Category: Hraparak.am

  • ՔՊ-ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածուի փնտր…

    ՔՊ-ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածուի փնտրտուքների մեջ են: Ինչպես արդարադատության նախարարի համապատասխան թեկնածու չէին կարողանում գտնել, այնպես էլ ՀԾԿՀ նախագահի թեկնածու չեն կարողանում գտնել եւ ներկայացնել ԱԺ ընտրությանը։ Հիշեցնենք, որ ՀԾԿՀ նախկին ղեկավար Գարեգին Բաղրամյանը հոկտեմբերի 10-ին ազատվել է պաշտոնից, պատճառը ՀԷՑ-ն էր, ավելի ճիշտ՝ ՀԷՑ-ի նկատմամբ ՔՊ-ական իշխանությունների ծրագրերը` փայ ստանալու, եւ կասկածները, որ Բաղրամյանը ՀԷՑ-ի սեփականատերերի ու տնօրինության հետ սերտ կապեր ունի, նրանց շահերն է պաշտպանում։
    Մեզ ասացին, որ ՀԾԿՀ նախագահի մի քանի անուն է շրջանառվում, սակայն դեռ վերջնական որոշում չկա: Մասնավորապես, խոսքն էներգետիկ ոլորտի հնաբնակներից Մեսրոպ Մեսրոպյանի մասին է, որը 2020-2021թթ․՝ կարճ ժամանակ զբաղեցրեց նաեւ Կոտայքի մարզպետի պաշտոնը, դրանից առաջ ՀԾԿՀ անդամ էր, հրաժարական ներկայացրեց 2020 թվականի նոյեմբերի 15-ին: Մյուս թեկնածուն Հովհաննես Նալբանդյանն է` ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խորհրդականը:

  • ՔՊ-ում խուլ դժգոհություն կա, թե ինչու է խմբակցության պատգամավորների վերաբերյալ կ…

    ՔՊ-ում խուլ դժգոհություն կա, թե ինչու է խմբակցության պատգամավորների վերաբերյալ կարգապահական վարույթները քննում ՔՊ վարչությունը: Այսինքն՝ մի քանի հոգով վճռում են ժողովրդից մանդատ ստացածների ճակատագիրը, մինչդեռ պառլամենտական կառավարման համակարգում առաջնային դերակատարումը հենց օրենսդիր մարմնինն է, ու իշխանական պատգամավորների վերաբերյալ վարույթներն էլ պետք է քննի ոչ թե վարչությունը, այլ հենց պատգամավորական խմբակցությունը, հատկապես որ խորհրդարանական գործունեության ընթացքում են այդ պատգամավորներն «անհարգալից պահվածք, էթիկայի խախտում դրսեւորում»։
    Որոշ տեղեկություններով, ՔՊ խմբակցության առաջիկա նիստում, որին մասնակցելու է նաեւ Նիկոլ Փաշինյանը, հնարավոր է բարձրաձայնեն այս հարցը եւ փորձեն այն վարչության տիրույթից տեղափոխել խմբակցության դաշտ։

  • Վերջին շրջանում սոցհարթակներում բավական լայնորեն գովազդվում է, այսպես կոչված, «Դ…

    Վերջին շրջանում սոցհարթակներում բավական լայնորեն գովազդվում է, այսպես կոչված, «Դուբայի շոկոլադը»։ Դա աղանդեր է, որը գրավում է իր անսովոր համով ու բաղադրությամբ։ Սակայն մի շարք սննդաբաններ կարծում են, որ այս էկզոտիկ աղանդերն իրականում մարդու օրգանիզմի համար բավականին վտանգավոր է։
    Համաձայն ռուս սննդաբան Աննա Բելոուսովայի, 200 գրամ քաշով «Դուբայի շոկոլադի» մեկ սալիկը պարունակում է ավելի քան 1000 կիլոկալորիա։ Նման աղանդերը չի կարող մարդու օրգանիզմի համար լինել լիովին օգտակար եւ սննդի մեջ այն կիրառելուց պետք է մարդը չափազանց զգույշ լինի եւ կիրառի խիստ սահմանափակ ու չափավոր քանակով։ Ավելին, ըստ բժիշկ Բելոուսովայի, ալերգիա ունեցող մարդիկ առհասարակ իրենց սննդակարգից պետք է բացառեն այն։ Էնդոկրինոլոգ Վերոնիկա Սավենկոն էլ նկատում է, որ շաքարային դիաբետ ու ճարպակալում ունեցողները պետք է խուսափեն այս շոկոլադից, քանի որ այն բավականին մեծ քանակությամբ շաքար եւ ճարպեր է պարունակում։

  • Նոյեմբերի 1-ին՝ ժամը 14:00-ին, Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերինե…

    Նոյեմբերի 1-ին՝ ժամը 14:00-ին, Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման պահանջով տեղի կունենա բողոքի ակցիա, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը․
    «Բողոքի ակցիան կմեկնարկի ՄԱԿ֊-ի գրասենյակի առաջ, որից հետո մասնակիցների երթը կշարժվի դեպի ՀՀ Արտաքին գործերի նախարարություն և ՀՀ-ում գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

  • Պաշտոնյաների մեծամտանալու, հղփանալու նշաններից մեկն էլ այն է, որ նրանք սկսում են…

    Պաշտոնյաների մեծամտանալու, հղփանալու նշաններից մեկն էլ այն է, որ նրանք սկսում են չշփվել լրագրողների հետ, չպատասխանել նրանց հարցերին: Իսկ այն պաշտոնյաները, որոնք պետք է ներկայանան խորհրդարան` հանդես գան զեկույցներով, հաշվետվություններով, պատասխանեն պատգամավորների հարցերին, իրենց փոխարեն սկսում են տեղակալներին ուղարկել:
    Մեր չկայացած գործընկեր, Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, այժմ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն այնքան է բարձրացել, որ այսօր խորհրդարան է ուղարկել իր տեղակալ Նունե Հովհաննիսյանին: Վերջինս Պետական-իրավական և Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել է 2025 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացումների հարցը:

  • «Հրապարակը» շաբաթներ առաջ գրել էր, որ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի ընտանիքին…

    «Հրապարակը» շաբաթներ առաջ գրել էր, որ Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի ընտանիքին պատկանող ընկերություններում իրավապահները խուզարկություն են արել, փաստաթղթեր առգրավել։ Այս դեպքերից հետո մինչ այդ լռություն պահպանող Փարսյանը խոսեց ու հայտարարեց, թե քաղաքական հետապնդման է ենթարկվում իշխանությունների կողմից։ Մենք գրել էինք, որ դատախազությունում քրեական վարույթ է նախաձեռնվել Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի հորը պատկանող «Նորոգշին» ընկերության գործունեության մասով: Մեզ ասացին, որ գործը հարուցվել է «ապօրինի ավազի արդյունահանման կասկածանքով»։ Վարույթը նախաձեռնվել է 2024թ․-ի օգոստոսի 1-ին, սակայն մինչ օրս գործով մեղադրյալ չկա։
    Դատախազությունից «Հրապարակ»-ին հայտնեցին, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ՔրՕր 281-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը եւ և 383-ի 1-ին մասով Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելը։