Category: Hraparak.am

  • ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան հույս է հայտնել, որ մոտ ա…

    ՄԱԿ-ի Ժնևի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան հույս է հայտնել, որ մոտ ապագայում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կստորագրվի։
    Այս մասին Վալովայան ասել է Ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով Ադրբեջանի պետական ​​կոմիտեի նախագահ Բահար Մուրադովայի հետ հանդիպմանը։
    Տեղեկությունը փոխանցում է «Report»-ը։
    Նա գոհունակությամբ նշել է, որ բանակցությունների ընթացքում համաձայնեցվել է հարցերի ավելի քան 80 տոկոսը։

  • Բաքվում շտապել են արձագանքել ՀՀ ԱԺ խոսնակի հայտարարությանը և հղում անելով ինչ-որ…

    Բաքվում շտապել են արձագանքել ՀՀ ԱԺ խոսնակի հայտարարությանը և հղում անելով ինչ-որ կասկածելի փորձագետների՝ բարբաջել, թե «Հայաստանն առաջարկելու ոչինչ չունի, քանի որ նա ինքնին վնաս է հասցնում շրջակա միջավայրին»:
    «Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունները շարունակում են աղտոտել անդրսահմանային գետերը, ինչը բացասաբար է անդրադառնում Ադրբեջանի շրջակա միջավայրի վրա»,-գրում է Minval-ը՝ հիշեցնելով ավելի վաղ ոմն փորձագետ Սաբիթ Բաղիրովի տված հարցազրույցը:
    «Հայաստանը անտեսում է միջազգային բնապահպանական չափանիշները և չի միացել անդրսահմանային ջրերի պաշտպանության մասին՝ ՄԱԿ-ի կոնվենցիային։ Սա լուրջ սպառնալիք է ողջ Հարավային Կովկասի էկոլոգիայի համար, քանի որ աղտոտված գետերը վնասում են բուսական և կենդանական աշխարհին՝ ընդհուպ մինչև Կասպից ծով»,-զառանցել էր ադրբեջանցին:

  • Գրել ենք, որ Բաքվում և Աբշերոնի շրջանում տեղացած հորդառատ տեղումների պատճառով հե…

    Գրել ենք, որ Բաքվում և Աբշերոնի շրջանում տեղացած հորդառատ տեղումների պատճառով հեղեղումներ են սկսվել, ինչի հետևանքով տարհանել են մարդկանց:
    Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, հոկտեմբերի 21-ին սկսված և մինչ օրս շարունակվող հորդառատ անձրեւները Բաքվի տարբեր շրջաններում հեղեղել են ճանապարհներ, անցումներ, մասնավոր բնակելի շենքեր։
    Նշվում է, որ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով տարբեր շրջաններում ջրի տակ են անցել մի քանի թունելներ, ինչպես նաև երթուղային և մասնավոր տրանսպորտային միջոցներ:
    Ջրհեղեղը վնաս է հասցրել նաև Ադրբեջանի արվեստի պետական ակադեմիայի շենքին. հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են առաստաղից հոսում անձրևաջրերը։
    Բաքվի Յասամալ թաղամասում չդադարող անձրեւների պատճառով երկհարկանի շենք է փլուզվել։

  • ԱԺ հերթական նիստերից առաջ՝ երեկ երեկոյան, ՔՊ խմբակցությունը նիստ է անցկացրել եւ …

    ԱԺ հերթական նիստերից առաջ՝ երեկ երեկոյան, ՔՊ խմբակցությունը նիստ է անցկացրել եւ քննարկել օրակարգային հարցերը, հատկապես կենտրոնացել է օրակարգում ընդգրկված սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման հարցի վրա։ Իշխանական ֆրակցիայի ղեկավարությունը պատգամավորներին հրահանգել է հնարավորինս մատչելի եւ ընդդիմության թեզերը ջախջախող ելույթներ պատրաստել, որ հանրությանը համոզենք, թե այդ կանոնակարգի ընդունումից են կախված մեր պետության սուվերենությունն ու անվտանգությունը։
    Այդուհանդերձ, ՔՊ-ի ներսում մտահոգություններ են հնչել՝ ինչո՞ւ ենք շտապում, եւ եթե Բաքուն, այդուհանդերձ, չվավերացնի կանոնակարգը, իսկ ՀՀ խորհրդարանը դա անի առաջիկա օրերին, ի՞նչ է լինելու հետո: Շարքերին հանգստացրել են, որ ոչ մի բան էլ չի լինի, քանի որ կանոնակարգն ուժի մեջ է մտնելու կողմերի միջեւ փոխանակումից հետո։

  • Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման հարց…

    Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վավերացման հարցում ՀՀ կառավարությունն անբացատրելի շտապողականություն է դրսեւորում։ Մինչ Ադրբեջանը մատը մատին չի խփում, մեր իշխանություններն օրենքի խախտումով ափալ-թափալ, կանոնակարգի նախագիծը հաստատեցին պատկան հանձնաժողովում եւ խցկեցին այսօր մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգ։ Գլխադասային պետաիրավական հանձնաժողովում կանոնակարգը քննարկվեց եւ ընդունվեց երեկ ժամը 15.00-ի սահմաններում։ Մինչդեռ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածը սահմանում է նախագծերի քննության ընթացակարգը՝ որ նախագիծը կարող էր վաղվա օրակարգում ներառվել, եթե այն ընդունվեր մինչեւ ժամը 12:00-ն:
    «Հանձնաժողովի որոշումն ընդունվելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում, ոչ ուշ, քան ԱԺ հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերին նախորդող շաբաթվա ուրբաթ, ինչպես նաեւ մյուս հերթական նիստերի շաբաթվա երկուշաբթի օրվա ժամը 12:00-ն»։ Սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանին երեկ հարցրինք՝ ինչո՞վ է պայմանավորված այս շտապողականությունը։

  • Աննա Հակոբյանի կազմակերպած այսօրվա քննարկումին ներկա է եղել «Ավան մսուր-մանկապար…

    Աննա Հակոբյանի կազմակերպած այսօրվա քննարկումին ներկա է եղել «Ավան մսուր-մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն՝ Արարատ Սուքիասյանը։ Նա 2022-ին հայտնվել էր սկանդալի կենտրոնում։
    Այն ժամանակ մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ Արարատ Սուքիասյանը մանկապարտեզում նախորդ իշխանությունների, մասնավորապես՝ «Հանրապետական» կուսակցության մասին վատ արտահայտություններ է արել, մասնավորապես, նա ասել է, թե զզվում է հանրապետականներից, չի աշխատի հանրապետական ներկայացուցիչների հետ։

  • Ժամեր առաջ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը ընդունել է մի շարք իշխանական քարոզիչնե…

    Ժամեր առաջ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը ընդունել է մի շարք իշխանական քարոզիչների, որոնց անվանել է կարծիք ձևավորողներ:
    «Հանրային-հասարակական կյանքում ակտիվորեն ներգրավված, սոցիալական եւ մեդիա հարթակներով կարծիք ձեւավորող եւ տարածող անձանց հետ այսօր քննարկում էինք հետեւյալ հարցը՝ Կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ տրենդը։ Այսինքն՝ անձամբ կրթվել, կրթել կրթողներին, մթնոլորտ փոխել այնպես, որ կրթվելը լինի մոդայիկ։ Շնորհակալ եմ բոլորին հրավերն ընդունելու եւ արդյունավետ քննարկման համար»,- նշել է Հակոբյանը:
    Մենք նկատեցինք, որ հանդիպմանը ներկա են գտնվել քարոզիչներ՝ Ստյոպա Սաֆարյանը, Ռոման Բաղդասարյանը, Հովսեփ Խուրշուդյանը, իշխանական լրագրող Նանե Արզումանյանը և այլք: