Category: Hraparak.am

  • Երեկ աշխատանքից ազատվեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն …

    Երեկ աշխատանքից ազատվեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը, որը նշանակվել էր 2023-ի հուլիսին։ Տեւական ժամանակ լուրեր կային, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որը տեսչական մարմինների կուրացիան է անում, դեռ Գեորգի Ավետիսյանի պաշտոնանկությունից հետո ուզում էր այստեղ նշանակել իր մտերիմ Արմեն Դանիելյանին՝ տեսչական մարմինների աշխատանքները համակարգող գրասենյակի ղեկավարի տեղակալին, սակայն Փաշինյանը Հայրապետյանին նշանակեց։
    Թեեւ չի բացառվում, որ Հայրապետյանի հրաժարականի հիմքում ավելի լուրջ պատճառներ լինեն, քանի որ տեսչական մարմինները դարձել են «ամենաեկամտաբեր» կառույցները։

  • ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հավաքել է իր թիմին, մասնավորապես «Հայաս…

    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հավաքել է իր թիմին, մասնավորապես «Հայաստան» դաշինքի խորհրդարանական ֆրակցիային: Մի քանի ժամ տևած հանդիպումը տեղի է ունեցել դաշինքի կենտրոնական գրասենյակում եւ ձգվել է մինչեւ ուշ երեկո:
    «Այո, հաստատում եմ, որ ֆրակցիայի նիստ է տեղի ունեցել դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Քննարկել ենք ինչպես ներքաղաքական հարցեր, այնպես էլ աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները եւ դրանց ազդեցությունը տարածաշրջանի եւ Հայաստանի վրա։ Նախագահի մասնակցությամբ ֆրակցիայի նման նիստերը պարբերական բնույթ են կրում»,- մեզ փոխանցեց պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

  • ՔՊ փակ նիստից հետո պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, կարելի է ասել, «պերսոն…

    ՔՊ փակ նիստից հետո պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ Լուլուն, կարելի է ասել, «պերսոնա նոն գրատա» է ճանաչվել, քանի որ հանդգնել է Անդրանիկ Քոչարյանին ոչ միայն ջանասիրաբար պաշտպանել, այլեւ հակադարձել նրան քննադատողներին, երբ մեկը մյուսի ետեւից գրոհել է Քոչարյանի վրա: Լուսինե Բադալյանը երկարաշունչ պաշտպանական ճառ է արտասանել՝ հիշեցնելով, որ Անդրանիկ Քոչարյանը ՔՊ-ում միակ պատգամավորն է եղել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերը եղել է խորհրդարանում՝ փորձելով կանխել ամբոխի գործողություններն ու մտադրությունները։ «Բա դուք ո՞ւր էիք, որտե՞ղ էիք թաքնվել»,- մոտավորապես այսպես ասել է Լուլուն ու ամոթանք տվել բոլոր նրանց, ովքեր կասկածում են Քոչարյանի «պետականամետությանը»։
    Մեզ պատմեցին, որ ավելի պակաս պաթոսով պաշտպանական ելույթներ էլ են եղել Քոչարյանի մասին, սակայն Լուլուն ուղղակի ցնցել է բոլորին։

  • Երեւանի թիվ 61 ավտոբուսում րոպեներ առաջ լեզվակռիվ էր։Նախ օնլայն վճարման «ԹԵԼ-ՍԵ…

    Երեւանի թիվ 61 ավտոբուսում րոպեներ առաջ լեզվակռիվ էր։
    Նախ օնլայն վճարման «ԹԵԼ-ՍԵԼ»-ի սարքը չէր աշխատում, եւ քաղաքացիները չէին կարողանում վճարել, հետո էլ ավտոբուսում «ասեղ գցելու» տեղ չկար։
    Տիգրան Մեծ պողոտայի կանգառներից մեկում, երբ վարորդը կանգնեցրեց ավտոբուսը, սկսվեց մեծ լեզվակռիվ, որը հաջորդող կանգառներում շարունակվեց։
    Քաղաքացիներից մեկը ստորացուցիչ համարեց նման պայմաններում երթևեկելը, ապա մի կին միացավ նրան քաղաքապետը թող իր կանանց բերի ստեղ, տեսնեն ոնց ա։
    Բարձրաձայն հնչեցված արտահայտություններին միացավ վարորդը` պաշտպանելով Տիգրան Ավինյանին. «Ի՞նչ անի քաղաքապետը, խցանման ժամ ա»։
    Սրանից հետո սկսվեց տարբեր տեղերից արտահայտությունների տարափ։ Մի քանի կանգառների արանքում հասան մինչև նախկին իշխանություններ` վերադառնալով ներկաններին։

  • Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը երկար հարկադրված դադարից հետո այսօր անձամ…

    Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը երկար հարկադրված դադարից հետո այսօր անձամբ կվարեն #Իմնեմնիմի հաղորդումը:
    Դատարանը բավարարեց մեր միջնորդությունը եւ վերացրեց հաղորդաշարը վարելու արգելքը։

  • Սիսիանի նորընտիր ղեկավար, 32-ամյա Հովսեփ Առաքելյանը, որը հոկտեմբերի 24-ին է համա…

    Սիսիանի նորընտիր ղեկավար, 32-ամյա Հովսեփ Առաքելյանը, որը հոկտեմբերի 24-ին է համայնքապետ ընտրվել, երեկ «կարեւոր» որոշում է կայացրել` Սոցիալական աշխատողի օրվա առթիվ պատվոգիր է հանձնել իր հարազատ քեռուն՝ Կարեն Իվանյանին, որը Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարն է:
    Հիշեցնենք, որ Առաքելյանը համայնքապետ դարձավ այն բանից հետո, երբ Սիսիանի «ասող»՝ ՔՊ-ական Կարեն Համբարձումյանը որոշեց փոխել իր նախորդ պրոտեժեին՝ նախկին համայնքապետ Արմեն Հակոբջանյանին` իրեն չենթարկվելու համար: Նախ Հակոբջանյանին պարտադրեցին հրաժարական տալ, ապա ավագանու ՔՊ անդամներն ընտրեցին նախկինում առաքիչ աշխատած Առաքելյանին:

  • ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր մտերիմ ընկերուհուն՝ նախարարի տեղակալ Արաքսիա Ս…

    ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր մտերիմ ընկերուհուն՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին, վերջերս կարգել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի համանախագահ: Ագրարայինի խորհրդի նախագահն էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն էր: Հայաստանի բուհերի պատմության մեջ հոգաբարձուների խորհրդի համանախագահի ինստիտուտ գոյություն չունի` որեւէ բուհում համանախագահի կարգավիճակ չկա։ Այս համալսարանի կանոնադրությամբ եւս նախատեսված չէ համանախագահի պաշտոն: Ստացվում է, որ Սվաջյանն այդ պաշտոնը զբաղեցնում է ապօրինի:
    Բուհում խոսում են, որ նախարարի ընկերուհուն հենց այնպես չեն դեսանտ իջեցրել, գուցե կառավարությունը մտադիր է ագրարայինից այլ մասնաշենք էլ վերցնել, ուստի պրոցեսը տեղում վերահսկելու, հնարավորինս կառավարելի դարձնելու նպատակով «իրենց մարդուն» են գործուղել։

  • Վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը, որը նաեւ ՔՊ-ական պատգամավոր, Հայկ Սարգ…

    Վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը, որը նաեւ ՔՊ-ական պատգամավոր, Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) եղբայրն է, տեսանյութ է հրապարակել՝ վթարային իրավիճակից, որի մասնակիցն է։ Տեսանյութում մի ավտոմեքենա հանդիպակաց գոտի է դուրս եկել, Սարգսյանը մեքենայի վարորդի վրա գոռալով ասում է` էդ ի՞նչ ձև ես քշում, արա։
    Տեսանյութին կից նա գրել է. «Ոստիկանություն չկա, հանրային վերահսկողություն է հարկավոր»։
    Հետաքրքիր է, որ իշխանական ընտանիքի ներկայացուցիչը նման մեկնաբանություն է տալիս պետական ոստիկանական համակարգի վերաբերյալ։
    Տեղեկացանք` մեքենան, որը հատել է 2 հոծ գիծ եւ դուրս եկել հանդիպակաց գոտի, Ազգային ժողովի մեքենա է, ամենայն հավանականությամբ, պատգամավորներից մեկին սպասարկող ավտոմեքենա է։