Category: Hraparak.am

  • ՔՊ խմբակցության ղեկավարությունը թեպետ երեկ հերքում էր, թե Անդրանիկ Քոչարյանին ԱԺ…

    ՔՊ խմբակցության ղեկավարությունը թեպետ երեկ հերքում էր, թե Անդրանիկ Քոչարյանին ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի պաշտոնից հետկանչի մտադրություն կա, սակայն, մեր տեղեկություններով, խմբակցությունից բողոք է գնացել ՔՊ վարչություն, որն առաջիկայում կքննարկվի։
    Հիմքում լսումների օրը գլխավոր դատախազին նախագահությունում նստեցնելու փաստն է, ոմանք կարծում են, որ Քոչարյանն աններելի բան է արել՝ դատախազին՝ «վերեւում», իսկ մյուս ուժայիններին դահլիճում նստեցնելով, վարկաբեկել է իշխանությանը։ Իհարկե, լսումներն արարողակարգային միջոցառում չէ, բայց դահլիճում նստելու հարցում, ըստ ԱԺ երկարամյա աշխատակից` քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանի, «որոշակի տրամաբանություն պետք է լինի»։

  • Իշխանական աղբյուրները հայտնում են, որ Արարատ Միրզոյանը մտադրություն ունի մասնակց…

    Իշխանական աղբյուրները հայտնում են, որ Արարատ Միրզոյանը մտադրություն ունի մասնակցել Բաքվում կայանալիք COP-29 կլիմայական համաժողովին։ Չնայած անցած ուրբաթ ՔՊ խմբակցության հետ փակ հանդիպման ժամանակ արտգործնախարարը հայտնել է, թե Բաքու կմեկնի մի պայմանով, որ Ադրբեջանը Հայաստանին գերիներ վերադարձնի: Ընդ որում, խոսքը ոչ թե Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին է, այլ՝ գերեվարված շարքային քաղաքացիների, այդուհանդերձ, արտգործնախարարը կողմ է՝ եթե անգամ չվերադարձնեն, ապա պետք է գնալ եւ այդ հարթակում բարձրաձայնել գերիների վերադարձի մասին։

  • Վարչապետի կինը Աննա Հակոբյանը, վաղը հոկտեմբերի 31-ին, ընթրիք է կազմակերպել` «հաջ…

    Վարչապետի կինը Աննա Հակոբյանը, վաղը հոկտեմբերի 31-ին, ընթրիք է կազմակերպել` «հաջողակ բիզնեսմեն տղամարդկանց» հետ, որի մուտքի տոմսն արժե 1 միլիոն դրամ: Հիշեցնենք․ ապրիլին էլ «հաջողակ կին բիզնեսմեններին» էր հրավիրել մեկ միլիոն դրամանոց ընթրիքի: Նախորդ ընթրիքը, հավանաբար, գոհացրել է կազմակերպիչներին, հիմա երկրորդն են կազմակերպել:
    «Իմ քայլը» հիմնադրամի գրասենյակից տեղեկացանք, որ ընթրիքը կայանալու է հոկտեմբերի 31-ին, ժամը 18:00-ին՝ «Լիվինգսթոն» ռեստորանում: Վճարումներն արվում են փոխանցումների միջոցով` մեկ անձի ներկայության արժեքը 1 միլիոն դրամ է, եւ եթե անգամ տվյալ կազմակերպությունից մեկից ավելի անձ է ցանկանում ներկա գտնվել ընթրիքին, յուրաքանչյուր անձ պետք է վճարի մեկական միլիոն դրամ: Մեզ հետ զրուցած աշխատակիցը նշեց. «Այս պահի դրությամբ 53 հայազգի հաջողակ տղամարդ փոխանցում է արել եւ մասնակցելու է ընթրիքին»:

  • Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչությ…

    Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին տեղեկանում ենք կուսակցության կայքէջից։
    Վարչությունը որոշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։

  • Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը «Հրապարակին» տեղեկացրել է, որ «Քա…

    Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը «Հրապարակին» տեղեկացրել է, որ «Քաղաքացու բյուջեն» բյուջեի համառոտ, ոչ մասնագիտացված լեզվով նկարագիրն է, որով քաղաքացիները կարող են պատկերացում կազմել տարեկան ծրագրերի, իրականացված աշխատանքների մասին։ «Քաղաքացու բյուջեն» Երեւանի քաղաքապետարանի կայքում է դրվելու։
    Մեր հաջորդ հարցը՝ ինչո՞ւ է այդ գործը քաղաքապետարանից դուրս գործող հասարակական կազմակերպություն անում՝ մնաց անպատասխան։

  • Մեր տեղեկություններով, մոտ 40 անձի մուտք է արգելված Ռուսաստան, սակայն ցանկը գաղտ…

    Մեր տեղեկություններով, մոտ 40 անձի մուտք է արգելված Ռուսաստան, սակայն ցանկը գաղտնի է պահվում: Իսկ փորձագետները տրամաբանական հարցադրում են անում` եթե ռուսաֆոբիա տարածող իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների մուտքը չի արգելվում Ռուսաստան, ապա ինչ սկզբունքով է արգելվում գործարարների մուտքը, որոնք գոնե նման հայտարարություններ չեն անում եւ հակառուսական քարոզչություն չեն իրականացնում:

  • Մեր տեղեկություններով, արդարադատության նախարարի նոր թեկնածուներ են ի հայտ եկել, …

    Մեր տեղեկություններով, արդարադատության նախարարի նոր թեկնածուներ են ի հայտ եկել, որոնք ավելի մեծ շանսեր ունեն հավանության արժանանալու։
    Ինչպես արդեն գրել էինք՝ մի թեկնածուն ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանն է, որն ընդունելի կլինի նաեւ արեւմուտքում, սորոսական շրջանակների կողմից։
    Երկրորդ թեկնածուն Եղիշե Կիրակոսյանն է՝ միջազգային կառույցներում ՀՀ ներկայացուցիչը, ում թեկնածությունը քննարկվում էր նաեւ Գրիգոր Մինասյանին նշանակելու օրերին։ Իրավական շրջանակները նրան լավ իրավաբան են համարում եւ նա շատ ջանասիրաբար աշխատում է միջազգային կառույցներում ի շահ Հայաստանի, սակայն վերջին շրջանում նրա եւ երկրի քաղաքական իշխանության մոտեցումների մեջ լուրջ հակասություններ են առաջացել եւ նա անգամ մտադիր էր հրաժարական տալ, սակայն իշխանությունը համոզեց եւ նրան հետ վերադարձրեց։
    Կա նաեւ երրորդ թեկնածուն՝ ԲԴԽ նախկին նախագահ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, ում թեկնածությունը, մեր տեղեկություններով, առաջադրել է Հակակոռուպցիոն Կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը։
    Կա եւս մեկ թեկնածու՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը։

  • Նոյեմբերի 1-ից Երեւանի քաղաքային տրանսպորտով երթեւեկելու համար մարդիկ պարտադիր պ…

    Նոյեմբերի 1-ից Երեւանի քաղաքային տրանսպորտով երթեւեկելու համար մարդիկ պարտադիր պետք է 100 դրամանոց ունենան իրենց մոտ կամ QR կոդով վճարելու հնարավորություն: Եվ այս խնդիրը շատերին է անհանգստացնում: Մարդիկ վերջին օրերին 100 դրամանոցների որսով են զբաղված խանութներից, բանկերից, կրպակներից ուղղակի սրբում են 100 դրամանոց մետաղադրամները: Անգամ իրար հետ մրցում են ես կես կիլո ճարել եմ, ես 40 հատ ունեմ:
    Մարզերում ապրող իրենց ընկեր-բարեկամներին եթե առաջ խնդրում էին ընկույզ, մեղր, աշնան դեղձ բերել իրենց, հիմա խնդրում են 100 դրամանոցներ հավաքել եւ քաղաք գալիս բերել: Բայց առաջիկայում ուրիշ խնդիրներ էլ են առաջանալու: Օրինակ «Թել-սելի» վճարային ապարատն ու 100 դրամանոցի ապարատն ավտոբուսի նույն հատվածում չեն: Այսինքն՝ ավտոբուս բարձրանալիս կուտակումներ են առաջանալու, եւ իրար խանգարելու են QR կոդով ու 100 դրամանոցով բարձրացողները: