Category: Hraparak.am

  • Իրանի իշխանությունները տեսնում են, որ իրենց հարեւան Հայաստանը վերածվում է արեւմտ…

    Իրանի իշխանությունները տեսնում են, որ իրենց հարեւան Հայաստանը վերածվում է արեւմտյան ազդեցության տարածքի. հունվարին Հայաստանն ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրություն է ստորագրում, փետրվարին Հայաստանի ՔՊ-ական խմբակցությունն առաջին ընթերցմամբ ընդունում է ԵՄ-ին միանալու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը, Եվրոպայի խորհուրդը եւս երկու տարով երկարաձգում է ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում: Բնական է, որ Իրանը, որի նկատմամբ հավաքական Արեւմուտքը թշնամական գործողություն էր իրականացնում, այդ թվում՝ իրանական տնտեսության զարգացումը սահմանափակող պատժամիջոցների տեսքով, մտահոգվում է իր անմիջական սահմանին արեւմտյան ազդեցության նման կտրուկ ավելացմամբ: Իրանը հասկանում է, որ Հայաստանում արեւմտյան ազդեցության հարաճուն ավելացումն ուղղված է ոչ այնքան Ռուսաստանի դեմ, թեեւ այդպես է ներկայացվում, այլ առաջին հերթին՝ Իրանի: Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս Իրանի պետական հեռուստատեսությանը, եւ հարցերի մեծ մասը վերաբերում է Իրանի եւ իրանական հասարակության այն մտահոգություններին, որ Հայաստանը վերածվում է արեւմտյան ազդեցության տարածքի` ընդդեմ Իրանի: Թե ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, այնքան էլ էական չէ, բոլորի համար պարզ է, որ նա ստում է, նրա որեւէ խոսք եւ խոստում երբեք իրականություն չեն դարձել: Իրանական կողմը հարցերի միջոցով փոխանցում է իր դիրքորոշումը, նաեւ հետագայում ասելու համար՝ տես, թե ինչ ես ասել, իսկ ինչ ես անում:
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/bf35792786f31b051156cff4b5a177de
    © 2008 — 2021 «Հրապարակ օրաթերթ»

    Փաշինյանն Իրանին եւ Թուրքիային դնում է նույն հարթության վրա

  • Какие аппетиты у Эрдогана в Украине?Кавказовед Карен Игитян в интервью газете «Г…

    Какие аппетиты у Эрдогана в Украине?
    Кавказовед Карен Игитян в интервью газете «Грапарак» отметил, что у Анкары и Баку существует совместный план военных учений, которые регулярно проводятся. Эти маневры нацелены на подготовку к боевым действиям в горных и холодных условиях, причем в них также задействованы силы, дислоцированные в Нахиджеване. «Если предположить, что эти войска готовятся к удару по Армении, то можно догадаться, в каком направлении — вероятнее всего, в сторону Сюника. Азербайджан продолжает использовать угрозу силы как инструмент давления, и это приносит ему успех. Мы видели это в последние годы: угроза силой или ее применение всегда дают Азербайджану преимущество. В этом он полагается на Турцию. С одной стороны, военные учения позволяют обмениваться опытом, с другой — демонстрируют силу, подтверждая, что Баку действует под покровительством Анкары», — считает аналитик.
    Читать по ссылке

  • Արցախի հարցերով զբաղվող հանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանյանն օրերս Հայաստան է վեր…

    Արցախի հարցերով զբաղվող հանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանյանն օրերս Հայաստան է վերադարձել: Արցախցի քաղաքական գործիչները, մասնավորապես՝ խորհրդարանականները, սրտատրոփ սպասում են նրա հետ հանդիպմանը։ Եկող շաբաթ Արցախի ներկայացուցչությունում նրանք Օսկանյանին կհյուրընկալեն: Մեծ հույսեր ունեն, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ Օսկանյանը լավ լուրերով է Հայաստան վերադարձել։
    Հիշեցնենք, որ այս հանձնախումբը` Օսկանյանի գլխավորությամբ, զբաղվում է արցախցիների հիմնարար իրավունքներով եւ գլխավորապես՝ վերադարձի հարցով, ու միջազգային հարթակներում բազում հանդիպումներ են ունենում՝ հարցին լուծում գտնելու ակնկալիքով։

  • Չնայած դեռ անցած տարեվերջից խոսվում է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհ…

    Չնայած դեռ անցած տարեվերջից խոսվում է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի՝ Հայաստան այցի մասին, անգամ մոտավոր ժամկետ էր նշվում՝ փետրվարի վերջերին, սակայն օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Մատվիենկոյի այցը նախատեսվում է հունիսի 5-6-ը: Ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությունն ավելի վաղ նշել էր, որ Մատվիենկոն կայցելի Երեւան՝ «ռուս-հայկական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար»։
    ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, թե ինչու է այցն այդքան հետաձգվել։ Մենք գրել էինք, որ աշխարհաքաղաքական վերջին զարգացումներից հետո Նիկոլ Փաշինյանն անառակ որդու պես որոշել է կրկին նետվել Ռուսաստանի գիրկը եւ պետական բոլոր գերատեսչություններին հանձնարարել է ՌԴ-ի հետ միջգերատեսչական հորիզոնական կապերն ու շփումները վերականգնել ու մասնակցել բոլոր միջոցառումներին, հանդիպումներին։

  • Тезис «интеграция в ЕС означает интеграцию с Турцией» является неверным.Интервью…

    Тезис «интеграция в ЕС означает интеграцию с Турцией» является неверным.
    Интервью с чрезвычайным и полномочным послом Евросоюза в Армении Василисом Марагосом
    …Присутствие EUMA на местах стало важным фактором создания более безопасной среды, укрепления уверенности жителей приграничных районов и подтверждения роли ЕС как надежного партнера в достижении прочного мира. С момента развертывания миссии количество инцидентов на армяно-азербайджанской границе значительно сократилось, что положительно оценивается народом Армении. Развертывание EUMA дополняет значительные усилия ЕС по укреплению стабильности и суверенитета Армении. Например, в Сюнике (одной из областей присутствия миссии) мы реализуем комплексную инвестиционную программу на сумму около 150 миллионов евро (более 60 миллиардов драм РА). Эти инвестиции направлены на образование, занятость, частный сектор, сельское хозяйство, энергетику и малую инфраструктуру, создавая дополнительные возможности для местного населения.
    Читать по ссылке

  • Он звонит раз в месяц и 2-3 минуты разговаривает со всеми членами семьи 7 ноя…

    Он звонит раз в месяц и 2-3 минуты разговаривает со всеми членами семьи
    7 ноября 2023 года Бакинский суд вынес приговор 68-летнему Вагифу Хачатряну, первому из арцахских пленных. Его обвинили в событиях 1992 года в селе Мешали, привели в суд лжесвидетелей и приговорили к 15 годам тюремного заключения. Согласно приговору, вынесенному азербайджанскими палачами, первые пять лет Хачатрян проведет в тюрьме, а остальной срок – в колонии строгого режима. Мы связались с Верой Хачатрян, дочерью Вагифа Хачатряна. В беседе с «Грапарак» она рассказала, что отец звонит из тюрьмы раз в месяц. общаясь с семьей по несколько минут. В последний раз он звонил в феврале, сообщив, что с ним «все в порядке». Вера выразила надежду на возвращение отца, хотя и признала, что не предпринимает активных действий, сосредоточившись на его здоровье. Она также отметила, что не встречалась с представителями властей и не получала от них никакой информации.
    Читать по ссылке

  • Армения решила пойти против американо-российского альянса, присоединившись к аль…

    Армения решила пойти против американо-российского альянса, присоединившись к альянсу войны
    После известных дебатов между президентом США Дональдом Трампом и президентом Украины Владимиром Зеленским в евроатлантическом регионе формируются новые реалии, которые могут оказаться разрушительными для Армении. Это особенно важно учитывать, принимая во внимание, под чьим влиянием находится Никол Пашинян и в каком направлении он ведёт страну. В мире складывается ситуация, напоминающая 1941 год, когда Европа во главе с Германией (Германия оккупировала Европу и использовала людские, материальные и военные ресурсы захваченных территорий) воевала против СССР. В то время США помогали СССР по программе Ленд-лиз, предоставляя военную технику, боеприпасы, оборудование и продовольствие, за которое Советский Союз выплатил всю сумму до последнего цента.
    Читать по ссылке

  • Օրերս ՀՀ գլխավոր զինկոմի պաշտոնակատար է նշանակվել Գեւորգ Մխեյանը, նախորդը՝ Արեն …

    Օրերս ՀՀ գլխավոր զինկոմի պաշտոնակատար է նշանակվել Գեւորգ Մխեյանը, նախորդը՝ Արեն Սարգսյանը, եւս պաշտոնակատար էր՝ շուրջ 2 տարի, եւ աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն՝ այդպես էլ պաշտոնի չնշանակվելով։ ՊՆ-ում տարակուսած են Սարգսյանի անսպասելի հեռանալուց, առավել եւս՝ Մխեյանի նշանակումից։ Նա հայտնի է որպես «նախկինների» համակիր՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակներից ՊՆ-ում բարձր պաշտոններ է զբաղեցրել, երկար տարիներ եղել է Գեղարքունիքի զինկոմը, իր շրջապատում չի թաքցրել, որ երազում է հանրապետության գլխավոր զինկոմ դառնալ։
    ՊՆ մեր աղբյուրների պատմելով՝ կադրային կրիզիսը ՊՆ-ում իրեն զգացնել է տալիս, պատահական չէ, որ վերջին շրջանում Պապիկյանն առանցքային պաշտոններում հիմնականում նախկինների ժամանակ աչքի ընկած զինվորականների է նշանակում։

  • Օրերս ՀՀ գլխավոր զինկոմի պաշտոնակատար է նշանակվել Գեւորգ Մխեյանը, նախորդը՝ Արեն …

    Օրերս ՀՀ գլխավոր զինկոմի պաշտոնակատար է նշանակվել Գեւորգ Մխեյանը, նախորդը՝ Արեն Սարգսյանը, եւս պաշտոնակատար էր՝ շուրջ 2 տարի, եւ աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն՝ այդպես էլ պաշտոնի չնշանակվելով։ ՊՆ-ում տարակուսած են Սարգսյանի անսպասելի հեռանալուց, առավել եւս՝ Մխեյանի նշանակումից։ Նա հայտնի է որպես «նախկինների» համակիր՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակներից ՊՆ-ում բարձր պաշտոններ է զբաղեցրել, երկար տարիներ եղել է Գեղարքունիքի զինկոմը, իր շրջապատում չի թաքցրել, որ երազում է հանրապետության գլխավոր զինկոմ դառնալ։
    ՊՆ մեր աղբյուրների պատմելով՝ կադրային կրիզիսը ՊՆ-ում իրեն զգացնել է տալիս, պատահական չէ, որ վերջին շրջանում Պապիկյանն առանցքային պաշտոններում հիմնականում նախկինների ժամանակ աչքի ընկած զինվորականների է նշանակում։

  • Երեկ համացանցի հիթ դարձած Գյումրու քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանը չնայած …

    Երեկ համացանցի հիթ դարձած Գյումրու քաղաքապետի թեկնածու Արտյոմ Թումանյանը չնայած չի գաղտնազերծում, թե որ ուժի ցուցակն է գլխավորելու, սակայն, մեր տեղեկություններով, նրան առաջադրել են ՔՊ-ից վերջերս վտարված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը։ Բայց քանի որ նրանց հիմնադրած ՄԱՍԿ-ը դեռ չի գրանցվել, ուստի Թումանյանի առաջադրումը ստիպված են եղել իրականացնել Մովսես Շահվերդյանի ՀԱՍԿ–ով՝ Սոցիալիստական կուսակցությամբ։ Մեզ ասացին, որ Շահվերդյանն ու Աղազարյանը վաղեմի ընկերներ են։ Իսկ թեկնածուի՝ Թումանյանի տեսանյութը մեմ է դարձել համացանցում՝ նա Գյումրու հրապարակում ֆայտոնի վրա խրոխտ կանգնած շրջում է, ռոմանտիկ մեղեդու տակ իր մասին պաթետիկ խոսքի հնչողության ներքո։ Նա ՔՊ-ի երբեմնի մոլի աջակիցներից է, Ազգային անվտանգային վերահսկողական կոմիտեի նախագահ, նախկին երգիչ։