 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարություններում: Բաքվի և Երևանի միջև բանակցությունների հաջող ավարտի համար Ռուսաստանը, ինչպես նախկինում, պատրաստ է գործընկերային աջակցություն ցուցաբերել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ստորագրված եռակողմ համաձայնագրերի հիման վրա՝ այն ձևով և ծավալով, որը կպահանջվի երկու բանակցող կողմերից»։

  • Արթիկում շների կրակված մարմիններ են հայտնաբերել։ Կրակոցները հնչել են օրը ցերեկով…

    Արթիկում շների կրակված մարմիններ են հայտնաբերել։ Կրակոցները հնչել են օրը ցերեկով։ Մեզ ուղարկված արնաշաղախ դիակների կադրերը հնարավոր չէ սառնասրտորեն դիտել։ Դրանք «Հրապարակին» քիչ առաջ ուղարկեց կենդանասերներից Գոհար Տեր- Անտոնյանը։ «Շներից ցանց են սարքել, փամփուշտները տեղ-տեղ դուրս են եկել շների մարմիններից», – ասում է նա։ Մարմինները հայտնաբերել է Արթիկի ավագանու անդամ Ժաննա Ասատրյանը։ Նրա ջանքերով Արթիկում թափառող կենդանիների ստերջացման ծրագիր է իրականացվում, սակայն այս քաղաքում գազանությունը կենդանիների նկատմամբ շարունակվում է։ Այն բանից հետո, երբ դեպքի մասին տեղեկացրել են Արթիկի ոստիկանության պետի տեղակալ Գասպարյանին, շների մարմիններն անհետացել են։

  • Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հերթական իր հանգստից լուսանկարներ է հրապարակել։Լո…

    Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հերթական իր հանգստից լուսանկարներ է հրապարակել։
    Լուսանկարներից երևում է, որ Աննա Հակոբյանը մեկնել է հանգստի դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ։
    Մարիամ Փաշինյանն էլ իր հերթին տեսանյութեր է հրապարակել մոր հետ հանգստից։
    Նշենք, որ այսօր լրանում է 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցը, եւ նրանք այս ամենն անում են հայ ժողովրդի համար ամենացավալի օրը։