Category: Hraparak.am

  • Քրեակատարողական հիմնարկներում հոկտեմբերին ռեյդ են արել եւ հավաքել կալանավորների …

    Քրեակատարողական հիմնարկներում հոկտեմբերին ռեյդ են արել եւ հավաքել կալանավորների բջջային հեռախոսները:
    Մեր տեղեկություններով՝ բանտի աշխատակիցները հարայ-հրոցով մտել են բանտախցեր, ջարդել-թափել ամեն ինչ փնտրել հեռախոսներ եւ առգրավել: Հատկապես տպավորիչ է եղել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ռեյդը։ Եթե նախկինում նման «շմոնները» հեղինակություններին ու «զոն նայողներին» չէին վերաբերում, այս անգամ նրանց էլ չեն շրջանցել։ Քրեակատարողական ծառայությունից մեզ ասացին․ «ՔԿՀ-ների բոլոր խցերում պարբերաբար իրականացվում են խուզարկություններ։ Արտոնյալներ չկան, հայտնաբերված արգելված իրերն առգրավվում են»։ Կոնկրետ հոկտեմբերին նման առգրավում եղե՞լ է։ Պատասխանեցին՝ «ոչ միայն»։ ՔԿԾ մամուլի պատասխանատուին հարցրինք իսկ ի՞նչ է լինում, եթե արգելված իր են հայտնաբերում։ «Եթե առաջին անգամ է հայտնաբերվում, ապա կարգապահական տույժի են ենթարկվում, իսկ եթե 6 ամսվա ընթացքում երկրորդ անգամ են հայտնաբերում, ապա պատժախուց են տանում»։

  • Ալեն Սիմոնյանն անցած շաբաթ ՔՊ-ական կանանց հետ մերձեցման երեկո է անցկացրել՝ Ձորափ…

    Ալեն Սիմոնյանն անցած շաբաթ ՔՊ-ական կանանց հետ մերձեցման երեկո է անցկացրել՝ Ձորափի ռեստորաններից մեկում։ Հրավիրել է «Քաղպայմանագրի» միայն կին պատգամավորներին, ասել-խոսել-ուրախացել-զվարճացել են։ Հավանաբար, այսպիսով փորձում է իր նկատմամբ կանանց մոտ բարեհաճ վերաբերմունք ստեղծել։ ՔՊ-ում, սակայն, հումորի եւ զվարճության թեմա է դարձել այդ խնջույքը։

  • ՔՊ ուրբաթ օրվա «ինքնախարազանման նիստում», որն իրականում Անդրանիկ Քոչարյանի խարազ…

    ՔՊ ուրբաթ օրվա «ինքնախարազանման նիստում», որն իրականում Անդրանիկ Քոչարյանի խարազանման երեկոն է եղել, վերջինիս դեմ ամենատպավորիչ ու հասցեական ելույթներն ունեցել են հատկապես սորոսականները եւ, մանավանդ, երկու պատգամավոր տիկնայք՝ իր թուրքական կապերով հայտնի Մարիա Կարապետյանը եւ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած պաշտպանության հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը։
    Մյուսները, ըստ մեր աղբյուրի, խոսել են հիմնականում առանց անուններ տալու, մինչդեռ Մարիա Կարապետյանը հստակ շեշտել է, որ Քոչարյանը բոլորին իրար է խառնում, իսկ Քրիստինե Պողոսյանն էլ ասել է, որ ինքը 6 տարի «տառապում» է՝ նույն հանձնաժողովում աշխատելով Քոչարյանի հետ, որը բամբասում է բոլորի ետեւից։

  • «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլա…

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 5-ին ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 6-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
    Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանը ամբողջությամբ, բացառությամբ՝ Քանաքեռ թաղամասի, Բուսաբանական, Գերցենի, Լեփսուսի 3, 4, 5, 6 փողոցների, Ռայնիսի փող. 90, 105 համարների, Գոգոլի փող. 108-ից բարձր համարների, Ռուբինյանց փող. 17-ից-23 համարների՝ իրենց կոտորակներով, Էմինեսկու փող. 1, 2 համարների,
    Արաբկիր վարչական շրջանի՝ Հայրիկ Մուրադյան, Շրջանցիկ թունել, Արաբկիր 45, 47, 49, 51 փողոցների, Բաբայան փող. 12, 14, 16, 16/1 համարների, Ազատության պող. 1-ից-11 համարների՝ իրենց կոտորակներով,
    Ավան վարչական շրջանի՝ Աճառյան և Ծարավ Աղբյուր փողոցների,
    Կենտրոն վարչական շրջանի՝ Մյասնիկյան պող. 1-15 համարների:

  • Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն ու նրանց կողմնակիցները Թբիլիսիում երթ…

    Ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն ու նրանց կողմնակիցները Թբիլիսիում երթ են կազմակերպել ընդդեմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների, հայտնում է վրացական Փիրվելի հեռուստաալիքը։
    Ցուցարարները հավաքվել են մայրաքաղաքի երկաթուղային կայարանում, որտեղ գտնվում է ընդդիմադիր «Լելո» կուսակցության գրասենյակը, իսկ այնտեղից շարժվել դեպի Ռուսթավելի պողոտա, որտեղ գտնվում է խորհրդարանի շենքը՝ մասնակցելու ժամը 19:00-ին նախատեսված հանրահավաքին:
    Ընտրությունների արդյունքները չճանաչող երթի մասնակիցները ձեռքերում պահել են Վրաստանի և ԵՄ-ի դրոշները։ Նրանք պնդում են, որ երկրում ընտրությունները կեղծվել են և պահանջում են վերաքվեարկություն։

  • Ընտրություններում հաղթել է Մոլդովայի ներկայիս նախագահ Մայա Սանդուն՝ հավաքելով ձա…

    Ընտրություններում հաղթել է Մոլդովայի ներկայիս նախագահ Մայա Սանդուն՝ հավաքելով ձայների 55,33%-ը։ Այս մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ձայների 100%-ի հաշվարկից հետո։
    Նրա հիմնական հակառակորդը՝ նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն, ստացել է ձայների 44,67%-ը։
    Սանդուն ստացել է 929,9 հազար ձայն, իսկ Ստոյանոգլոյի օգտին քվեարկել է 750,6 հազար մարդ։ Երկրորդ փուլում մասնակցությունը կազմել է 54,34 տոկոս։

  • Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը սկսում է ստորագրահավաք՝ հունվարի 1-ից նա…

    Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը սկսում է ստորագրահավաք՝ հունվարի 1-ից նախատեսված տրանսպորտի թանկացման դեմ։
    «Մեր խմբերը կշրջեն քաղաքում եւ ստորագրահավաք կանեն այդ որոշման դեմ։ Արդյունքում ավագանու որոշման նախագծով կստիպենք հրաժարվել թանկացման չարդարացված մտադրությունից։
    Խնդրում եմ, եղեք ակտիվ եւ աջակցեք մեր նախաձեռնությանը»,- այս մասին հայտարարել է Մարությանը:

  • Այսօր Իրանի հյուսիսում՝ Գարմսար քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժա…

    Այսօր Իրանի հյուսիսում՝ Գարմսար քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 24-ի, հայտնում է Tasnim գործակալությունը:
    Գարմսարում տեղի ունեցած 4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով 18 տուժած տեղափոխվել է հիվանդանոց՝ հետագա բուժման համար, իսկ մնացածը տեղում բուժօգնություն են ստացել։
    Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես 05:16-ին: Օջախը գտնվել է Գարմսար քաղաքի մոտ՝ 11 կմ խորության վրա։

  • Նոյեմբերի 1-ին ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսով կա…

    Նոյեմբերի 1-ին ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հեռախոսով կապ է հաստատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ։ Այս մասին ասված է կաթողիկոսության հաղորդագրության մեջ։
    «Նախագահ Թրամփը բարձր է գնահատել Նորին Սրբություն Արամ Առաջինի առաջնորդությունը, ով վերջերս ավարտեց շրջագայությունը Միացյալ Նահանգներում, և վերահաստատել իր աջակցությունն արցախահայությանը և հավատարմությունը տարածաշրջանում խաղաղությանը։
    Նա նաև բարձր է գնահատել ամերիկահայ համայնքը որպես ուժեղ, խելացի և դինամիկ։